Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար

Փաշինյանը Սյունիքի հարցով զանգել է Պուտինին

588
(Թարմացված է 11:36 14.05.2021)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է խստորեն կատարել եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են սահմանների հարցը։ Ինչպես հայտնում են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից, Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է խստորեն կատարել եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, առաջին հերթին` հրադադարի ռեժիմի պահպանությունը։

Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու և Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու վճռականությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:

Փաշինյանն ընդգծել է տարածաշրջանում առկա խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Նախագահին՝ նա հանդես է եկել հօգուտ կառուցողական երկխոսության և փոխգործակցության, խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու:

Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային ու նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

588
թեգերը:
Սյունիք, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (176)
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներն ահազանգում են ադրբեջանցիների ներկայության մասին
Սյունիքում վառոդի հոտ է ընկել. Կոտենոկն ու Արզանովը` սահմանին տիրող իրավիճակի մասին
Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

64
(Թարմացված է 23:32 27.07.2021)
Հարսանիքների ժամանակ հաճախ են զանազան զվարճալի պահեր ստեղծվում։ Այս դեպքն էլ բացառություն չէ։

Պսակադրության տեքստը կարդացող քահանան զարմացել է և սկզբում չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում իրականում։

Կադրերում երևում է, որ հարսն ու փեսան ձեռք-ձեռքի տված կանգնած են խորանի մոտ, իսկ քահանան կարդում է տեքստը։ Տղամարդը հանկարծ բարձրացնում է ձեռքը և հարվածում հարսի դեմքին։

«Իսկապե՞ս ամուսնացել են»․ համացանցում քննարկում են Դավա Մանուկյանի և Լուկաշևայի տեսանյութը

Ակնթարթորեն հասկանալով, որ ներկաների աչքին դա շատ տարօրինակ է երևալու, նա շարունակում է ձեռքերը թափահարել հարսի դեմքի մոտ` ցույց տալով, թե ինչ-որ միջատի է քշում։

 

​Հայ հարսը պարում է ռեփի տակ. տեսանյութ

Ուշադիր նայելու դեպքում իսկապես կարելի է նկատել, որ աղջկա շուրջը մեղու է պտտվում։ Հարսնացուին միջադեպը չի շփոթեցնում, նա ի պատասխան միայն ժպտում է։

Փեսան չկարողացավ զսպել արցունքները. հարսը հուզիչ նվեր մատուցեց նրան. տեսանյութ

64
թեգերը:
տեսանյութ, փեսա, հարս
Իրավապահներ, արխիվային լուսանկար

Ավազակային հարձակում Էջմիածնում. վաճառողուհին դաժան ծեծի է ենթարկվել

92
(Թարմացված է 23:28 27.07.2021)
Ըստ տեղեկությունների՝ իրավապահներն արդեն ունեն կասկածյալ և մեկնել են նրա բնակության վայր։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դանակով զինված տղամարդը ժամը 18:30-ի սահմանում մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Գյումրիում հայտնաբերված մոր և որդու դիերը նեխած են եղել. նոր մանրամասներ

Կայքի տեղեկություններով՝ խանութի աշխատակցուհի Էսլենդային մարմնական վնասվածքներով տեղափոխել են էջմիածնի հիվանդանոց։ Ավելի ուշ կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ականատեսների խոսքով՝ աշխատակցուհին դիմադրություն է ցույց տվել, բայց գողին հաջողվել է խոշոր չափի գումար (նախնական տեղեկություններով՝ 2-3 մլն դրամ) հափշտակել խանութից և փախուստի դիմել։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ են ստացել կասկածյալի մասին ու մեկնել նրա բնակության վայր:

Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են

 

92
թեգերը:
ավազակային հարձակում, խանութ, Էջմիածին, Հայաստան
Ջիլ Բայդեն

Բայդենի կինը հին hագուստով է հայտնվել Տոկիոյում

0
(Թարմացված է 00:02 28.07.2021)
Ջիլ Բայդենի «հանցավոր» զգեստներից մեկն արդեն տեսել էին Մեծ Բրիտանիայում։ Նորաձևության աշխարհի գիտակները ցնցված են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, Տոկիոյի օլիմպիական խաղերին հին հագուստով է ներկայացել։ Independent-ը գրում է, որ 69-ամյա առաջին տիկնոջը Տոկիոյի օդանավակայանում նկարահանել են «Narciso Rodriguez» ապրանքանիշի` միջին երկարության, կարմիր զգեստով: Հունիսին տիկին Բայդենը նույն հանդերձանքով Ֆլորիդայում այցելել է պատվաստման կենտրոն:

Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կինը Ճապոնիայի Ազգային մարզադաշտում օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկայացել է «Brandon Maxwell» ապրանքանիշի պուտավոր սպիտակ զգեստով: Նույն զգեստով նրան նկարահանել են անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ G7-ի գագաթնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Լրատվամիջոցը գրում է, որ Տոկիոյում գտնվելու ամբողջ ընթացքում Ջիլ Բայդենը միայն մեկ անգամ է հայտնվել այնպիսի հանդերձանքով, որը նախկինում ոչ մի անգամ չի հագել։

Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում

0
թեգերը:
զգեստ, Կին, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել
Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը