00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքին հաղթելու կապակցությամբ․ ի՞նչ առեղծված է թաքցնում Կոշի մուտքի մոտ գտնվող խաչքարը

CC BY-SA 3.0 / Bertramz / Kosh, Stepanos church, 7th ct.Церковь Сурб Степанос (VIIв.) близ села Кош Арагацотнской области
Церковь Сурб Степанос (VIIв.) близ села Кош Арагацотнской области - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Բաժանորդագրվել
Երևան-Գյումրի ճանապարհով ամեն օր հարյուրավոր մարդիկ են անցնում։ Շատերը նկատում են Կոշ գյուղի մոտ տեղադրված հսկայական խաչքարը, բայց քչերը գիտեն ավելի քան 800–ամյա հուշարձանի յուրօրինակ պատմությանը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Առաջին հայացքից սովորական թվացող Կոշ գյուղն իրականում այնքան էլ սովորական չէ։ Դրանում համոզվելու համար պարտադիր չէ երկար փորփրել հին աղբյուրները, բավական է գյուղ այցելել և տեսնել ճարտարապետական բազմաթիվ հուշարձանները։ Կոշ բնակավայրը հայտնի է դեռևս վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից (ձեռագրերում հիշատակվում է Կվաշ անվանումով):

Թուրքին հաղթելու կապակցությամբ․ ի՞նչ առեղծված է թաքցնում Կոշի մուտքի մոտ գտնվող խաչքարը - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Կոշ գյուղ

Այստեղ կարելի է տեսնել մի քանի հազար տարվա կիկլոպյան ամրոցի ավերակները, XIII դարի Կոշի ամրոցը, որի կողքին վեր է խոյանում նույն դարաշրջանի «թևավոր խաչքարը», Կոշավանքը՝ VII դարով թվագրվող Սուրբ Ստեփանոս եկեղեցով և մատուռով, XIII դարի խաչքարերով գերեզմանոցը, միջնադարյան ջրամբարի մնացորդները, XVIII դարի ձիթհանը, 1891 թվականի Սուրբ Գևորգ եկեղեցին և XIII դարի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

Թուրքին հաղթելու կապակցությամբ․ ի՞նչ առեղծված է թաքցնում Կոշի մուտքի մոտ գտնվող խաչքարը - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Կոշի ամրոցը

Հուշարձանների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում խաչքարը, որը տեղադրվել է Կոշից հարավ՝ Երևան-Գյումրի մայրուղու մոտ։ Ի դեպ, այդ նույն ճանապարհը ժամանակին Դվինը կապում էր Անիի հետ։

© Photo : provided by Sevak ArevshatyanԿոշ գյուղի մուտքի մոտ գտնվող խաչքարը
Թուրքին հաղթելու կապակցությամբ․ ի՞նչ առեղծված է թաքցնում Կոշի մուտքի մոտ գտնվող խաչքարը - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Կոշ գյուղի մուտքի մոտ գտնվող խաչքարը

Շուրջ յոթ մետր բարձրությամբ հսկայական խաչքարը 1194 թվականին կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցու քահանա Տեր Պետրոս Ականատեսի կողմից և նվիրված է Արագածոտնն ու հարակից շրջանները թուրք-սելջուկներից ազատագրելուն:

Խաչքարի պատվանդանին 10 տող կարևոր արձանագրություն կա. վիմագիրը բացահայտում է, որ Պետրոս վարդապետը Արագածոտնի ազատարարներին տեսել էր 1175թ. տեսիլքում, որի պատճառով էլ հավանաբար կոչվել է ականատես:

Собор Сурб Аменапркич Казанчецоц (Святого Христа Всеспасителя) в Шуши, Карабах - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

Դրանից 20 տարի անց հոգևոր հոր մարգարեությունն իրականանում է։

Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները հայ-վրացական միացյալ բանակով սելջուկ-թուրքերից ազատագրում են հայկական տարածքները, այդ թվում՝ Արագածոտնը։

Պետրոսը, ի հիշատակ մարգարեության, հուշարձան-խաչքար է կանգնեցնում։

Կազակական հետքը Գյումրիում. կվերանորոգվի ՀՀ-ում ամենամեծ ռուսական եկեղեցին

Հետաքրքիր է, որ Իվանեն ու Զաքարեն առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվել Պետրոսին։ Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևելյան պատի գրության մեջ նրան անվանում են «հավատքի ճշմարիտ սպասավոր և շնորհալի ուսուցիչ»։

VII տաճարի շուրջ կառուցված վանական համալիրը Պետրոսի օրոք իսկական ծաղկունք է ապրել։ Այնտեղ սկսել է գրչության կենտրոն գործել։ Պատմաբանների կարծիքով` Սուրբ Ստեփանոս եկեղեցու պատերին որմնանկարներ են հայտնվել հենց այդ ժամանակ։

Չկան հուշարձաններ՝ չկա հիշողություն, կամ ինչ արեցին 2 հայտնի հայը Ջուղայի խաչքարերի հետ

Պետրոս Ականատեսն իր ամբողջ կյանքում ապրել է Կոշավանքում՝ արդարացնելով իր «երկրորդ» անունը։ Նա իրենցից հետո ծաղկուն վանական համալիր է թողել, որը մինչև 20-րդ դարի կեսը հոգևոր և մշակութային ազդեցիկ կենտրոն է եղել։

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

Լրահոս
0