Հայաստան, Սերժ Սարգսյան, Հայկ Սարգսյան, դատ, serj sargsyan, dat, novosti armenii
Հայկ Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբորորդուն յոթ տարի ազատազրկում է սպառնում

287
(Թարմացված է 21:32 26.05.2021)
Դատաքննությունն ավարտվեց։ Հայկ Սարգսյանի գործով դատավճիռը կհրապարակվի հունիսի 1-ին։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատաքննությունն այսօր ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատաքննությունը տևեց գրեթե երկու տարի, իսկ դատավճիռը կհրապարակվի հունիսի 1-ին։

Սարգսյանը դատարանում հանդես եկավ վերջին խոսքով։

«Հարգելի դատարան, իմ միակ խնդրանքն է, որ արդար և օրինական վճիռ կայացվի», - ասաց նա։

Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ քրեական գործ փաստացի չկա։

«Մի քանի փաստաթուղթ է բերվել, անունը դրել են քրեական գործ, ինչն օրենքով սահմանված չէ: Մենք ասում ենք՝ կոնկրետ փաստաթղթեր պետք է լինեն քրեական գործում, բերեք ուսումնասիրենք, տեսնենք: Բոլորս էլ հասկանում ենք, թե երբ տեղի ունեցան այս գործողությունները, ինչի հիման վրա կառուցվեց, հետևաբար գտնում եմ, որ միակ որոշումը, որ դատարանը այս գործով կարող է կայացնել դա արդարացման դատական ակտն է», - ասաց փաստաբանը:

Գործով մեղադրող դատախազը Հայկ Սարգսյանի համար ազատազրկում է պահանջել 7 տարի ժամկետով։

Հիշեցնենք` Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2007թ.–ին կատարված սպանության փորձի համար։

2007 թ.–ի ապրիլի 1-ի երեկոյան Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Ալեքսանդր Սարգսյանի տան մոտ հնչած կրակոցից ստացած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25–ամյա Դավիթ Սիմոնյանը։

«Քենեդուն էլ եմ ես սպանել». Սաշիկ Սարգսյանի որդին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Նույն օրը ոստիկանություն է ներկայացել նրա ընկեր Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակը, որից արձակվել էր կրակոցը, և հայտնել, որ այն գտել է մանկապարտեզի մոտից և անզգուշությամբ կրակել ընկերոջ վրա։

Այս փաստով հարուցված քրեական գործը որոշ ժամանակ անց կարճվել էր` տուժողի հետ հաշտվելու հիմքով, քանի որ Դավիթ Սիմոնյանը բողոք չէր ներկայացրել։

11 տարի անց` 2018 թ.–ի հունիսի 29-ին, Սիմոնյանը դիմում է ներկայացրել դատախազություն՝  նշելով, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

Պրահայի դատարանը հնարավոր է համարել Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնումը Հայաստան

Իսկ ընկերը կեղծ ցուցմունք էր տվել, քանի որ Սարգսյանները սպառնացել էին` հակառակ դեպքում երկար չի ապրի։

12 տարի առաջ կարճված քրեական գործը նոր հանգամանքների ի հայտ գալուց հետո վերաբացվել էր։

287
թեգերը:
դատ, Հայաստան
Հեռուստաաշտարակի մոտակայքի հրդեհի ծուխը երևում է Հանրապետության հրապարակից

Հեռուստաաշտարակի մոտ բուսածածկույթ է այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

7
(Թարմացված է 17:50 25.06.2021)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հրդեհի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 16։33-ին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

(լրացվում է)

7
Արխիվային լուսանկար

Ալիևը պնդում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր է պետք կնքել

23
(Թարմացված է 17:48 25.06.2021)
Հայաստանի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը, ըստ Ալիևի, Հարավային Կովկասում խաղաղության բացակայություն է նշանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը Հարավային Կովկասում խաղաղության բացակայություն է նշանակում։

Այսօր Ալիևը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ  Ժոզեպ Բորելի մանդատի հիման վրա Ադրբեջան այցելած ԵՄ մի շարք երկրների դեսպանների հետ։

«Եթե Հայաստանի հետ հաշտության պայմանագիր չունենք, նշանակում է, խաղաղություն չկա։ Խաղաղություն չկա ոչ միայն երկու երկրների միջև, այլև Հարավային Կովկասում։ Մեզ խաղաղություն և կայուն զարգացում է պետք, կանխատեսում, պատերազմի զրոյական ռիսկ, մեզ պատերազմ պետք չէ։ Մեզ նախկինում էլ պատերազմ պետք չէր»,– ասել է հանդիպման ժամանակ Ալիևը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին փոխանակել գերիներին ու զոհերի մարմինները։ Բացի դա, Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Քարվաճառի (Քելբաջար), Քաշաթաղի (Լաչին) ու Ակնայի (Աղդամ) շրջանները։

Ադրբեջանցի զինվորները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին

Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը:

23
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Իլհամ Ալիև
Ըստ թեմայի
Ադրբեջանը մինչև վերջ կճնշի. փորձագետը՝ սահմանային ճգնաժամի ու Հայաստանի քայլերի մասին
Ադրբեջանը թույլատրում է ու նույնիսկ շտապեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այցելել իր վերահսկած տարածքներ
Հետընտրական շոու, կամ ինչի մասին է խոսում Հայաստանում Ադրբեջանի դրոշով ապրանքի հայտնվելը
(0:29 / 3.14Mb / просмотров видео: 1)

Վերացրե՛ք Չարչյանի կալանքը. սպիտակ խալաթներով ակցիա` դատախազության դիմաց. տեսանյութ

0
Բուժաշխատողները նաև զգուշացնում են, որ հակառակ դեպքում իրենք դարձյալ կհագնեն սպիտակ խալաթներն ու «ալեկոծեն փողոցները»:

ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ այսօր սպիտակ խալաթներով բողոքի ակցիա էին կազմակերպել կալանավորման ենթարկված պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանի գործընկերները։

Նրանք նաև բաց նամակ հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ վստահեցնում էին, որ ազատ արձակվելու պարագայում Չարչյանը չի կարող խոչընդոտել ոչ մի քննչական գործողության և կներկայանա առաջին իսկ ծանուցման դեպքում:

Акция протеста врачей в поддержку директора медцентра Измирлян Армена Чарчяна перед зданием генпрокуратуры Армении (25 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Акция протеста врачей в поддержку директора медцентра "Измирлян" Армена Чарчяна перед зданием генпрокуратуры Армении (25 июня 2021). Еревaн

«Վերացրե՛ք կալանքը, նպաստե՛ք կալանքը վերացնելուն, պատմությունը ձեզ բարի խոսքերով կհիշի: Խնդրում, հորդորում, պահանջում ենք՝ վերացրե՛ք կալանքը, թող պրոֆեսորի հոգին հանդարտվի: Հետևաբար, նրա մարմինը ևս կբուժվի: Թող պրոֆեսորին ընտրած հիվանդը նրա մատներով ու նշտարով ամոքվի»,- ասված է բաց նամակում:

Բուժաշխատողները նաև զգուշացնում են, որ հակառակ դեպքում իրենք դարձյալ կհագնեն սպիտակ խալաթներն ու «ալեկոծեն փողոցները»: «Հետո երևի շատանանք, շատանանք…»,- նշված է բժիշկների՝ դատախազին հանձնած նամակում:

Նրանք նաև հիշեցում են, որ պաշտոնը ժամանակավոր է, իսկ մարդու բարի գործերը՝ հավերժական: Բաց նամակի հեղինակները ՀՀ դատախազին հորդորում են իրենց նամակն անձամբ կարդալ և այդ գործը չհանձնարարել իր ենթականերին:

Բաց նամակը  ստորագրել են 539 բուժաշխատող: Նամակի մեկ օրինակ էլ ակցիայի կազմակերպիչները հանձնեցին ՀՀ Արդարադատության նախարարին:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

0
թեգերը:
կալանք, ՀՀ դատախազություն, Բողոքի ակցիա, բժիշկ, Արմեն Չարչյան