Նիկոլ Փաշինյան

«Փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը հեշտ չէ». Փաշինյանը` աճյունների դեպքի մասին

403
(Թարմացված է 11:31 03.06.2021)
Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարության վերաբերմունքի մասին են վկայում ոլորտում կատարված բարեփոխումներն ու այն, որ միջադեպի հետ առնչություն ունեցող բոլոր անձինք ազատվել են աշխատանքից։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Աբովյանի դատաբժշկական կենտրոնի դիահերձարանում նկարահանված ծանր տեսարանին ու դրա շուրջ բարձրացած աղմուկին։

«Ֆունդամենտալ հարցը, որ, կարծում եմ, պետք է պատասխան ստանա, հետևյալն է` արդյո՞ք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ»,– ասաց Փաշինյանը։

Իսկ հարցի պատասխանը ստանալու համար նա նախ առաջարկեց առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացնել 2018թ–ից հետո դատաբժշկական ոլորտում իրականացված բարեփոխումները։

ԱՆ պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մինչև 2018թ–ը դատաբժշկական կենտրոն է գործել միայն Երևանի դիահերձարանում և ունեցել է 25 սառնարանային տեղ, իսկ մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չի ունեցել։

Այսօր երևանյան դիահերձարանի կարողությունը շուրջ 200 սառնարանային տեղ է։Մասնաճյուղեր են բացվել Աբովյանում, Գյումրիում, Մարտունիում, Մեծամորում, Վանաձորում, Եղեգնաձորում, Սևանում ու Գորիսում։

Համակարգի բյուջեն 2018թ–ի համեմատ 2019-ին աճել է 117 մլն դրամով կամ 32 տոկոսով, իսկ 2020–ին` 63 տոկոսով կամ 230 մլն դրամով։

Բացի այդ, Հայաստանում առաջին սարքավորումը, որով կարելի է ԴՆԹ հետազոտություն իրականացնել, հայտնվել է միայն 2019թ–ին, երկրորդը ձեռք է բերվել արդեն արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

Իսկ թե ինչու է այս բարեփոխումների արդյունքում ի հայտ եկել այն իրողությունը, որն արդեն երկու օր քննարկվում է հանրային բոլոր հարթակներում, Փաշինյանն այսպես մեկնաբանեց. «Մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելն այնքան էլ հեշտ չէ։ Այստեղ հիմնականը մտածողության խնդիրն է»։

Նրա խոսքով` կառավարության վերաբերմունքի մասին էլ վկայում են ոլորտում կատարված բարեփոխումներն ու այն, որ տվյալ միջադեպի հետ առնչություն ունեցող բոլոր անձինք ազատվել են աշխատանքից։

Հիշեցնենք` հասարակության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որում երևում է, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների մասունքները պարկերով նետված են գետնին։

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:

ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

«Իմ բացթողումն է». Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին

403
թեգերը:
աճյուն, Զինվոր, Անահիտ Ավանեսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի կուսակցության արդյունքները չեն արտացոլում ՀՀ–ում տիրող իրական վիճակը․ փորձագետ

10
(Թարմացված է 12:57 21.06.2021)
Ռուս փորձագետը կարծում է, որ գլխավոր զարգացումները դեռ առջևում են. Փաշինյանի հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդյունքները ԱԺ արտահերթ ընտրություններում անսպասելի էին, քանի որ կանխատեսվում էր, որ նա 40 տոկոսից շատ քվե չի հավաքի։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոյի կարծիքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Սպասվում էր, որ Փաշինյանն առաջինը կլինի, բայց փորձագետներից քչերն էին կարծում, որ նա 40 տոկոսից շատ ձայն կհավաքի։ Որ նա ավելի քան 50 տոկոս է հավաքել, իհարկե անսպասելի էր»,-ասել է Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ դա մի քանի բացատրություն ունի։ «Գլխավորը պատերազմում պարտության գործոնն է և մարդկանց ինտուիտիվ, հոգեբանական ցանկությունը՝ առանց ցնցումների աջակցել գոյություն ունեցող իշխանությանը»,-նշել է Տկաչենկոն։

Երկրորդ գործոնը, քաղաքագետի կարծիքով, այն է, որ քիչ մարդիկ են մասնակցել ընտրությանը, և այդպիսով իշխանությունն առավելություն ունի, քանի որ նրանք, ովքեր իշխանության համար են քվեարկում, ընտրությունների գնում են, իսկ նրանք, ովքեր իշխանություններից հիասթափված են, չեն գնում։

«Ուստի չարժե համարել, որ այս ցուցիչն արտացոլում է Հայաստանում տիրող իրական վիճակը, թեև ակնհայտ է, որ այս պահին Փաշինյանը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է, բայց այնուամենայնիվ նրա հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է»,-նշել է փորձագետը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

10
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում
Ընտրություններ

Ընտրական հանցագործությունների դեպքերով 87 նյութ է ստացվել. կան հարուցված քրգործեր

9
(Թարմացված է 13:03 21.06.2021)
ՔԿ–ն հայտնել է, թե հիմնականում քրեական օրենսգրքի որ հոդվածներն են խախտվել ընտրությյուններ օրը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն` ամփոփելով հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ստացված տվյալները։

Նշված 89 դեպքերից 64-ը վերաբերում է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին, 19-ը՝ 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն։

Բացի այդ, 1 դեպք էլ վերաբերում է 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, ևս 2-ը՝ 149-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն:

Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է 3 քրգործ։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով էլ 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում

Մնացած 86 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

9
թեգերը:
խախտում, Քննչական կոմիտե, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Փաշինյանը հայտնել է, թե ՔՊ-ն քանի մանդատ կստանա
Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան