Աննա Նաղդալյան. արխիվային լուսանկար

«Աննա Նաղդալյանն ԱՄՆ–ում փոխդեսպան չի նշանակվել. Հայաստանը նման հաստիք չունի». ԶԼՄ

66
(Թարմացված է 00:18 03.06.2021)
ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանն արդեն նշանակվել է ինչ–որ պաշտոնում, սակայն ԱԳՆ–ից չեն հայտնել` ինչ պաշտոնի մասին է խոսքը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Տեղեկությունները, թե ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ, պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատում։ Նման հրաման գոյություն չունի։ «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Ավելի վաղ araratnews.am–ը հայտնել էր, որ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ:

ԱԳՆ–ից, սակայն, այսօր տեղեկացրել են, որ Նաղդալյանը շարունակում է պարտականությունները կատարել կենտրոնական ապարատում և դիվանագետ է, որը ենթարկվում է ռոտացիոն կանոնի։

«ՀՀ-ն փոխդեսպանի հաստիք այս պահին որևէ երկրում չունի։ Աննա Նաղդալյանը ԱԳ նախարարության դիվանագետներից է, շարունակում է մնալ ՀՀ դիվանագետ՝ ԱԳՆ համակարգում։ Ինքը աշխատելու է դիվանագիտական կորպուսում, բայց թե ինչ պաշտոնի, երբ, ոնց՝ կտեղեկանանք գրավոր հարցումով»,–ասել են ԱԳՆ–ից։

Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ. ԶԼՄ

Գերատեսչությունից չեն բացառում նաև, որ Նաղդալյանը շուտով կմեկնի գործուղման, քանի որ նշանակվել է պաշտոնի, սակայն մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Թե Նաղդալյանը երբ է լքելու ՀՀ-ն և ինչ պաշտոն է ստացել՝ հստակ չէ։

Հիշեցնենք` Աննա Նաղդալյանը մայիսի 31-ին հայտնեց, որ հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նույն օրը պաշտոնից հրաժարվեց նաև արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։

«Չեմ կարծում, որ ունենք նման իրավիճակ». Մհեր Գրիգորյանը` Արա Այվազյանի ակնարկի մասին

66
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Դեսպան, Աննա Նաղդալյան
Ըստ թեմայի
Աննա Նաղդալյանը հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից
«Հայաստանն ու Արցախը պարտված չեն». Արա Այվազյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին
ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները կգան խորհրդարան. փակ նիստ է լինելու
ԼՀԿ

Կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ շրջում և 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին. Անի Սամսոնյան

3
Անի Սամսոնյանն ահազանգում է, որ ոչ միայն ստեր են տարածում իրենց ուղղված, այլ նաև նախընտրական պաստառներն են շարքից հանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահեցնում է, որ կան քաղաքական ուժեր և մարդիկ, որոնք հատուկ շրջում են և անհատական զրույցներում 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին։ Սամսոնյանն այդ մասին հայտարարեց այսօր Երևանում քարոզարշավի ժամանակ։

«Սուտ համար առաջին` ասում են, որ մեզ ձայն չտան, քանի որ ԼՀԿ–ն ընտրական շեմը չի հաղթահարելու։ Երկրորդ սուտն էլ այն է, որ ասում են` ԼՀԿ-ին ձայն չտաք, քանի որ օգնելու ենք վերարտադրվել իշխող ուժին։ Եվ, վերջապես, սուտ համար երրորդ` շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, թե ԼՀԿ–ն նպաստելու է նախկինների վերադարձին»,–ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` իրենք մրցակից են որոշ ուժերի, ինչի հետևանքով էլ մարդիկ չեն ալարում և բարձրանում ու ավտոճանապարհներին փակցված պաստառները դիտավորյալ վնասում են։

Սամսոնյանը հայտնեց, որ Շատին գյուղի մոտակայքում` բավական բարձր հատվածում տեղադրված իրենց պաստառն են վնասել հենց այն հատվածում, որտեղ պատկերված է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի. խոստանում է` քաբաբի մասին չեն խոսի

3
թեգերը:
Ընտրություններ, քարոզարշավ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Անի Սամսոնյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել
Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան

8
(Թարմացված է 14:44 12.06.2021)
Հայ գերիներին Բաքվից հայրենիք վերադարձնելու աշխատանքները չեն դադարում։ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների թիվն աճել է ևս 6-ով։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռուսական կողմը (ներառյալ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն ու համապատասխան գերատեսչությունները՝ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն) առաջնային ուշադրություն են դարձրել ու շարունակում են դարձնել այդ հարցին:

«Այդ շփումների ու հարցի լուծման գործում շատ մեծ դերակատարություն ունի խաղաղապահ զորակազմն ու անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Իհարկե, գործընթացը մեր ուզածի պես արագ չի ստացվում։ Ի սկզբանե Ռուսաստանի մոտեցումն էր «բոլորը բոլորի դիմաց»։ Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանն այդ բանաձևով», - ասաց դիվանագետը։

Նրա տվյալներով՝ Մուրադովի անմիջական մասնակցությամբ կողմերը 82 մարդու են փոխանակել, որոնցից 66-ը ՀՀ քաղաքացիներ են։ Սակայն աշխատանքն այդ ուղղությամբ չի դադարում։

Այս համատեքստում դիվանագետը նշել է, որ հունիսի 8-ին հայ զինվորական էր մոլորվել ու շնորհիվ Մուրադովի օպերատիվ գործողությունների, որը շփման մեջ էր ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, հաջողվել է լուծել խնդիրը:

«Զինծառայողն արդեն հաջորդ օրը վերադարձվել է հայկական կողմին։ Սա կոնկրետ օրինակ է», - եզրափակեց նա։

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին

8
թեգերը:
Դեսպան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, ռազմագերի, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Չոբանյանն ընդունել է Կոպիրկինին
Հարությունյանը և Կոպիրկինը մասնակցել են ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացմանը
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին
«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն». Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ
Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը