00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները Գեղարքունիքում մեքենաները կանգնեցնում են, անգամ փորձում խուզարկել. Թաթոյան

© Photo : Facebook / Arman TatoyanԱրման Թաթոյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր. 15 մայիսի, 2021
Արման Թաթոյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր. 15 մայիսի, 2021 - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանը նշում է, որ արդեն պետք է սկսվի խոտհնձի շրջանը, և գյուղացիները հայտնվել են սուր խնդիրների առաջ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է, որ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին և բացատրություններ պահանջում` ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Արման Թաթոյանն այս մասին ահազանգում է Facebook–ի իր էջում կատարած գրառմամբ։

Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2021
Գեղարքունիքում միջադեպ է եղել. 2 հայ զինվոր թեթև մարմնական վնասվածք են ստացել

Ըստ Թաթոյանի` իր հայտարարությունը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին։

«Մասնավորապես, հունիսի 3-ին ահազանգեր են ստացվել, որ ադրբեջանական մի քանի տասնյակի հասնող զինվորականները պարբերաբար, այդ թվում՝ մեքենաներով, իջնում են դեպի Վերին Շորժա գյուղի արոտավայրերը: Նրանք դրսևորում են ցինիկ պահվածք, զենքի ցուցադրումով սպառնալիքներ հնչեցնում գյուղացիների հանդեպ։ Նրանք վերջին շաբաթվա ընթացքում դիրքեր են տեղակայել Վերին Շորժայի սարատեղիին առավել մոտ վայրերում և գրեթե անհնարին դարձրել արոտավայրերն օգտագործելը»,–ասում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Ինչու Գեղարքունիքում գերեվարված զինծառայողները զենք չեն կիրառել. պարզաբանում

Նրա խոսքով` հունիսի 3-ին Գեղամասար համայնքի Կութ գյուղի հետ կապված՝ ստացվել են ահազանգեր, որ ադրբեջանական զինվորականները շարունակում են գտնվել գյուղի անմիջական հարևանությամբ, ինչի պատճառով արոտավայրերի ընդամենը փոքր հատվածն են կարողանում օգտագործել։ Ավելին, ադրբեջանական զինվորականները հովիվներին հայհոյում են և բարձր գոռգոռալով, զենքի ցուցադրումով սպառնում։

И.о. премьер-министра Никол Пашинян в селе Кут Гегаркуникской области  - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Փաշինյանն առաջարկում է սահմանային խնդիրը լուծելու համար միջազգային դիտորդներ տեղակայել

Ադրբեջանական զինվորականների ակնհայտ ապօրինի տիրապետության տակ է հայտնվել Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի անասնագոմը, և բնակիչները զրկվել են այն օգտագործելու հնարավորությունից։ Անասնագոմի մոտ առկա են վտակներ, որոնք օգտագործվել են նաև գյուղատնտեսական նպատակներով, իսկ հիմա գյուղացիներն այլևս չեն կարողանում օգտագործել դրանք:

Թաթոյանը փաստում է, որ արդեն պետք է սկսվի խոտհնձի ժամանակաշրջանը, և գյուղացիները հայտնվել են սուր խնդիրների առաջ. սա կարող է հանգեցնել անասնագլխաքանակի կտրուկ նվազման, քանի որ առկա չեն բավարար պայմաններ անասնապահությամբ զբաղվելու համար։ Այս ամենն էլ ավելի է խորացնելու սոցիալական խնդիրները: Ադրբեջանական զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը:

«Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները: Այսպիսով, անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է»,-գրում է Թաթոյանը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Լրահոս
0