Վիկտոր Սողոմոնյանն ու Ռոբերտ Քոչարյանը. արխիվային լուսանկար

Թույլ չեն տա 2–րդ անգամ խաբել իրենց. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը վստահ է, որ հաղթելու են

247
Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ Փաշինյանի թիմը խորհրդարան կանցնի, բայց շատ հեռու կլինի իշխանության ձևավորումից։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել, և չնայած նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գործող իշխանությունների գլխավոր հակառակորդի թիմը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը իշխանության չի գալու։

Դրանում համոզված է, մասնավորապես, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահի ներկայացուցիչը հայտարարեց, որ Քոչարյանի հաղթանակի հանդեպ վստահությունը պայմանավորված է ոչ միայն վերջինիս աճող վարկանիշով, այլև քաղաքագիտական և անգամ ազգագրագիտական գործոններով։

«Ես երբեք չեմ հավատա, որ նույն մարդը միևնույն պարզունակ խորամանկություններով կարող է նորից կաշառել ընտրողներին։ Այն մարդիկ, որոնք ասում են, թե Փաշինյանը կխաբի և իշխանության կմնա, պարզապես հայ ժողովրդին չեն ճանաչում։ Հասկանալի է, որ հանրության ինչ-որ տոկոս, ինչ-ինչ սկզբունքներից ելնելով, նորից նրա օգտին կքվեարկի։ Բայց նա հաղթելու ոչ մի շանս չունի»,-ասաց մեր զրուցակիցը։

Սողոմոնյանը կրկին հաստատեց, որ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ոչ մի պարագայում Փաշինյանի և նրան աջակցող ուժերի հետ համագործակցության չի գնա։ Կոալիցիայի ձևավորումն այսօր ընտրության գնացող ցանկացած հակաիշխանական ուժի հետ հնարավոր է։ Բայց դա էլ այն դեպքում, եթե սկզբունքային տարաձայնություններ չլինեն։

Խոսելով ԱԺ-ում հետագայում ուժերի հնարավոր բաշխման մասին, Սողոմոնյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, ուստի դժվար է հիմա որևէ կանխատեսում անել։ Այնուամենայնիվ, կարելի է վստահաբար ասել, որ թեև Փաշինյանը կանցնի խորհրդարան, բայց նա շատ հեռու կլինի իշխանության ձևավորումից։

Անդրադառնալով Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դեբատներ անցկացնելու` Փաշինյանի առաջարկին, Սողոմոնյանը հայտարարեց, որ դրանք անիմաստ է համարում։ Ավելի վաղ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը պետության երկու նախկին նախագահներին առաջարկել էր հունիսի 18-ին՝ ընտրություններից երկու օր առաջ, Հանրային հեռուստաընկերության եթերում դեբատներ անցկացնել։ Մրցակիցները մերժել են այդ առաջարկը։

«Ինչի՞ մասին բանավիճել` ես, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Ձևի առումով հնարավոր է` հաճելի կլիներ հետևել քաղաքական գործիչների բանավեճին, իսկ ժողովուրդը դրանից հետո ինչ-որ բան կվճռեր իր համար։ Բայց ինչի՞ մասին բանավիճես մի մարդու հետ, որը ձախողել է բացարձակապես ամեն ինչ և միայն քաղաքական համառության, հաստակողության շնորհիվ է որոշ ժամանակով իշխանության գլուխ մնացել՝ ի հեճուկս ամբողջ հայության»,-նշեց Սողոմոնյանը։

Նա համոզված է, որ պատերազմի, գերիների, տարածքների կորստի, իսկ հիմա` նաև զինվորների աճյունների հետ կապված պատմություններից հետո նման բան թույլ տված մարդուն «բարևելն անգամ անհարմար է»։

«Իսկ նա ինչ-որ դեբատներ է առաջարկում։ Լավ, դեբատների ձևը գոյություն ունի, բայց բովանդակությունը նույնպես կարևոր է։ Ըստ վարչապետի մտահղացման՝ հրապարակային բանավեճում կքննարկվեր Արցախի շուրջ բանակցային գործընթացը, նախորդ իշխանությունների թույլ տված սխալները»,-ասաց Սողոմոնյանը։

Սողոմոնյանի խոսքով, սակայն, Փաշինյանի հայտարարությունները` բանակցային գործընթացում տխուր ժառանգության մասին, քննադատությանը չեն դիմանում։ Խոսքն ինչպես հայկական բանակի ռազմատեխնիկական հագեցվածության, այնպես էլ Երևանի դիվանագիտական դիրքերի մասին է։ Այսպես. Մեր զրուցակիցը պնդում է, որ 2009թ․-ին (Քոչարյանի նախագահության ավարտից մեկ տարի անց,– խմբ․) ռազմատեխնիկական առումով Հայաստանը բավականին առաջ էր անցնում Ադրբեջանից։

Հետագայում այդ հավասարակշռությունը, իհարկե, մի փոքր խախտվեց, բայց միաժամանակ հայկական դիվանագիտությունը կարողացավ ժամանակին կանգնեցնել նույն Ապրիլյան պատերազմը, իսկ հետագայում անվտանգության նոր երաշխիքներ ձեռք բերել։ Հենց այդ պատճառով է, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը որևէ ժառանգության մասին խոսելն անտեղի է համարում։

«Որքան էլ պարզունակ է հնչում...». Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին

Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։

Ընտրություններին կմասնակցեն 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։

Փորձագետների գնահատմամբ՝ հիմնական պայքարը կծավալվի հինգ քաղաքական ուժերի միջև․ ներկայիս իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք ընտրություններին մասնակցում են առանձին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, ներկայիս խորհրդարանական ուժերը՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Մրցակիցների թվում են նաև «Հայաստան» դաշինքը (Ռոբերտ Քոչարյան+Իշխան Սաղաթելյան+Վահե Հակոբյան) և «Պատիվ ունեմ» դաշինքը (ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ միասին)։

ԿԸՀ-ն հաստատեց ընտրության մասնակիցներին. որոշ թեկնածուներ հանվեցին ցուցակներից

247
թեգերը:
Իշխանություն, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Վիկտոր Սողոմոնյան, Ընտրություններ
Ըստ թեմայի
«Սա պայքար է». Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է` այս իշխանությանը մնացել է 22 օր
Լևոն Քոչարյանը նույնպես կմասնակցի ընտրություններին. «Հայաստան» դաշինքի 50–հոգանոց ցուցակը
Քոչարյանն ասաց՝ որն է լինելու իրենց N1 անելիքը հաղթելու դեպքում և ինչով է զբաղվելու ԱԱԾ–ն
Հատուկ հավաք. ի՞նչ է առաջարկում Քոչարյանի գլխավորած «Հայաստանը»
Արմեն Չարչյան

Ինչու դատարանը չի հրապարակում Արմեն Չարչյանի վերաբերյալ որոշումը․ պաշտպանն իր վարկածն ունի

231
(Թարմացված է 23:57 19.06.2021)
Չարչյանի պաշտպանները հայտարարել էին, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը կասկած ունի, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Արմեն Չարչյանինն է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ որոշումը պետք է հրապարակեր այսօր՝ ժամը 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ՝ ժամը 19։34-ին, պաշտպանները դատավորի օգնականից տեղեկացել են, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու։ Տեղեկությունը հայտնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը, դատավորի աշխատակազմից որևէ տեղեկություն չի հաղորդվել և չի հաղորդվում մինչ այս պահը: Այս ամենը թույլ է տալիս պաշտպանության կողմին ողջամտորեն ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում իշխանության համար ցանկալի որոշում կայացնելու առումով։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը, մերժել բոլոր տեսակի ճնշումները և գործել բացառապես օրենքով»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ այսօր դատարանում տեղի էր ունեցել Արմեն Չարչյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը:

Գործով քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին։ Քննության ավարտից հետո պաշտպանները հայտնել էին, որ Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի 20։00-ին։

Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

Նրանք արձանագրել էին, որ վարույթ իրականացնող մարմինը երեկ որոշում է կայացրել ձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին և ի թիվս այլ հարցերի հարց է առաջադրել` արդյո՞ք այդ ձայնագրության մեջ խոսող անձն Արմեն Չարչյանն է: Ըստ նրանց` ստացվում է, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը կասկած ունի, որ այդ անձն Արմեն Չարչյանն է:

Հիշեցնենք` երեկ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է` տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան

231
թեգերը:
Դատարան, Արմեն Չարչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան
Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է
Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, մեկը պատգամավորի թեկնածու է
Եռաբլուր

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է