Արման Թաթոյանն ու Նիկոլ Փաշինյանը

Թաթոյանը դատապարտելի է համարում Փաշինյանի օգտագործած բառապաշարը

359
(Թարմացված է 00:25 01.06.2021)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կոչով դիմել է ընտրական գործընթացի մասնակից քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին ու առանձնապես պետական կարգավիճակ ունեցող անձանց։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ դատապարտելի է համարում երեկ ընտրական գործընթացի մասնակիցների մոտ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից այնպիսի բառապաշարի օգտագործումը (օրինակ՝ «ոհմակ», «դուրսպրծուկ»), որն ուղղակիորեն նպաստում է հասարակության առանց այդ էլ քաղաքական ու հասարակական բևեռացվածությանը, խաթարում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:

Նա գրառում է արել Facebook–ի իր էջում`շեշտելով, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք:

«Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային գործիչներին ու առանձնապես նրանց, ովքեր զբաղեցնում են պաշտոն և ունեն պետական կարգավիճակ»,– նշել է նա:

Թաթոյանի խոսքով` մարդու իրավունքների տեսանկյունից բացարձակ անընդունելի է «թավիշը» «երկաթե մանդատով» կամ «պողպատե մանդատով» փոխարինելու և «ոհմակի ատամները ջարդելու» հռետորաբանությունը։

«Դա ոչ միայն ակնհայտ բաժանարար գծեր է քաշում հասարակությունում, այլև ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ բացահայտ ասոցացվում է բռնության ու անգամ հաշվեհարդարի հետ՝ առաջացնելով իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր»,– ընդգծել է նա:

Ըստ ՄԻՊ–ի` քանի որ երկիրը ներկայում գտնվում է ընտրական գործընթացի մեջ, այս ուղերձները կարող են ընկալվել պետական բարձրագույն կարգավիճակից բխող լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի կողմից քաղաքական հակառակորդներին ուղղված սպառնալիք, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով վերջիններիս քաղաքական իրավունքները:

Ինչ ակնկալիք ունի Փաշինյանը նախագահների հետ բանավեճից և ինչու է շրջանցել Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը հատուկ արվում է այն նկատառումից ելնելով, որ նա առաջնահերթ ընկալվում է որպես ոչ թե քաղաքական, այլ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար և իրականացնում է հենց այդ կարգավիճակից բխող լիազորություններ. այդ պատճառով է նաև գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:

Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև սխալ ուղերձներ ընկալվել պետական մարմինների ու առաջին հերթին իրավապահ մարմինների կողմից:

Նշվածից բացի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ վարչապետի պաշտոնակատարի նշված խոսքերը տարածվել են հենց այդպիսի վերնագրերով, արձանագրվել են սոցիալական ցանցերի օգտատերերի մեծածավալ վիրավորանքի ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ:

«Ցավոք, հանրային տիրույթում խորանում է երկկողմանի պիտակավորման արհեստական դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանող անթույլատրելի օրակարգ է»,– նշել է Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ այս վիճակն ավելի են խորացնում թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակներին աջակցող սոցիալական ցանցերի կեղծ էջերի ու օգտահաշիվների կազմակերպված նպատակային հարձակումները:

Իմացեք` որ թիվն է ձեր նախընտրածը ընտրություններին քվեարկելու համար

Ուստի ընտրական գործընթացի մասնակից քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին ու առանձնապես պետական կարգավիճակ ունեցող անձանց նա կոչ է արել անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող, բռնության հետ որևէ կերպ ասոցացվող բառապաշարից: Փոխարենը պետք է ձևավորվեն առողջ քննարկումներ:

Թաթոյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվում են և գտնվելու են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք` ԱԺ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

359
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արման Թաթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի խոսնակը հրապարակային պարզաբանում է ակնկալում Այվազյանից
ՀՀԿ–ի սխալներն ուղղելի են` ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի սխալների. Վանեցյան
Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա
Նիկոլ Փաշինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին

45
(Թարմացված է 16:55 16.06.2021)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, ապա չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենի հայտարարությանը։

«Մենք Սյունիքից էսօր դուրս ենք եկել, ընդեղ հետցնցումներ են սկսվել, հայտարարություններ են անում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել։ Ես իրենց զգուշացրել էի մի քանի անգամ, որ չփորձեք աշխատողների նկատմամբ քաղաքական ներգործություն անել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՛տ, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու։ Հայտարարեք– չհայտարարեք` ձեր հարցը լուծված է։ Ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին», – ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ իրենք ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք առավել ակտիվ են։ Փաշինյանը խոստացավ նրանց առնվազն հեռացնել աշխատանքից։

«Այսօր արդեն նախաձեռնող խմբեր են ձևավորվել` կոմբինատի աշխատողների։ Մեզ ասում են` պե՞տք է գործադուլ անենք։ Մենք ասում ենք` չէ, պետք չի, թեև գործադուլն էլ պայքարի ձև է»,– ասաց նա` հավելելով, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

Հիշեցնենք` երեկ` հունիսի 15-ին, Փաշինյանը Կապանում իր քարոզարշավի ժամանակ նշել էր, թե տեղական այն օլիգարխները, որոնք «փայ ունեն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, առաջիկայում զրկվելու են դրանից։ Նա ասել էր, թե լսել է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է, թե ով գնա Փաշինյանի հետ հանդիպումների, աշխատանքից ազատվելու է։

Կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատն այսօր պատասխանել էր Փաշինյանի հայտարարությանը` նշելով, որ դրա վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացնելու իրավասու մարմիններին։

«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին

45
թեգերը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Արխիվային լուսանկար

Գորիսեցին ներկայացել է որպես ադրբեջանցի և անհետ կորածի հարազատ կանանցից մերկ նկարներ ուզել

23
(Թարմացված է 16:58 16.06.2021)
Հանցագործը կալանավորված է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Գորիսի բնակիչը, ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող, արցախյան 44–րդ պատերազմում անհետ կորած զինծառայողների իգական սեռի հարազատներից պահանջել է մերկ լուսանկարներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Գորիս քաղաքի 40-ամյա բնակիչը Facebook–ում նախկինում բացված «Arman Armeni Xachatryan» օգտանունով իր անհատական էջը վերանվանել է «Азиз Мурадов» անվամբ:

Այնուհետև՝ 2021թ. հունվար և փետրվար ամիսներին, նույն համացանցային կայքում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է օգտատերերի, այդ թվում նաև 14-ամյա աղջկա, որոնք իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ էին կատարել: Մի քանի իգական սեռի օգտատերերի տղամարդը հաղորդագրություններ է ուղարկել՝ հայտնելով, թե իբր վերջիններիս անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում և ինքը անմիջական շփում ունի նրանց հետ:

Նշվում է, որ օգտատերերից շատերը չեն պատասխանել ուղարկված հաղորդագրություններին, սակայն ոմանք հավատացել են հանցագործին և սկսել են նամակագրություն վարել վերջինիս հետ:

Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին որպես քաղաքական պատանդ. ՀՀ ԱԳՆ

Տղամարդը, օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից, կեղծ խոստումներ տալով, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերեվարված զինծառայողների հետ, ուղարկել է «Magicut» և «Cupace» ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը:

Ապա նա հարկադրել է կանանց ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

Հանցագործը կալանավորված է։

Անհետ կորած զինծառայողների աճյունները փնտրում են Ջրականի շրջանում

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը՝ երկու կամ ավելի անձնաց նկատմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով, երեխայի թրաֆիքինգը՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով)։

23
թեգերը:
Քրեական գործ, ադրբեջանցի, Լուսանկար, անհետ կորած
Ըստ թեմայի
Գյումրիում Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել գերիների հարազատների հետ
ՀՀ պետական ինստիտուտները ոչնչացված են. գերիների հարազատները ՌԴ նախագահին խնդրում են օգնել
«Կգնանք դիահերձարան` մեր աչքով կտեսնենք». անհետ կորածների հարազատները բացեցին Հերացին