Սերժ սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը. արխիվային լուսանկար

Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»

287
(Թարմացված է 09:25 20.05.2021)
Սյունիքի «ողջույններից» հետո Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը մոտ 4 կետով անկում է գրանցել։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Երեք նախագահների դաշինքով ընտրություններին մասնակցելու` Լևոն Տեր-Պետրոսյանի կառուցողական առաջարկը թեև մերժվել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից, սակայն հենց նրանց շահերից է բխում, որ ՀՀ առաջին նախագահը մասնակցի ընտրապայքարին՝ դառնալով ընտրությունների այլընտրանք՝ իշխանության և նախկինների արանքում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Մանավանդ, որ երրորդ ուժի տեղի հավակնորդները շատ են, և եթե Տեր-Պետրոսյանը չմասնակցի, ապա այդ տեղը կարող են զբաղեցնել «Լուսավոր Հայաստանը», «Սասնա Ծռերը», անգամ Արման Բաբաջանյանն ու Արամ Սարգսյանը։

«Մեր տեղեկություններով` ըստ անկախ սոցիոլոգիական գաղտնի հարցումների՝ Սյունիքի «ողջույններից» հետո Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը մոտ 4 կետով անկում է գրանցել։ Բայց այնպես չէ, որ դա մեխանիկորեն գումարվել է սևերի օգտին։ Հերթական հիասթափվածների բանակը, որպես կանոն, միանում է ընտրություններին չմասնակցողների բանակին, իսկ որքան ցածր լինի մասնակցության շեմը, այնքան կմեծանա իշխանությունների հաղթելու հավանականությունը։ Իսկ չմասնակցելու մտադրություն ունեցողներն արդեն մոտ 60 տոկոս են կազմում»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը։

287
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Ռոբերտ Քոչարյան, Ընտրություններ, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի գրասենյակում զարմացած են Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից
Քոչարյանը Տեր–Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին միասնական պայքարելու առաջարկ արեց
Սերժ Սարգսյանը ևս մերժել է Լևոն Տեր–Պետրոսյանին
Տեր–Պետրոսյանը փորձել է իր առաջարկով իսկապես փաստի առաջ կանգնեցնել Փաշինյանին. Սուրենյանց
Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու է մերժել Լևոն Տեր–Պետրոսյանին
Արմեն Չարչյան

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան

68
(Թարմացված է 10:11 19.06.2021)
Դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ, որպեսզի Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն ստանան։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բժշկական հաստատության ղեկավարի կողմից տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը: ՀՔԾ–ի հաղորդագրության համաձայն` Չարչյանը ճնշում է գործադրել աշխատակիցների նկատմամբ։

«Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Չարչյանն ընդունել է զրույցի փաստը»,– Facebook–ի իր էջում գրել է Աբրահամյանը։

Նա նշել է` քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է ԱԺ պատգամավորության թեկնածու:

Հիշեցնենք` երեկ համացանցում հայտնված ձայնագրությունում Չարչյանն ասում է, որ տնօրինությունը «շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու» նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

68
թեգերը:
Գոռ Աբրահամյան, ձայնագրություն, Արմեն Չարչյան
Pop it

Միֆ և իրականություն. ի՞նչ պետք է իմանան հայ ծնողները «Pop it» խաղալիքների մասին

153
(Թարմացված է 19:36 17.06.2021)
Ճանաչված հոգեբան Անի Խուդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասն ներկայացրել է ծնողներից շատերին մտահոգող խաղերի, երեխաների ագրեսիայի առաջացման հիմնական պատճառների մասին և ոչ միայն։

Վերջին ամիսներին Հայաստանում թրենդային են դարձել ամբողջ աշխարհում հայտի «Pop it» խաղալիքները, որոնք նախատեսված են երեխաների նյարդերը թուլացնելու համար։ Սակայն համացանցում այս խաղալիքների հանդեպ ծնողների կարծիքները խիստ հակասական են։ Օրեր շարունակ Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթի մի շարք խմբերում ծնողներն ահազանգում են, որ նշված խաղալիքները «խիստ վտանգավոր» են երեխաների համար և խանգարում են ուղեղի բնականոն աշխատանքին։

Sputnik Արմենիան խաղալիքի օգուտների և վնասների մասին խոսել է հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան Անի Խուդոյանի հետ։

«Երբ մարդու հոգին լարված է, մարմինը փորձում է հանգստացնել այն։ Շատերն անգիտակցաբար կրկնվող գործողություն են անում, որպեսզի լարվածությունը թուլացնեն։ Ելնելով այդ առանձնահատկությունից խաղալիք արտադրողները ստեղծել են Pop it–ն ու դրա նման խաղալիքներ, որոնք նյարդերը հանգստացնող ազդեցություն ունեն»,–ասում է հոգեբանը։

Նրա խոսքով` այլ հարց է, թե արդյո՞ք երեխաներն այնքան լարված իրավիճակում են, որ անհրաժեշտ է նրանց նյարդերը թուլացնել։

Игрушка-антистресс Попит
© Sputnik / Andranik Ghazaryan
Pop it

«Ես փորձել եմ մի փոքր հետազոտություն անել այն ծնողների հետ, որոնց երեխաները խաղում են «Pop it»–ով։ Կարող եմ ասել, որ դա ընդամենը թրենդային խաղալիքի մակարդակից ավել չի անցել ու որևէ բացասական ազդեցություն այս պարագայում դժվար թե նկատվի։ Երեխան ուզում է կամ ունի «Pop it» , որովհետև դրանից ունի իր ընկերը, դասարանցին... Ծնողները փաստում են, որ երեխաներն այդ խաղալիքը 1-2 անգամ օգտագործելուց հետո ուղղակի մի կողմ են դնում, այնուհետև պարզապես ասում, որ իրենք էլ դրանից ունեն։ Կա տեսակետ, մտահոգություն, որ այդ խաղալիքը անջատում է երեխայի ուղեղը, չի թողնում, որ այն լավ աշխատի։ Կարճ ասեմ` դա այն խաղալիքը չէ, որի հետևանքով երեխան կկտրվի աշխարհից։ Ուղղակի եթե երեխայի մոտ նյարդային լարվածություն կա, այս խաղալիքը կարող է թեթև, աննշան դրական ազդեցություն ունենալ»,–նշում է մասնագետը։

Բայց նման խաղալիքները հակացուցուցված են հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, որոնք չափազանց դյուրագրգիռ են։

«Օրինակ` աուտիզմով երեխաները ուրախանում են կրկնվող գործողություններից, կարող են ձեռքերը թափահարել, ծափ տալ, նրանց դեպքում նման խաղալիքը հակացուցված է, դա կարող է երեխայի մոտ ստիմային վարքի (ինքնախթանում) առաջացմանը նպաստել, երեխան դրանից ոգևորվում է, ու նորից սկսում են ստիմերը ակտիվանալ»,–զգուշացնում է Խուդոյանը։

Հոգեբանի խոսքով` երեխաների հետ աշխատանքում իրենք էլ են լարվածությունը արհեստականորեն թուլացնող խաղեր կիրառում։

Օրինակ` փուչիկի մեջ ալյուր են լցնում, երեխան լարվածության ժամանակ այն սեղմում–թողնում է, կամ լոբին խառնում են ձավարի հետ, երեխային խնդրում են` դրանք իրարից առանձնացնի և այլն։

Խուդոյանը շեշտում է, որ երեխաների ագրեսիվ վարքի պատճառները պետք է հասկանալ, հետո միայն փորձել նրան օգնել։ Իսկ ամենաառաջին պատճառը հենց ծնողի վարքի ընդօրինակումն է։

«Եթե ծնողը երեխայի հետ բղավելով է խոսում, ապա երեխան կրկնօրինակում է։ Եթե չի կարող ծնողի վրա բղավել, բղավում է ընկերոջ կամ խաղալիքի վրա։ Ամերիկացի հոգեբան Ալբերտ Բանդուրան «Բոբո» տիկնիկի փորձով ապացուցում է, որ երեխան ագրեսիվ վարքը ընդօրինակելու հատկություն ունի. երեխան նստում է մեծ էկրանի դիմաց և նայում, թե ինչպես է մեկ այլ երեխա ծեծում տիկնիկին, դրանից հետո երեխային տալիս են այդ նույն տիկնիկը ու սպասում, թե նա ինչ պետք է անի։ Երեխան սկսում է ծեծել տիկնիկին։ Այսինքն` նախադպրոցական տարիքում երեխայի ընդօրինակման ֆունկցիան շատ զարգացած է»,–ասում է մասնագետը։

Նրա խոսքով` նախ պետք է հասկանալ, թե ծնողների մոտ ինչն է առաջին հերթին ագրեսիա առաջացնում։ Առաջին տեղում համացանցն է, որտեղ կա հսկայական տեղեկատվություն։ Ծնողների մեծ մասը չի տարբերում ճշտված լուրը չճշտվածից, անընդհատ սթրեսի մեջ են ընկնում, դրան գումարվում է երկրի դրությունը, հետպատերազմական իրավիճակը, ընտանեկան խնդիրները և այլն։

Համացանցի պատճառով մի շատ վատ էֆեկտ է տարածվում մարդկանց մեջ` իրենց ընտանիքը լավն է, մերը` վատը։ Օրինակ` երբ կինը համացանցում տեսնում է ինչ–որ մեկին ամուսնու հետ ջերմ գրկախառնված, մտածում է, որ ինքն այդպիսի նկար չի կարող հրապարակել, որովհետև գուցե բավարար սիրված չէ, ու նրա մոտ արդեն սթրես է սկսվում։ Այդ պահին մարդու մոտ ներքին չարություն է կուտակվում։

Հոգեբանը բացատրում է, որ ստեղծված իրավիճակը իրականում շատ հեշտ է հաղթահարել։ Պետք է ընդամենը դուրս գալ համացանցից և ժամանակը հատկացնել սեփական երեխային, ընտանիքին, իսկ համացանցը օգտագործել որպես կարճ ժամանակում տեղեկություն ստանալու միջոց։

Մասնագետի խոսքով`երկրորդ կարևոր գործոնը, որը ազդում է երեխայի վրա, նրա նայած մուլտֆիլմներն են, յութուբյան տեսանյութերը։

«Ցանկացած մուլտֆիլմ, տեսանյութ կարող է ունենալ բացասական հետևանք, եթե ծնողը չի բացատրում երեխային դրա իմաստը։ Եթե երեխայի համար մուլտֆիլմ եք միացնում ու գնում եք ձեր գործերն անելու, ու երեխան 2-3 ժամ նայում է, օրինակ, թե ինչպես է Մաշան («Մաշան և արջը» մուլտֆիլմի գլխավոր հերոսը ) չարություններ անում, ապա նա անգիտակցաբար դա կրկնելու է, բայց եթե ծնողը նստի երեխայի կողքին, բացատրի, թե ինչն է ճիշտ, ինչը` սխալ, ապա երեխան վատ բանը չի անի։ Այստեղ կրկին պետք է խոսել Ալբերտ Բանդուրան «Բոբո» տիկնիկի երկրորդ փորձից, որի ժամանակ ծնողը երեխային բացատրում է, որ մյուս երեխան սխալ է անում, երբ ծեծում է տիկնիկին, ու երբ տեսանյութից հետո երեխային նույն տիկնիկը տալիս են, նա այլևս տիկնիկին չի ծեծում»,–բացատրում է Խուդոյանը։

Հոգեբանը երեխաների ագրեսիայի 3–րդ պատճառը համարում է համակարգչային «կռիվ–կռիվ» խաղերը, որոնք ուղղակի չեն կարող ագրեսիա չառաջացնել։ Իհարկե դրա հակատեսությունն էլ կա. որոշ մասնագետներ նշում են, որ երեխաները խաղի միջոցով դուրս են հանում իրենց ագրեսիան, բայց հետազոտություններն այլ բան են ցույց տալիս։

Փաստ է, որ միայն 6-7 տարեկանում է երեխայի մոտ ձևավորվում տրամաբանական մտածողությունը, ու նա սկսում է ինքնուրույն վերլուծություններ անել, թե որն է ճիշտ, որը` սխալ, բայց մինչ այդ, երեխային պետք է օգնել։ Երեխայի դաստիարակության համար բաց թողնված տարիները, ոչ բավարար ուշադրությունը անդառնալի հետևանքներ կարող են ունենալ։

Ինչպես ազատվել սթրեսից ու նյարդային լարվածությունից․ 6 արդյունավետ միջոց

153
թեգերը:
Խաղ, հոգեբան, ծնող, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞րն է երեխայի սեռական դաստիարակության սահմանը. պարզաբանում է հոգեբանը
Կոմունիկատորի վստահելիություն. հոգեբանն ասել է` որ դեպքերում են մարդիկ տրվում ասեկոսեներին
Ինչ հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել կորոնավիրուսը. պարզաբանում է մասնագետը
Ռուբեն Վարդանյանի 2021 թ․ հունիսի 19-ի ուղերձը հայերեն ենթագրերով

Ես դուրս եմ գալիս այն միջավայրից, որտեղ կարող էի հանգիստ ապրել. Ռուբեն Վարդանյանի ուղերձը

0
(Թարմացված է 10:47 19.06.2021)
Հայտնի ձեռնարակատերը երազում է, որ մի քանի հարյուր տարի հետո իր թոռների թոռը կկանգնի այս հողի վրա և կասի, որ ինքը հպարտ է հայ լինելու համար

Ձեռնարկատեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին։

Տեսանյութում Վարդանյանը, Հայաստանի քաղաքացու անձնագիրը բռնած, կանգնած է հայրական Փարպի գյուղի այգում։

«Ինձ համար սա շատ կարևոր որոշում էր, որ ես ընդունել եմ արցախյան պատերազմից հետո`հասկանալով մի բան, որ այսօրվա իրավիճակը թույլ չի տալիս էլ մեզ բոլորիս անտարբեր լինել, չմտածել, չանհանգստանալ և չփորձել փոխել մեր հայկական աշխարհի ապագան։ Ես տեր եմ այս հողին, ես տեր եմ հայ աշխարհին»,–ասում է նա։

Վարդանյանը վստահեցնում է, որ այսուհետ պետք է իր վրա ավելի շատ պարտավորություն վերցնի։

«Ես հասկանում եմ, որ դառնալով հասարակական գործիչ`ինձ վրա մեծ բեռ եմ վերցնում, մեծ պարտականություն։ Ես դուրս եմ գալիս այն միջավայրից, որտեղ կարող էի հանգիստ ապրել։ Այն միջավայրը, որը ստեղծել եմ իմ քրտինքով, տասնյակ տարիների իմ աշխատանքով։ Ես հասկանում եմ, որ շատ դժվարություններ եմ ստեղծում իմ ընտանիքի համար, բայց ես ուրիշ ճանապարհ չեմ տեսնում։ Այն իրավիճակը, որ մենք ապրում ենք հանգիստ մեր կյանքով Մոսկվայում, Փարիզում, Գլենդելում կամ Բուենոս Այրեսում, չի աշխատելու։ Միակ տարբերակը, որ մենք իրար հետ միասին միանանք և իսկապես կառուցենք ապագա հայկականը։ Միացեք «Ապագա Հայկականը» շարժմանը, որի նպատակն է ստեղծել օրակարգ այն հարցերի, որոնց պատասխանները մենք կարող ենք գտնել և իրականացնել միայն իրար հետ միասին։ Ես վստահ եմ, որ մեր այսօրվա ճգնաժամը և այսօրվա մեր թուլությունը մենք կարող ենք դարձնել մեր ուժը»,–ասում է նա։

Վարդանյանի խոսքով` հունիսի 21–ից հետո պետք է ստեղծել նոր ուժեղ Հայաստան, պետություն, նոր ուժեղ հայկական սփյուռք և Արցախ, որի իրականացման համար պետք է հայ ժողովուրդը նոր բանաձև գտնի։

«Միայն այն ազգը կունենա ապագա, որը կգտնի նոր բանաձևը համագործակցության պետական և մասնավոր հատվածների»,–ասում է նա։

Վարդանյանը համոզված է` մենք իսկապես կարող ենք դառնալ տերը մեր ապագայի։

«Այս այգին 500 տարվա ապագա ունի։ Ես երազում եմ, որ մի քանի հարյուր տարի հետո իմ թոռների թոռը կանգնի այս հողի վրա և կասի, որ ինքը հպարտ է հայ լինելու համար»,– եզրափակում է նա։

0
թեգերը:
ուղերձ, Ռուբեն Վարդանյան, Հայաստան