Հայաստան, Արմեն Սարգսյան, Արման Թաթոյան, armen sargsyan, arman tatoyan, novosti armenii, սյունիք, Գեղարքունիք
Արման Թաթոյանն ու Արմեն Սարգսյանը

ՀՀ նախագահն ու Արման Թաթոյանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

49
(Թարմացված է 13:33 26.05.2021)
Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել են պետական համապատասխան կառույցների կողմից Հայաստանի բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործուն քայլերի իրականացումը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Թաթոյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինծառայողների անօրինական ներկայությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բացահայտ ոտնձգություն է ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքների նկատմամբ: Նա մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով և հատկապես Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի իրականացումը իրական հնարավորություն կստեղծի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և անվտանգության համար:

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել են պետական համապատասխան կառույցների կողմից Հայաստանի բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործուն քայլերի իրականացումը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքը՝ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները կանխելու և նման որևէ դրսևորում ապագայում թույլ չտալու համար:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

49
թեգերը:
Արման Թաթոյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են. տեսանյութ
Արմեն Սարգսյանը սահմանային իրավիճակը քննարկել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին. տեսանյութ
Ազգային ժողով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսին Եգանյանը հրաժարվել է մանդատից

25
(Թարմացված է 15:50 25.06.2021)
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավորի հրաժարականի դիմումի մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Եգանյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,– ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Ի դեպ, ԱԺ կայքում այս պատգամավորի վերաբերյալ միայն երեք փաստ է նշված` ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 11-ին, անկուսակցական է, «Իմ քայլը» խմբակցության անդամ։ Անգամ նրա լուսանկարը չկա։

25
թեգերը:
Հրաժարական, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան
Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով

69
(Թարմացված է 15:18 25.06.2021)
Հիվանդության վաղեմությունը եղել է երկու տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի պաշտոնական կայքից։

«44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում` որովայնի չափերի մեծացմամբ, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։ Հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել»,–նշված է կայքում։

В Национальном центре онкологии им.Фанарджяна удалена гигантская опухоль яичника весом 25 кг
Կնոջ որովայնը վիրահատությունից առաջ

Նշվում է, որ կատարվել է արգանդի էքստիրպացիա (հեռացում) և մեծ ճարպոնի հեռացում։ Վիրահատությունն իրականացրել է ՈւԱԿ-ի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը։

В Национальном центре онкологии им.Фанарджяна удалена гигантская опухоль яичника весом 25 кг
Կնոջ որովայնը վիրահատությունից հետո

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների։

Պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը նշել է, որ նման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բավականին հաճախ են կատարվում, և դրանք չեն դասվում բարդ վիրահատությունների շարքին։

Բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. ավտովթարից պարանոցը կոտրած տղայի կյանքը փրկվել է

69
թեգերը:
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ուռուցք, վիրահատություն
Ըստ թեմայի
Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից
Չէինք հավատում, որ կփրկվի. Վահեն 1 տարում 15-ից ավել վիրահատություն է տարել և ոտքի կանգնել
Ֆրանսահայ բժիշկը պատերազմի օրերին լսողությունը կորցրած 12 զինվորի է վիրահատել. տեսանյութ