Հրավառություն

Հրավառություններ անել միայն ՏԻՄ թույլտվությամբ. ԱԺ–ն չհավանեց կառավարության առաջարկը

29
(Թարմացված է 14:46 03.06.2021)
Տնտեսական հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ օրինագիծը խորհրդարան է ուղարկվել արտահերթ նիստի օրակարգով, բայց իրենք դրա ընդունման հրատապությունը չեն հասկանում։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Մինչև 16 տարեկաններին հրավառություն չվաճառել, հզոր հրավառությունների վաճառքն ընդհանրապես արգելել, մյուսների անցկացումն էլ դարձնել միայն համայնքապետարանի թույլտվությամբ ու պատվերով։ ՀՀ կառավարությունն ու մասնավորապես էկոնոմիկայի նախարարությունն այսկերպ է տեսնում հրավառությունների վերահսկողությունը։

Առաջարկվող նախագիծն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով` էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ ոլորտում գործող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ հրավառությունները բաժանվում են 5 հիմնական խմբերի:

«1-ին ու 2-րդ դասերի հրավառությունների վաճառքը կարգելվի: 3-5-րդ խմբերում ներառված հրավառությունները կիրականացվեն միայն համապատասխան համայնքապետարանի թույլտվությամբ ու պատվերով, համայնքապետարանի թույլատրած վայրերում, սահմանված օրերին ու ժամերին»,– ասաց փոխնախարարը:

Նախարարի խոսքով` արգելման ենթակա հրավառությունների ուժգնությունը գերազանցում է 250 մետր շառավղով 60 դեցիբլը, հետևաբար դրա առաջացրած աղմուկից հասցվող վնասներն անհամեմատ ավելի մեծ են, քան օգուտները։

Ըստ Ավանեսյանի` 2017-2019 թթ.–ին հրագործական արտադրատեսակների ներմուծման ամենամեծ ծավալը Հայաստանում եղել է 1 990 000 դոլարի շրջանակում, մինչդեռ դրանից հասցված վնասը, մասնագետների հաշվարկով, կարող է հասնել 4 մլն դոլարի:

Եվ, այդուհանդերձ, պատգամավորները միանշանակ չընդունեցին կառավարության ներկայացրած նախագիծը։

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկեց արգելքների փոխարեն մեծացնել տուգանքները, հատկապես եթե խախտողները հայտնի են։

Ներողամտություն չի լինելու. ՃՈ–ն հունիսի 4–ին ուժեղացված ծառայություն է իրականացնելու

«Ամենահեշտ լուծումն է, որ ասեք` արգելում ենք, սա մի ներմուծեք, մի բերեք։ Իսկ գուցե վարչարարությունը խստացնելով այդ խնդիրը լուծեք»,– ասաց նա։

Ավանեսյանը պարզաբանեց, որ հրավառություն անողին բացահայտելը շատ ավելի ծախսատար պրոցես է, քան արգելելը։

«Իմ քայլի» պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանն էլ շեշտեց, որ հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն է տվել նախագծին, քանի որ առաջարկվող կարգավորումներն ամբողջությամբ չեն լուծում ուշ ժամերին իրականացվող հրավառությունների խնդիրը:

«Եթե այսօր, օրինակ` գիշերը ժամը մեկին ինչ–որ մեկը հրավառություն կազմակերպի ու հնարավոր լինի 5 րոպեում պարզել` ով ու որտեղ է դա կազմակերպել և համապատասխան միջոցներ կիրառել, մենք դա չենք կարողանում անել, այլ ասում ենք` եկեք ընդհանրապես արգելենք»,– ասաց Թունյանը` հավելելով, որ օրենքի ընդունումից հետո էլ ինչ–որ մեկը կարող է գիշերը ժամը մեկին հրավառություն կազմակերպել, ու նորից կմնա չբացահայտված։

Թունյանը նաև շեշտեց, որ օրինագիծը խորհրդարան է ուղարկվել արտահերթ նիստի օրակարգով, բայց իրենք դրա ընդունման հրատապությունը չեն հասկանում։ Արդյունքում շտապողականության մեջ տուժել է օրենքը։

Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական իրավախախտումների օրենսգրքով ժամը 23:00-ից մինչև 07:00-ը լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը առաջացնում են նախազգուշացում, իսկ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը տուգանվում է 100 հազար դրամի չափով։

Գագիկ Ծառուկյանին կարող են տուգանել որդու հարսանիքի գիշերային հրավառության համար

29
թեգերը:
հրավառություն, Հայաստան
ՔՊ–ի հանրահավաքի մասնակից, արխիվային լուսանկար

Փաշինյանի կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ որոշումը

0
ԿԸՀ-ն նախազգուշացում է կիրառել վարչապետի պաշտոնակատարի նկատմամբ՝ նրա գործողությունները համարելով լռության օրվա խախտում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ։ ՔՊ–ն իր որոշման մասին հայտնել է Facebook–ում։

0
թեգերը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Սերժ Սարգսյան

Հանուն հասարակության հաշտեցման. Սերժ Սարգսյանը կատարեց իր ընտրությունը

18
(Թարմացված է 13:33 20.06.2021)
Սերժ Սարգսյանը չպատասխանեց հնարավոր դաշինքների մասին հարցին. այդ մասին կխոսեն ընտրություններից հետո։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Առանց հասարակության համերաշխության հնարավոր չէ հասնել ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսական զարգացման։ Այսօր ընտրատեղամասից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ քարոզարշավի ողջ ընթացքում իրավապահ համակարգը քաղաքական ճնշումների է ենթարկել «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներին ու համակիրներին։

Սարգսյանը նշեց, որ իրենք ուշադիր հետևում են ընտրության արդյունքներին, և օրվա երկրորդ կեսին «Պատիվ ունեմ» դաշինքը հանդես կգա միջանկյալ հայտարարությամբ, իսկ քվեարկության ավարտից հետո` վերջնական։

Սարգսյանը չպատասխանեց հնարավոր դաշինքների մասին հարցին. այդ մասին կխոսեն ընտրություններից հետո։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

18
թեգերը:
քվեարկություն, Սերժ Սարգսյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ
Թաց ընտրաթերթիկներ, ընտրողի անվան բացակայություն. Գյումրիում ևս ընտրական ակտիվություն է
Հայաստանում քվեարկության առաջին 3 ժամերին ընտրությանը մասնակցել է ընտրողների 12.2 տոկոսը