Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել է Ղրղզստանի նախագահի հետ

65
(Թարմացված է 14:48 17.05.2021)
Նիկոլ Փաշինյանը կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Տեղեկությունը հայտնում են կառավորության մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

«Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Երեկ` բանակցությունների ավարտից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ասել էր, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։ Նման տեղեկություն սոցցանցի իր էջում հրապարակել էր նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Իսկ այսօր կայացած ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն եղել։ Բանակցությունները կշարունակվեն վաղը։

65
թեգերը:
Ադրբեջան, Սահման, Գեղարքունիքի մարզ, Սյունիք, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ղրղզստան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (169)
Ըստ թեմայի
ՀՀ սահմանների լարվածության թեման են քննարկել Արա Այվազյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը
ԱՄՆ պետքարտուղարը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը
ՌԴ–ն մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պեսկովը ներկայացրել է Պուտինի տեսակետը
Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ

12
(Թարմացված է 17:03 22.06.2021)
Նախագահ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած դաշինքը խորհրդարան անցած 3–րդ ուժն է։ Նրանք հավաքել են 5.23% ձայն։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

12
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Արթուր Վանեցյան, «Պատիվ ունեմ» դաշինք, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Քաղաքական կայունությունը կարևոր է․ Լիտվայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Բանալի բառը «բոլորի վարչապետ լինելն է»․ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը
Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է ընտրակաշառք տալու համար․ ՀՔԾ
Էլեկտրական ցանցեր

ՀԷՑ-ը «Վեոլիա Ջուր» ընկերությանը հորդորում է առավել ճշգրիտ տեղեկություն տրամադրել

12
(Թարմացված է 17:01 22.06.2021)
Առաջացած լարման շեղումները կարգավորելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են, մասնագետներն այն պետք է ավարտին հասցնեն այսօր։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մի քանի ենթակայաններում լարման շեղումներ են առաջացել, որոնք, սակայն, ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող։ ՀԷՑ-ի մամուլի ծառայությունն արձագանքել է «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդագրությանը։ Դրանում մասնավորաբար նշված էր, որ էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում։

«Այսօր՝ ժամը 11:20 «Գյումրի 220 կՎ» բարձրավոլտ օդային գծի (պատկանում և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին) վթարային անջատման հետևանքով լարման շեղումներ են առաջացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արմավիր», «Մեծամոր», «Գյումրի» ենթակայաններում։ Գրանցված շեղումները համարվում են տեխնիկական կանոնակարգերով նախատեսված նորմատիվային թույլատրելի շեղումներ, ուստի ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ մասնագետներն աշխատում են թերությունները վերացնելու ուղղությամբ։ Պլանավորվում է աշխատանքներն ավարտել այսօր՝ մինչև ժամը 17:00։

ՀԷՑ-ը նաև հորդորում է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունն այսուհետ հանրությանն առավել ճշգրիտ տեղեկություն տրամադրի նման թյուրըմբռնումներից խուսափելու համար։

12
թեգերը:
«Վեոլիա Ջուր» ընկերություն, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), Հայաստան