ԱԽ նիստ. արխիվային լուսանկար

Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

734
(Թարմացված է 21:07 16.05.2021)
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարութթյան մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների ընթացքին և Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հետագա քայլերին վերաբերող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Քիչ առաջ ոչ պաշտոնական տեղեկություն տարածվեց, որ բանակցություններն ավարտվել են, ադրբեջանական ԶՈւ–ն առաջիկա ժամերին պետք է լքի Սյունիքի տարածքը։

734
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, Սյունիք, Անվտանգության խորհուրդ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Լևոն Տեր–Պետրոսյանն ասաց` ինչո՞վ է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը
Ինքնակազմակերպվելով պաշտպանել Հայաստանը. ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել
Վաղը ադրբեջանական զինուժը կլքի Սև լճի տարածքը. Նաիրա Զոհրաբյան
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

41
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

41
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան
Միքայել Մինասյան

Ինչո՞ւ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը. Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել

773
(Թարմացված է 23:51 15.06.2021)
Միքայել Մինասյանը հրապարակել է Գերմանիայի կանցլերի օգնականի հաշվետվությունը, որտեղ Պուտին-Մերկել հեռախոսազրույցից հատվածաբար մանրամասներ են ներկայացված։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հերթական գաղտնի փաստաթուղթն է հրապարակել Telegram-ի իր ալիքում։

Ըստ Մինասյանի` հրապարկված փաստաթուղթը հատվածներ է պարունակում 2020-ի դեկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցից։

Մինասյանի խոսքով` փաստաթուղթը Մերկելի օգնական Մաթիաս Լյութենբերգի հաշվետվությունն է, որտեղ վերջինս ինչ–որն մեկին պատմում է, որ Մերկելի հետ հեռախոսազրույցում Պուտինն իր զարմանքն է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի պահվածքի առնչությամբ։ Մասնավորապես, Պուտինը զարմացել է, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում հաշտության փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին` ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։

«Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»,–գրված է Մինասյանի հրապարակած փաստաթղթում։

Միքայել Մինասյանն ինքն էլ նշում է` այսօր մեծ հարց պետք է հնչեցնել, թե ինչո՞ւ ժամանակին Փաշինյանը հաշտության պայմանագիր չի կնքել և չի կանգնեցրել պատերազմը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը պատերազմից հետո իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ընդունել հոկտեմբերի 19-20-ին հրադադարի մասին առաջարկը: Ըստ Պուտինի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի, իսկ Փաշինյանը կտրուկ դեմ էր exel դրան։

Իսկ արդեն 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

773
թեգերը:
փաստաթուղթ, Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը. Սաֆրաստյանը` Շուշիի համաձանագրի մասին
ԱԹՍ–ներ, տանկեր, ՀՕՊ և ոչ միայն. ռուս փորձագետը խոսել է հայկական բանակի կարիքների մասին
ԼՂ հարցին անդրադարձ կկատարվի Շվեյցարիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ