«Նաիրիտ» գործարան

Կառավարությունը որոշեց լուծել «Նաիրտի» աշխատողների աշխատավարձերի խնդիրը

100
(Թարմացված է 12:17 03.06.2021)
Կառավարության կայքում հրապարակված նախագծով նախատեսվում է «Նաիրիտ-գործարան» ՓԲԸ–ին հատկացնել 285 953 600 դրամ` գործարանում հրավտանգ նյութերի նկատմամբ 24 ժամ հսկողություն իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն ըստ ամենայնի որոշել է լուծել «Նաիրտի» աշխատողների չվճարված աշխատավարձերի խնդիրը։ Այս մասին հայտնի դարձավ այսօր կառավարության նիստում, որտեղ չզեկուցվող հարցերի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանն առաջարկեց օրակարգի 26-րդ հարցն ընդունել վերապահումով, քանի որ դրանում կան տեխնիկական խմբագրման հարցեր։

Նշված նախագիծը փոխնախարարը բնորոշեց որպես ««Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի հետ կապված» հարց, թեև այն օրակարգում ներկայացված է որպես բյուջեում կատարվող փոփոխություն` «արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին»։

Այդուհանդերձ, փոխնախարարի հայտարարությունը հաստատեց նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր «Նաիրիտի» աշխատողների հետ կապված որոշումը ընդունում ենք, ճի՞շտ է»,– ասաց նա։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը գլխով արեց` ի նշան համաձայնության։ Այսքանով նախագիծն ընդունվեց միաձայն, առանց քննարկման ու զեկուցման։

Իսկ կառավարության կայքում հրապարակված նախագծով նախատեսվում է «Նաիրիտ-գործարան» ՓԲԸ–ին հատկացնել 285 953 600 դրամ` գործարանում «հրավտանգ նյութերի նկատմամբ 24 ժամ հսկողություն իրականացնելու նպատակով՝ կանխարգելելու համար հրդեհի կամ պայթյունի հնարավոր ռիսկերը և Երևան քաղաքում բնապահպանական խնդիրների առաջացման ռիսկերը»։

Աշխատավարձերի մասին կառավարության կայքում այս պահին առկա նախագծում ոչ մի խոսք չկա։ Փոխարենը նշվում է, որ այն մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից` վարչապետի 2021 թվականի մայիսի 25-ի հանձնարարականի համաձայն։

«Նաիրիտի» վտանգավոր քիմիական նյութերն անտերության են մատնված. գործարանը լրիվ կործանո՞ւմ են

Հիշեցնենք` 2006թ.-ին կառավարությունը «Նաիրիտի» 90 տոկոս բաժնեմասը վաճառեց «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերությանը, որը պարտավորվել էր մինչև 2012 թվականը 120 մլն դոլարի ներդրում կատարել: Ներդրումներ չկատարվեցին, իսկ գործարանը 2010 թ.-ից պարապուրդի մատնվեց էլեկտրաէներգիայի համար կուտակած 1 միլիարդ դրամի պարտքի պատճառով: 2007 թվականից գործարանը վարկային պարտավորություն ունի նաև ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ։

Այս վարկը չվերադարձնելու պատճառով գործարանը սնանկ ճանաչվեց։ Ընկերությունն իր 90% բաժնետոմսերն անհատույց կերպով վերադարձրեց ՀՀ կառավարությանը:

Արդեն 6 տարի (2015թ.–ից) ՀՀ նախկին ու ներկա կառավարությունները «Նաիրիտի« համար գնորդներ ու ներդրողներ են փնտրում։ Այդ տարիների ընթացքում գործարանի հնարավորություններն ուսումնասիրել են ռուսական «Ռոսնեֆտն» ու իտալական «Pirelli»-ն, բայց անարդյունք։

Հիմա «Նաիրիտը» սնանկության գործընթացի մեջ է, սակայն հիմնական ակտիվները չեն վաճառում, որ հնարավոր լինի վերականգնել արտադրությունը։ 2020թ–ի փետրվարի 11–ին սնանկության գործի դատավոր Արմեն Չիչոյանը բավարարլ էր գործարանի 115 նախկին աշխատակիցների պահանջը` իրենց աշխատավարձերի պարտքերը վճարելու վերաբերյալ։ Իսկ փետրվարի 17–ին նրանց էին միացել ևս 57 հոգի։

Խաչատրյան. «Հիմա «Նաիրիտում» արտադրություն կազմակերպելու խոսակցությունն իրատեսական չէ»

100
թեգերը:
աշխատավարձ, գործարան, Նաիրիտ, Հայաստան
Գագիկ Ծառուկյան

«Ովքեր մեզ ձայն են տվել, չեն սխալվել»․ Գագիկ Ծառուկյան

44
(Թարմացված է 23:45 22.06.2021)
ԲՀԿ-ն խոստանում է շարունակել լուրջ դերակատարում ունենալ քաղաքական գործընթացներում, մասնակցել ճգնաժամի հաղթահարմանը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար Ազգային ժողովն ու պատգամավորական մանդատները եղել են ի նպաստ երկրի աշխատելու հնարավորություններից միայն մեկը։ Կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ընդգծել՝ իր քաղաքական թիմը պետք է շարունակի աշխատել ու լինել ժողովրդի կողքին։

«Արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ-ն ներգրավված չի լինելու խորհրդարանում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք քաղաքականությամբ։ Գրասենյակները լիարժեք բաց են լինելու, դուք աշխատելու եք ժողովրդի հետ, կարևորը մանդատները չեն»,- ասել է Ծառուկյանը։

Նա անդրադարձել է նաև քարոզարշավի ընթացքին, ընդգծել, որ այս ընտրությունների հիմքում ատելության ու վախի մթնոլորտն էր, մինչդեռ իրենք այդ ճանապարհով չեն գնացել։ Քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ն խոսել է երկրի անվտանգությանը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակին, արտագաղթին վերաբերող խնդիրների մասին, լուծման ուղիներ առաջարկել։

«Ինչ ասել ենք, իրական է․ ասողին լսող է պետք։ Շարունակելու ենք մեր աշխատանքը: Ովքեր մեզ ձայն են տվել, չեն սխալվել, կյանքը սրանով չի ավարտվում»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։

Նա խոստացել է, որ «Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է լուրջ դերակատարում ունենալ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում, անելու է նաև ամեն բան, որ հնարավոր լինի օր առաջ հաղթահարել մեր երկրում հետպատերազմական ճգնաժամը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին

44
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ավելի քան 70 ընտրական տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի. ԿԸՀ
Փաշինյանն ու իր կապիտալը. ո՞րը կլինի ընդդիմության ճիշտ քայլն այս իրավիճակում
Սա ուղղորդում չէ, ռեպրեսիա չի լինելու․ հրապարակվել է Արմեն Չարչյանի ելույթի տեսագրությունը
Նիկոլ Փաշինյան

Ո՞ր ուժերն են մերժել Նիկոլ Փաշինյանին

552
(Թարմացված է 23:27 22.06.2021)
Քաղաքական ուժերը վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումը նպատակահարմար չեն համարել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած ու անցումային շեմը չհաղթահարած քաղաքական ոչ բոլոր ուժերն են համաձայնել հանդիպել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայտնի է, որ առնվազն երկու ուժ արդեն մերժել է հանդիպելու առաջարկը։ Խոսքը «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցության և Կարին Տոնոյանի գլխավորած «5165» շարժման մասին է։

«Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել»,- նշված է ԱԺԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Իսկ «5165» շարժումը նաև տեղեկացնում է, որ ոչ միայն մերժել է Փաշինյանի առաջարկը, այլև ընդդիմադիր որոշ ուժերի։ Նրանք առաջարկել են միասնական հարթակով ընտրությունների բողոքարկման համար ՍԴ դիմել։

«Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար»,- նշված է շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ։ Արտախորհրդարանական քաղաքական խորհրդակցությունների շրջանակում է նա հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի ղեկավարներ Լևոն Շիրինյանի և Արման Բաբաջանյանի, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:

Մայր աթոռը ողջունում է Նիկոլ Փաշինյանի երկխոսության առաջարկը

552
թեգերը:
Կարին Տոնոյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Քաղաքական կայունությունը կարևոր է․ Լիտվայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Բանալի բառը «բոլորի վարչապետ լինելն է»․ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը
Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Երեք հիմնական միֆ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին

0
(Թարմացված է 23:36 22.06.2021)
Ինչո՞ւ են Հիտլերի նկատմամբ հաղթանակը ավելի ու ավելի հաճախ վերագրում ԱՄՆ-ին, երբ են առաջացել պատերազմի թեմայով առաջին միֆերը և ինչպես պայքարել դրանց դեմ։ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի առթիվ ներկայացնում ենք Sputnik-ի հոդվածը։

Ինչո՞ւ են ժամանակակից հանրության շրջանակում այդքան շատ կեղծիքներ հայտնվել Երկրորդ համաշխարհայինի մասին, և արդյո՞ք հնարավոր է դիմակայել դրանց։ Չէ՞ որ պատմությունը խեղաթյուրող և նացիզմի դեմ հաղթանակի գործում խորհրդային զինվորների ավանդը նսեմացնող հրապարակումները հայտնվում են հիմնականում սոցիալական ցանցերում, իսկ դրանք շատ դժվար է վերահսկել։

Հինգ օջախ, որոնք կարող են երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ

Այնուամենայնիվ, դրա դեմ հնարավոր է պայքարել, կարծում են մեդիաոլորտի մասնագետները։ Սակայն դրա համար պետք է հասկանալ պատերազմի մասին երեք գլխավոր միֆերը։

Միֆ այն մասին, որ հաղթանակը ԱՄՆ-ի շնորհիվ էր

«Կեղծարարության փորձեր, խոսակցություններ, որ պատերազմում Ամերիկան է հաղթել, նախկինում էլ են եղել, միայն թե այն ժամանակ լկտիության մակարդակն ավելի ցածր էր,-կարծում է գերմանացի գրող, «Antispiegel» կայքի ղեկավար Թոմաս Ռյոպերը։- Առաջ գոնե ասում էին, որ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են եղել, որ ամենամեծ կորուստները կրել է հենց արևելյան ռազմաճակատը։ Իսկ հիմա խորհրդային զինվորներին ավելի ու ավելի հաճախ են օկուպանտներ անվանում, իսկ ամերիկացիները, պարզվում է, շոկոլադով էին եկել Գերմանիա»։

Ինչպես Հիտլերի գլոբուսը հայտնվեց հայի ձեռքում. նացիստները հույս ունեին հե՞տ պտտել ժամանակը

Ռյոպերի կարծիքով՝ պատմության աղավաղմանը շատ են նպաստում եվրոպական ԶԼՄ-ները, այդ թվում՝ գերմանական պարբերականները։ Նա հիշեցնում է, որ գերմանական «Der Spiegel» ամսագիրը սոցցանցերում հրապարակում էր արել այն մասին, որ Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարը ազատագրել են ամերիկացիները։ Ավելի ուշ, քննադատությունների տարափից հետո, պարբերականը հայտարարել էր, որ «սխալ» է թույլ տվել և ուղղել էր հրապարակումը։ Հիմա այնտեղ ասվում է, որ «Աուշվից» համակենտրոնացման ճամբարը ազատագրել է Կարմիր բանակը։

Մասնագետներն առաջարկում են դատապարտել պատմության ցանկացած խեղաթյուրում։ Այդպես, «Der Spiegel»-ի հրապարակմանը ուշադրություն հրավիրեցին գերմանալեզու օգտատերերերի մեկնաբանությունները, որոնք համարում էին, որ պաշտպանում են ոչ միայն իրական փաստը, այլև Աուշվիցում զոհված 1,4 միլիոն մարդկանց հիշատակը;

Միֆ այն մասին, որ նոր սերունդն անտարբեր է այդ պատերազմի նկատմամբ

Կարծիք կա, որ երիտասարդներն ավելի ու ավելի քիչ են հետաքրքրվում Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով։ Սակայն դա այդպես չէ, կարծում է Russia Today-ի լրագրող Մարիա Բուտինան և օրինակ է բերում «Անմահ գնդի» երթը. եթե նախկինում Ռուսաստանի սահմաններից դուրս այդ ակցիային մասնակցում էր ընդամենը 39 երկիր, ընդամենը մի քանի տարում նրանց թիվը հասավ 115-ի:

«Ուստի կարևոր է աջակցել մեր հայրենակիցներին, նրանք պատմական հիշողության պաշտպաններն են, խաղաղության և համագործակցության գաղափարներն իրականացնողները, արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների աջակցությունն ու հենարանը»,-ասում է Բուտինան։

Այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են ճշմարտությունն իմանալ պատերազմի մասին, աճում է նաև մերձավոր արտերկրում, կարծում են ֆորումի խոսնակները։ Դրա ապացույցը ռուսաստանցի Սերգեյ Միրոշնիչենկոյի կամավորական աշխատանքն է, ով աշխատանքից ազատ ժամանակ թարգմանում է Նյուրնբերգյան գործընթացի սղագրությունները և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված այլ փաստաթղթեր:

Վերջերս համացանցում նաև նոր կայք է հայտնվել՝ «Nuremberg Media»-ն, որը պատմում է Նյուրնբերգյան ռազմական դատարանի մասին։ Նախագծի ստեղծողները «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ն է և «Sputnik» գործակալությունը։

Պատերազմի մասին խոսելիս պետք է փաստեր ներկայացնել, համոզված են «Նյուրնբերգի դասերը» համաժողովի մասնակիցները։ Մարդիկ, որոնք հայտարարում են, թե կոմունիզմն ու նացիզմը նույն բանն են, կորցնում են իրենց բոլոր փաստարկները՝ ծանոթանալով զանգվածային ստերիլիզացման գաղափարին։ Այս նախագիծը առաջարկել է գերմանացի բժիշկ Ադոլֆ Պոկորնին՝ 1941թ․-ի հոկտեմբերի իր նամակում՝ պնդելով, որ «թշնամին պետք է լինի ոչ միայն պարտված, այլև ոչնչացված»։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Այդ նպատակով Պոկորնին առաջարկում էր ստերիլիզացնել «3 միլիոն բանտարկյալ-բոլշևիկներին, որոնց պետք է զրկել բազմանալու հնարավորությունից»։ Բժշկի կարծիքով՝ դա անելուց հետո գերիներին կարելի էր մինչև կյանքի վերջ օգտագործել որպես աշխատուժ, և փորձարկման հաջող արդյունքի դեպքում նախատեսվում էր ճիշտ նույն կերպ վարվել ԽՍՀՄ մնացած բնակչության հետ Հիտլերի հաղթանակի դեպքում։

Ֆեյքերը ինտերնետի՞ շնորհիվ են հայտնվել

Իրականում կեղծ նորությունները միշտ էլ գոյություն են ունեցել, կարծում է լրագրող և «Թվային պատմություն» YouTube-ալիքի հեղինակ Եգոր Յակովլևը։ Եվ չնայած համացանցի շնորհիվ ֆեյքերը արագ են տարածվում տեղեկատվական դաշտում, դրանց մակարդակը բավական ընկել է։ 19-րդ դարում, օրինակ, պատմական մոլորությունները շատ ավելի ստեղծագործաբար էին հորինում։

1817թ․-ին չեխ բանաստեղծ Վացլավ Գանկան հայտնեց, որ Կրալե Դվուր քաղաքի եկեղեցում ձեռագիր է հայտնաբերել՝ հնագույն էպոս այն մասին, թե ինչպես են չեխերը 1242թ․-ին ջարդել․․․ թաթար-մոնղոլներին։ Շատ չեխեր հավատացին լեգենդին։ Բանաստեղծի սուտը հաջողվեց բացահայտել միայն 70 տարի անց դատարանի միջոցով։

Եվս մեկ հայտնի ֆեյք 1939թ․-ին հրապարակել էր ֆրանսիական «Havas» տեղեկատվական գործակալությունը։ Այն պնդում էր, որ Իոսիֆ Ստալինն ուզում էր գրավել Լեհաստանը և անգամ տարածում էր մի ճառ, որը գեներալիսիմուսն իբր արտասանել էր քաղբյուրոյում ի աջակցություն Գերմանիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին։

Բրիտանացի և գերմանացի գիտնականները պատերազմից հետո կարողացան ապացուցել, որ «Havas» գործակալության հրապարակած ճառը կեղծիք է։

0
թեգերը:
ԽՍՀՄ, Ռուսաստան, Հայրենական մեծ պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ