ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ու Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆին

Մեղրիի անցակետի արդիականացման հարցերը ՊԵԿ նախագահը քննարկել է Իրանի գործընկերոջ հետ

86
(Թարմացված է 18:31 24.05.2021)
Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Մեհդի Միրաշրաֆիի հրավերով երկօրյա այցով մեկնել է Թեհրան։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ու Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությունը քննարկել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքի վերաբերյալ հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը` հավելելով, որ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Մեհդի Միրաշրաֆիի հրավերով մայիսի 23-ին երկօրյա այցով մեկնել է Թեհրան։

«Էդվարդ Հովհաննիսյանը ԻԻՀ գործընկերոջը ներկայացրել է, որ արդիականացման ընթացքում հնարավորություն կընձեռվի նաև զարգացնելու Նուրդուզի և Մեղրիի ցամաքային սահմանային դարպասների համատեղ օգտագործումը, ինչպես նաև սահմանին ստեղծելու անհրաժեշտ ենթակառուցվածք: Երկրի հարավային դարպասների արդիականացումը նոր ազդակ կհաղորդի նաև Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխուժացմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՊԵԿ և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարները քննարկել են նաև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումների հետ կապված Իրանի և Հայաստանի միջև էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման առավել արդյունավետ իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` օպերատիվ տեղեկատվության փոխանակման, ծագած խնդիրների լուծման և միջազգային համաձայնագրերով նախատեսված բոլոր գործառույթները կյանքի կոչելու նպատակով:

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իրանի հարկային կազմակերպության նախագահ Օմիդ-Ալի Փարսայի հետ:

ՊԵԿ նախագահն իր գործընկերոջը հրավիրել է պատասխան այց կատարել Հայաստան` հարկային վարչարարության ոլորտում կիրառվող էլեկտրոնային համակարգերին ծանոթանալու, ինչպես նաև հնարավոր խորհրդակցության տրամադրման քննարկման նպատակով:

Նշվում է նաև, որ ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա նաև Իրանի առևտրի պալատի նախագահի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայաստանում է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարը

86
թեգերը:
Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Հայաստան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Իրանի Իսլամական Հանրապետություն, Մեղրի
Ըստ թեմայի
«Իրենք շատ բան կարող են խոսել». ԱԱԾ տնօրենի տեղակալը` Մեղրիի միջանցքի մասին
Սյունեցու վախն անհիմն չէ, կամ ադրբեջանցիները Մեղրիով կարող են տեղաշարժվել 2 նախապայմանով
Դադարեցվել է իմ հրամանով. ՊԵԿ նախագահը` Մեղրիի մաքսային պահեստում եղած խախտումների մասին
Իզաբելլա Յայլյան

Տոկիո 2020. Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի մրցումներում 7-րդն է

0
(Թարմացված է 12:42 27.07.2021)
Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնելու են երկու ծանրորդներ՝ Իզաբելլա Յայլյանը, և Սիմոն Մարտիրոսյանը։ Սիմոն Մարտիրոսյանի ելույթը օգոստոսի 3-ին է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով օլիմպիական մրցաշարում զբաղեցրեց 7-րդ տեղը։

Կանանց 59 կգ քաշային կարգում օլիմպիական ոսկե մեդալի հիմնական հավակնորդ էր համարվում չինական Թայպեյի մարզուհի Կու Հսինգ Չունը, որն աշխարհի ռեկորդակիր է հրում վարժությունում։ Արդեն պոկում վարժությունում Չունը գլխավերևում պահելով 103կգ քաշը, սահմանեց օլիմպիական նոր ռեկորդ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք մոտեցումներից իրացրեց երկուսը և առաջին վարժությունից հետո 95կգ արդյունքով չորրորդ տեղում էր։ Համեմատության համար նշենք, որ հայ մարզուհին ավելի ուժեղ է հենց պոկում վարժությունում։

Հրում վարժությունում Յայլյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 110կգ, և դժվարությամբ, բայց կարողացավ ֆիքսել քաշը գլխավերևում։ Սակայն պարզ էր, որ մեր մարզուհին շատ քիչ շանսեր ունի մեդալի համար պայքարելու, քանի որ մրցակիցներն ավելի ծանր քաշեր էին պատվիրել։ Յայլյանը փորձեց միանալ արծաթե կամ բրոնզե մեդալների համար պայքարին, բայց 115կգ կշռող ծանրաձողը գլխավերևում պահել չհաջողվեց հաջորդ երկու մոտեցումների ժամանակ, և երկամարտի 205կգ արդյունքով հայ մարզուհին զբաղեցրեց 7-րդ տեղը։

Կորյուն Սողոմոնյանը լքում է բռնցքամարտի օլիմպիական մրցաշարը

Իսկ օլիմպիական չեմպիոնի կոչումը օլիմպիական ռեկորդներով դարձավ Կու Հսինգ Չունը։

Մրցումային հերթական օրվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը, որը կմասնակցի ազատ լողաոճի 100 մետր մրցատարածության մրցումներին։

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

0
թեգերը:
ծանրամարտ, Տոկիո, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա
Ըստ թեմայի
ՀՀ նախագահը Տոկիոյում անձամբ է շնորհավորել Հովհաննես Բաչկովին. լուսանկարներ
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Տոկիո 2020-ում գրավել է 18-րդ տեղը
Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիական մրցաշարի երրորդ փուլ է դուրս եկել
Զինվորի սաղավարտ

Արցախում մահացած զինվորն ինքնասպանություն է գործել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

36
(Թարմացված է 12:27 27.07.2021)
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արցախում մահացած զինվորն ինքնասպանություն է գործել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն և որոշ մանրամասներ ներկայացնում։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք»,–ասված է հաղորդագրության մեջ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր առավոտյան Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

36
թեգերը:
ինքնասպանություն, Զինվոր, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ–ն հերքում է. Քաշաթաղում փոխհրաձգություն չկա, Մարտունու վրա չեն հարձակվել
«Մի 15 րոպե է, ինչ Արտակը մեզ մոտ է». գերեվարված արցախցին վերադարձվել է
Արցախցին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ծեծի է ենթարկվել․ Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել