Էդմոն Մարուքյան. արխիվային լուսանկար

Փաշինյանի ասածներին գլխով էր անում. Այվազյանի հրաժարականը զարմացրել է Մարուքյանին

279
(Թարմացված է 12:00 31.05.2021)
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև հիշեցրեց, որ ՀՀ պետական կառավարման համակարգի ներկա վիճակում հրաժարական ներկայացրած պաշտոնակատարի փոխարեն օրենքը թույլ չի տալիս նոր պաշտոնակատար նշանակել:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. ՀՀԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը զարմացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանին: Այս մասին նա հայտնեց այսօր խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, որին մասնակցել են նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, ԱԳ նախարարի այդ մտադրությունը նկատելի չի եղել:

«Ընդհանրապես խոսակցություն չի եղել իր հետ կապված: Այն հատվածը, որն իր հետ կապ ուներ, որտեղ վարչապետի պաշտոնակատարն ասում էր՝ ԱԳ նախարարին հանձնարարել եմ, և ԱԳ նախարարը գլխով էր անում, դա ուղիղ եթերում կա: Մնացած մասում որևէ բան չի եղել, և ես զարմացած էի, որ հետո իմացա, որ հրաժարական է տվել»,- ասաց Մարուքյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև հիշեցրեց, որ ՀՀ պետական կառավարման համակարգի ներկա վիճակում հրաժարական ներկայացրած պաշտոնակատարի փոխարեն օրենքը թույլ չի տալիս նոր պաշտոնակատար նշանակել:

Այս իրավիճակը մեր երկիրը կարող է դնել շատ բարդ իրավիճակում»,- ասաց Մարուքյանը՝ կառավարության անդամներին կոչ անելով ևս 3 շաբաթ ծառայել պետությանը, և ոչ թե ամենածանր պահին հեռանալ՝ «այդ բեռը թողնելով ուղղակի օդում»:

Նշենք, որ ՀՀ յոթերորդ գումարման խորհրդարանի խմբակցություններն այսօր հանդես են գալիս գործող խորհրդարանի վերջին ճեպազրույցներով:

ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։

Հիշեցնենք` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը Facebook–ի ուղիղ եթերում նույնպես անդրադարձել էր պաշտոնյաների հրաժարականների խնդրին, ասել, թե ինչու չի կարելի երկրի համար դժվարին այսիրավիճակում հրաժարվել պաշտոնից և ինչ վտանգներով է դա հղի։  

«Էս պահին նման մտադրություն չունեմ». ԱԱԾ տնօրենը` հրաժարականի մասին

279
թեգերը:
Հրաժարական, Արա Այվազյան, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Մարուքյանը պահանջում է անհապաղ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել
Պրոցեսներ են ընթացել առանց մեր իմացության. Մարուքյանը՝ ստորագրվելիք փաստաթղթի մասին
Հեղափոխության կապիտալիզացիան վստահվեց մարդկանց, որոնք դրա շնորհքը չունեին. Մարուքյան
Չեն կարող ինքնաձիգը մեր գլխին դնել ու ասել՝ եկեք քննարկենք ով որտեղ է կանգնելու. Մարուքյան
Էդմոն Մարուքյան․ արխիվային լուսանկար

Սահմաններ բացելը` խնդրեմ, բայց ոչ սուվերեն տարածք կամ միջանցք․ Մարուքյան

8
(Թարմացված է 16:08 13.06.2021)
ԼՀԿ-ի առաջնորդը վստահ է, որ եթե մեր երկիրը պատերազմի ներուժ ունենար, ապա Սյունիքում ադրբեջանցիների ներխուժումը պատերազմի էր վերածվելու։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի չեղարկումը նշանակում է նոր պատերազմ։ Նոր Նորքում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյան։

«Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, կարծում եմ՝ Սյունիքի մարզի այս ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի: Բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով, որ բանակցություններով դուրս հանենք»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ-ի առաջնորդը շեշտում է՝ բոլոր նրանք, ովքեր կասեն, թե ընտրություններից հետո իշխանության գալով կարող են պատերազմով ադրբեջանցիներին դուրս հանել այնտեղից, կամ արկածախնդիր պետք է լինեն, կամ՝ ստախոս:

«Պետք է հաշվի առնես քո երկրի հնարավորությունները, իսկ մենք նոր ենք դուրս եկել իրապես կործանարար, շատ մեծ պատերազմից»,- նշեց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իրագործված է հայկական կողմից թե դե յուրե, թե դե ֆակտո, բայց իրագործված չէ Ադրբեջանի կողմից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին միջանցք տրամադրելու և ճանապարհների ապաշրջափակմանը, Մարուքյանն ընդգծեց, որ Հայաստանն ապաշրջափակման այլընտրանք չունի։

Պատերազմ չի սկսվի․ Յուրի Խաչատուրովն ասաց՝ ինչու

«Ինչու՞ եք դուք ուզում առանձին սուվերեն ճանապարհ, երբ որ կողմերը պարտավորություն են ստանձնել ապաշրջափակման։ Այսինքն՝ բոլորս բացում ենք բոլոր ճանապարհները, և բոլորն օգտվում են բոլորի ճանապարհներից։ Ոչ թե ուզում են մյուս երկրի սուվերեն տարածքից ճանապարհ վերցնել, այսինքն՝ տարածք վերցնել»,- նշեց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել ՀՀ օրենսդրությունը, հարմարեցնել սահմանների բացմանը։ Մարուքյանը վստահ է՝ առանց դրա չի կարելի սահմաններ բացել։ Ընդգծում է՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացին չպետք է կարողանա միջնորդավորված կամ ուղղակիորեն Հայաստանում գույք, հող, արժեթղթեր, ցանկացած այլ բան ձեռքբերել, որ կարող է վնաս հասցնել մեր ազգային անվտանգությանը։

«Սուվերեն տարածք, միջանցք բացառված է, ոչ, չպետք է տրվի, սահմանները բացել, խնդրեմ, Հայաստանը միշտ էլ կողմ է եղել սահմաններն առանց նախապայմանների բացելուն, սակայն ՀՀ-ի կողմ լինելը եղել է ուղղակի հայտարարոթյուն, բայց ոչինչ չի արվել, որ օրենսդրությունը հարմարեցվի»,- նշեց Մարուքյանը։

Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան

Նա անդրադարձավ նաև սահմանների ճշգրտման հարցին։ Նշում է՝ սահմանազատում և սահմանագծում պետք է արվի, բայց դա չի կարող լինել ռազմական ճանապարհով, և սահմանների գծումը քաղաքացիական գերատեսչությունների գործն է։

8
թեգերը:
Սահման, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Էդմոն Մարուքյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
ԱՄՆ–ն փորձում է ակտիվանալ արցախյան բանակցային գործընթացում․ Սաֆրաստյան
«Հայաստան» դաշինքը նախընտրական ամփոփիչ հանրահավաք կանցկացնի Երևանի կենտրոնում
ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների հետ
Գերիների վերադարձ․ արխիվային լուսանկար

ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների հետ

64
(Թարմացված է 15:24 13.06.2021)
Իրականացվել է հայրենիք վերադարձած գերիների առողջական վիճակի ուսումնասիրություն:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արդեն հանդիպել ու առանձնազրույց են ունեցել երեկ՝ հունիսի 12-ին, հայրենիք վերադարձած 15 ռազմագերիների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ»,- նշված է հաղորդագրության հետ։

Հանդիպման ընթացքում իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այցի արդյունքներով ձեռնարկվելու են անհրաժեշտ գործողություններ:

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են, ապա նաև հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

64
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների անունները
Բլինկենը ողջունել է 15 գերիներին Հայաստանին փոխանցելը և շնորհակալություն հայտնել Վրաստանին
Վստահության այս միջոցները կօգնեն բանակցություններին․ ԵԱՀԿ-ն՝ 15 գերիների վերադարձի մասին