Արխիվային լուսանկար

Ինչո՞ւ է Հայաստանում օրինական աշխատատեղերի թիվն ավելանում. հարկայինի բացատրությունը

38
(Թարմացված է 18:13 31.05.2021)
Քննարկումներ են ընթանում՝ պե՞տք է արդյոք պահպանել ներկայիս հարկային ռեժիմները, թե՞ պետք է պարզեցնել դրանք։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի -Sputnik. Հայաստանում օրինական աշխատատեղերի թիվն ավելանում է, քանի որ հարկային ստուգումներն արդեն ոչ թե ձևական են, այլ իրական։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնած քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչ Մուրադյանը։

Ապօրինի աշխատողի համար պետք է 300 հազար դրամ (250 հազար տուգանք + 50 վարչական ծախսերի համար) վճարել։ Եթե գործատուն, օրինակ, աշխատողին ամսական 120 հազար դրամ է վճարում, բայց նրա աշխատավարձից 22 տոկոս եկամտահարկ չի վճարում ու իր գրպանն է դնում, ապա ամսական նա տնտեսում է 26 հազար դրամ, այսինքն՝ տարեկան 250 հազարից մի փոքր ավելի։

«Բայց դրա հետ մեկտեղ նա ամբողջ տարի ռիսկի է բախվում, որ իրեն կստուգեն ու կտուգանեն ու իր մեկ տարվա «խնայողությունը» կփչվի։ Աստիճանաբար բիզնեսը գալիս է այն մտքին, որ ավելի լավ է օրինական հարկեր վճարել, քան մշտական մտահոգության մեջ ապրել», - ավելացրեց Մուրադյանը։

Հայկական «խելացի» բիզնեսը․ էներգաարդյունավետության մասնագետները ոչ մեկին պետք չեն

Սակայն նա նշեց, որ միևնույն ժամանակ հարկային ծառայությանը միշտ չէ, որ հաջողվում է հետևել փոքր բիզնեսի (հատկապես միկրոբիզնեսի) վաճառքներին: Միկրոբիզնեսը ոչ միայն հարկեր չի վճարում, այլև հարկային հաշվառում չի վարում։ Դրա համար էլ ոչ ոք չի կարող հետևել, թե որքան գումարի ապրանք են վաճառել, և արդյո՞ք բիզնեսն իր ապրանքներն կեղծ միկրոբիզնեսի միջոցով առանց հարկերի չի իրացնում։

«Ուստի հարկայինը հետևյալ մոտեցումն է առաջարկում. եթե միկրոբիզնեսը ազատվում է հարկից, ապա ճիշտ չի՞ լինի, որ տնտեսված գումարի մասը բիզնեսն ուղղի վաճառքի հաշվառման ավտոմատացված համակարգին, որ դրա շրջանառությունը թափանցիկ լինի»,– նշեց Մուրադյանը։

Պաշտոնյան նշեց, որ հարկային ծառայությունը տուգանում է մանրածախ կետերին առանց կտրոնի վաճառքի համար, բայց ֆիզիկապես անհնար է հետևել տասնյակ հազարավոր փոքր ու միկրո ձեռներեցներին։

Նրա խոսքով՝ հարկադրման համակարգերում բազմազանությունը հանգեցնում է նրան, որ որոշ ոչ այնքան բարեխիղճ ընկերություններ իրենց աշխատակիցներին գրանցում են որպես անհատ ձեռներեցներ, որոնք, իբր, պայմանագրով իրենց ծառայություններ են մատուցում: Բանն այն է, որ 22 տոկոս եկամտահարկի փոխարեն նրանք ընդամենը 5 տոկոս են վճարում կամ ընդհանրապես ոչինչ չեն վճարում (կախված հարկային ռեժիմից)։

Դրա համար էլ հիմա հարկայինը մասնակցում է քննարկումներին՝ պե՞տք է արդյոք պահպանել ներկայիս հարկային ռեժիմները, թե՞ պետք է պարզեցնել դրանք։

Նշենք, որ Հայաստանում կա մոտ 630 հազար պաշտոնապես գրանցված վարձու աշխատող. երեք տարվա ընթացքում նրանց թիվը մոտ 80 հազարով ավելացել է:

Վստահությունը բիզնեսում, կամ ինչպես են առևտուր անում հայ ու չինացի գործընկերները

38
թեգերը:
Օրենք, գործատու, բիզնես, հարկային օրենսգիրք
Ըստ թեմայի
Հայաստանի բանկերը պետք է հավելյալ հարկ վճարեն հակաճգնաժամային վարկերի համար. տնտեսագետ
Կառավարությունը հարկատուներին դեռ 4 մլրդ 549 մլն դրամի պարտք ունի
«Կապիտալիստները և պացիենտները». ինչպես է Հայաստանի ֆիննախն ավելացնելու հարկերը
Ընտրական տեղամաս. արխիվային լուսանկար

Բադասյանն ընտրական 9 հանցագործություն է ներկայացրել, որոնք սահմանված են գործող օրենքով

4
Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ անդրադառնում են ընտրական հանցագործություններին` սահմանելով դրանք։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է, թե ընտրական ո՞ր հանցագործություններն են սահմանված քրեական գործող օրենսգրքով։ Նա Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով գործող օրենսգրքով կարգավորվող 9 ընտրական հանցագործություններին։

Այսպիսով, ընտրական հանցագործություն է համարվում ընտրակաշառք տալը կամ ստանալը։ Արգելվում է ինչպես դրամական միջոցներ, այնպես էլ որևէ գույք կամ գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր և ցանկացած այլ առավելություն (ինչպես, օրինակ, աշխատանքի ընդունելը կամ որոշակի ծառայություններ մատուցելը) տրամադրելը, խոստանալը և առաջարկելը, ինչպես նաև դրանք ստանալը կամ պահանջելը։

Կաշառք ստացող անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե մինչև կաշառք ստանալու մասին իրավապահներին հայտնի դառնալը (բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում) այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին (154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։

Հանցագործություն է համարվում նաև ընտրակաշառքի միջնորդությունը. սա դրսևորվում է ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով (154.9-րդ հոդված)։

Պատասխանը լինելու է կոշտ․ Փաշինյանը՝ ընտրակաշառք բաժանելու մասին

Ընտրական հանցագործություն է նաև նախընտրական քարոզարշավը բարեգործության հետ համատեղելը։ Արգելվում է թեկնածուի, կուսակցության անդամի կամ լիազորված անձի կողմից անձամբ կամ նրա անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք տալը կամ ծառայություններ մատուցելը (154.2-րդ հոդվածի 5-րդ մաս)։

Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելը նույնպես չի թույլատրվում (149.1-րդ հոդված): Բացի այդ, արգելվում է նաև ընտրողին հարկադրել, որ վերջինս կողմ կամ դեմ քվեարկի կուսակցություններից (դաշինքներից) որևէ մեկի օգտին, կամ մասնակցի/հրաժարվի մասնակցել ընտրություններին (154.2-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Ընտրական հանցագործություն է համարվում նաև քվեարկության գաղտնիությունը խախտելը, որը կարող է կատարվել ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու, քվեարկության խցիկ մուտք գործելու միջոցով, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով։

Հանցանք են համարվում նաև ընտրողի կողմից երրորդ անձանց համար տեսանելի եղանակով քվեարկելը (154-րդ հոդված), ինչպես նաև քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը (149-րդ հոդված)։

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկել չի կարելի (153-րդ հոդված)։

Եվ, վերջապես, ընտրական հանցանք է համարվում ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (150-րդ հոդված):

Ոչ մեկի մտքով չպետք է անցնի իշխանության «տիրանալ» ընտրակաշառքով. Ռոմանոս Պետրոսյան

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

4
թեգերը:
Ռուստամ Բադասյան, հանցագործություն, Ընտրություններ
Ըստ թեմայի
Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել
ԼՀԿ

Կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ շրջում և 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին. Անի Սամսոնյան

18
(Թարմացված է 15:10 12.06.2021)
Անի Սամսոնյանն ահազանգում է, որ ոչ միայն ստեր են տարածում իրենց ուղղված, այլ նաև նախընտրական պաստառներն են շարքից հանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահեցնում է, որ կան քաղաքական ուժեր և մարդիկ, որոնք հատուկ շրջում են և անհատական զրույցներում 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին։ Սամսոնյանն այդ մասին հայտարարեց այսօր Երևանում քարոզարշավի ժամանակ։

«Սուտ համար առաջին` ասում են, որ մեզ ձայն չտան, քանի որ ԼՀԿ–ն ընտրական շեմը չի հաղթահարելու։ Երկրորդ սուտն էլ այն է, որ ասում են` ԼՀԿ-ին ձայն չտաք, քանի որ օգնելու ենք վերարտադրվել իշխող ուժին։ Եվ, վերջապես, սուտ համար երրորդ` շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, թե ԼՀԿ–ն նպաստելու է նախկինների վերադարձին»,–ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` իրենք մրցակից են որոշ ուժերի, ինչի հետևանքով էլ մարդիկ չեն ալարում և բարձրանում ու ավտոճանապարհներին փակցված պաստառները դիտավորյալ վնասում են։

Սամսոնյանը հայտնեց, որ Շատին գյուղի մոտակայքում` բավական բարձր հատվածում տեղադրված իրենց պաստառն են վնասել հենց այն հատվածում, որտեղ պատկերված է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի. խոստանում է` քաբաբի մասին չեն խոսի

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

18
թեգերը:
Ընտրություններ, քարոզարշավ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Անի Սամսոնյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել