սյունիք, արմեն գրիգորյան, ԱԽՔ, հայաստան, ադրբեջան, novosty armeniui, syuniq, adrbejan, axq
Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղարը խոսել է սահմանային խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարի մասին

482
(Թարմացված է 22:30 17.05.2021)
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Արմեն Գրիգորյանը խոսել է իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Եթե Սյունիքում և Գեղարքունիքում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը խաղաղ ճանապարհով չհանգուցալուծվի, ապա Հայաստանը կգործադրի բոլոր հնարավոր մեխանիզմները՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Sputnik Արմենիայի և Civilnet-ի հետ հարցազրույցում նման հայտարություն է արել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը դիտարկում է խնդրի լուծման ռազմական տարբերակը։

Նրա խոսքով՝ Երևանն ի սկզբանե հույս ունի և շարունակում է հուսալ, որ խնդիրը կլուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Ուստի Հայաստանի դիմումը ՀԱՊԿ գործընկերներին` քաղաքական և դիվանագիտական աջակցություն ստանալու նպատակ ուներ։

«Մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ խնդիրը խաղաղ ճանապարհով պետք է լուծվի և միայն խաղաղ գործիքներով պետք է կարողանանք հասնել այս խնդրի լուծմանը։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը նույնպես կհետևի այս սկզբունքին»,- նշել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը շեշտել է, որ ադրբեջանական կողմին ցուցադրվել են խորհրդային ժամանակաշրջանի քարտեզները, որոնք ապացուցում են, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական զորքերն առաջ են եկել, պատկանել են Հայաստանի Հանրապետությանը կամ Խորհրդային Հայաստանին, որի ժառանգորդն էլ ՀՀ-ն է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը կարճ ժամանակում պետք է լքի այդ տարածքները։

«Ինտենսիվ կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, նամանավանդ՝ ՌԴ-ի և ՀԱՊԿ մեր դաշնակից երկրների հետ, մենք փորձում ենք ինտենսիվացնել ինչպես ՀԱՊԿ կառույցները, այս պահին խոսքը 3-ի մասին է, որ մենք կարծում ենք՝ կարևոր դերակատարություն կունենան՝ Անվտանգության խորհրդի քարտուղարների, արտգործնախարարների և պաշտպանության նախարարների կոմիտեները»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը սպառի քաղաքական, դիվանագիտական գործիքակազմի միջոցով խնդրի լուծելու ուղիները, ապա կդիմի այլ միջոցների։

«Բնականաբար, եթե հարցը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով չի լուծվում, ապա Հայաստանը կիրառելու է առկա ողջ գործիքակազմը՝ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ի դեպ, ուզում եմ շեշտել, որ այդ ճանապարհին մենք նաև ակնկալում ենք մեր դաշնակիցների, այսինքն ՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ մեր գործընկերների աջակցությունը։ Եթե մենք ստիպված լինենք խնդիրը լուծել այլ ճանապարհով, ապա, բնականաբար, կստանանք մեր դաշնակիցների աջակցությունը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու որպես ՀԱՊԿ անդամ երկիր և որպես ՌԴ դաշնակից»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Ադրբեջանի պահանջները հիմնավորվածություն չունեն․ Գրիգորյանն ու Զասը մտքեր են փոխանակել

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել անհապաղ դուրս բերել իր զորքերը հայկական տարածքից

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցությունները են անցկացվում։

482
թեգերը:
Սյունիք, Հայաստան, Արմեն Գրիգորյան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (170)
Ըստ թեմայի
Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել. ՀԱՊԿ–ում կքննարկվի Սյունիքում ստեղծված իրավիճակը
Սյունիքյան դեպքերը կազդեն նախընտրական տրամադրությունների վրա. քաղտեխնոլոգն ասաց` ինչպես
Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել
Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի առջև

Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի առջև

4
Հարազատները մինչ այդ հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը նրանց չի բավարարել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Այս գիշեր ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի առջև կանցկացնեն հայ գերիներից մի քանիսի հարազատները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի մարզից գերիներից մեկի եղբայրը՝ Տիգրանը, ասաց, որ ցերեկը հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը նրանց չի բավարարել, ինչի համար էլ, այլ ելք չունենալով, որոշել են նստացույց անցկացնել կառավարության մոտ։

«Պահանջում ենք գերիների վերադարձն առանց նախապայմանների,-ասաց նա,-այլ տեղ չունենք գնալու»։

Նրան են միացել նաև այլ գերիների հարազատներ։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

 

4
Արման Թաթոյան

Ակնկալվում է, որ հայհոյախոսությանը վերջ դնելու կոչին պետք է հետևեին պաշտոնյաները. Թաթոյան

28
(Թարմացված է 00:28 24.06.2021)
Արմեն Թաթոյանն անդրադարձել է Էդուարդ Աղաջանյանի գրառմանը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հորդորին չեն հետևում հենց իշխանության ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ողջունում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հունիսի 21-ի հավաքի ժամանակ արված՝ հայհոյախոսությանն ու թշնամանքին վերջ դնելու կոչը։

«Ակնկալվում է, որ այս կոչին պետք է առաջին հերթին հետևեին իշխանության ներկայացուցիչներն ու նրանք, ովքեր զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ: Ցավոք, նրանցից որոշները հակառակն են ցույց տալիս: Այդպիսի պահվածք է ցուցաբերում վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը գրառում է արել` օգտագործելով «ինտելեկտուալ ապուշներ», «հայ ժողովուրդը ծնկի է բերել», «միշտ է ծնկի բերելու» արտահայտություններով դատապարտելի բառապաշար»,–նշված է Թաթոյանի գրառման մեջ։

Բացի այդ, Թաթոյանը նշում է, որ ընտրությունների օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող վտանգավոր դրսևորումներ: Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է՝ «գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագետներ և անգրագետներ», «հետամնացներ և զարգացածներ», որը կապվում է քվեարկության արդյունքների հետ:

Նրա խոսքով` ընդդիմության առանձին շրջանակներ, նրանց աջակիցները նշում են, թե իրենց օգտին քվեարկել են քաղաքաբնակները, ինտելեկտուալներն ու կրթվածները: Իշխանության առանձին ներկայացուցիչներն ու համակիրները ընդդիմությանն ու նրանց աջակիցներին հակադարձում են վիրավորական արտահայտություններով։

Մի «չագուճի» պատմություն, կամ ինչպե՞ս են այլ երկրներում վերաբերվում առաջին դեմքի սխալներին

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից: Բացի այդ, ըստ նրա, պետք է բացառվեն բոլոր տեսակի ֆեյքային բանակների հարձակումները:

Հիշեցնենք, որ Աղաջանյանը գրառում էր արել «ինտելեկտուալ ապուշների մասին»` Նասիմ Թալեբի բնորոշումներով սահմանելով, թե ինչ է դա։

28
թեգերը:
կոչ, հայհոյանք, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Հայհոյանքի ու սպառնալիքների չափաբաժինը շատ վտանգավոր սահմանի է հասել. Թաթոյան
Փոխադարձ մեղադրանք և հայհոյանք. ՄԻՊ-ն ասել է` ինչպես պետք է լինի քաղաքակիրթ ընտրապայքարը
Փաշինյանը հարբած զանգել է Էջմիածնի քաղաքապետին ու վերջին հայհոյանքները տվել. մանրամասներ