Ատոմակայան

ՀՀ իշխանությունը հույս ունի ԱԷԿ-ի շահագործման լիցենզիա ստանալ մինչև 2031թ.-ի համար

37
(Թարմացված է 15:54 03.06.2021)
Հակոբ Վարդանյանի խոսքով` բացի ռուս մասնագետներից, ԱԷԿ-ում տարբեր տեխնոլոգիական աշխատանքներ է իրականացնում նաև չեխական մի ընկերություն:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հայաստանի իշխանությունը հույս ունի, որ Միջուկային անվտանգության կարգավորող մարմինը Մեծամորի ԱԷԿ-ին շահագործման լիցենզիա կտա մինչև 2031 թվականի համար։ Ազգային ժողովի այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Ատոմակայանի մասով այժմ աշխատանքներ են տարվում։ Պատրաստ է ԱԷԿ-ի գործունեության ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու հայեցակարգը, որը պետք է քննարկվի Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ կարգավորող մարմինը լիցենզիա կտա մինչև 2031 թվականը` պայմանով, որ 2026 թվականից հետո որոշակի աշխատանքներ կիրականացվեն, որոնց ցանկն արդեն պատրաստվում է»,–ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ բացի ռուս մասնագետներից, ԱԷԿ-ում տարբեր տեխնոլոգիական աշխատանքներ է իրականացնում նաև չեխական «Skoda» ընկերությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։

Սա նշանակում է, որ հայկական ԱԷԿ-ի աշխատանքը կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև պլանային-նախազգուշացնող վերանորոգումն է նախագծի մեկնարկից ի վեր։

Ի դեպ, արդիականացումից հետո այն հնարավոր կլինի շահագործել առնվազն մինչև 2036 թվականը։

Նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու երկաթուղու բացումը մեկ շղթայի օղակներ են. Փաշինյան

37
թեգերը:
ատոմակայան, Հայաստան
Երևանի ընտրատեղամասերից մեկում

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ

1
Արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով:
Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Այս մասին նշված է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:

«Դրանից բացի, քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

 

1
Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստանի» ընտրողին հրաժարվել են 26 համարի քվեաթերթիկ տալ. Սանասարյան

12
(Թարմացված է 14:32 20.06.2021)
Իրենց կուսակցության քվեաթերթիկի բացակայության մասին ավելի վաղ հայտնել էր  ՀԴԿ-ի վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. 3/11 Կ. Ուլնեցու փ. 76 16 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ,  վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։

«Երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում, և 26 համար չկա։ Քաղաքացին պատրաստ է բացատրություն տալ։ Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,-նշել է Սանասարյանը։

Հիշեցնենք, որ իրենց կուսակցության քվեաթերթիկի բացակայության մասին ավելի վաղ հայտնել էր  ՀԴԿ-ի վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ. տեսանյութ

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

12
թեգերը:
Ընտրություններ, Դավիթ Սանասարյան
Ըստ թեմայի
Հանուն հասարակության հաշտեցման. Սերժ Սարգսյանը կատարեց իր ընտրությունը
Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը