Ռազմական ոստիկանություն. արխիվային լուսանկար

ՊՆ ռազմական ոստիկանությունը պարզում է Սյունիքի սահմանին տեղի ունեցած դեպքերը

242
(Թարմացված է 12:56 13.05.2021)
Սյունիքի սահմանին տեղի ունեցած իրադարձություններին իրավական գնահատական կտրվի։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. ՊՆ ռազմական ոստիկանությանը պարզում է Սյունիքի սահմանին տեղի ունեցած իրադարձությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` Facebook-ի իր էջում գրառում անելով։

«Զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ»,–գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք` մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին ավելի քան 3 կմ մտել է Հայաստանի Հանրապետության տարածք։

Դրանից հետո տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիներն առաջ են եկել նաև Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում, մասնավորապես՝ Վերին Շորժայի մոտակայքում։ Լուրը, սակայն, հերքվեց Գեղարքունիքի մարզպետի կողմից։

Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր, որ «իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»։

Փաշինյանի գնահատմամբ` ադրբեջանցիների քայլը դիվերսիա է։

Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին

242
թեգերը:
ադրբեջանցի, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ռազմական ոստիկանություն, Սյունիք
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (165)
Ըստ թեմայի
Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան
Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին
Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ
Գառնի

Ցերեկային ժամերին խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. եղանակի տեսություն

8
(Թարմացված է 16:48 18.06.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ինչպես կարելի է մուտք գործել Ռուսաստան ԱՊՀ երկրներից. նոր կանոններ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում հունիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Տաշիր» ընկերությունների խումբը պատասխանել է Ադրբեջանի գխավոր դատախազությանը

Երևան քաղաքում հունիսի ևս 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրքաղաքում հունիսի 19–ի գիշերը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36...+38 աստիճան։

8
թեգերը:
Արցախ, շոգ, Երևան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Սերժ Սարգսյան

Ձեր քվեարկությունից է կախված՝ Արցախը կմնա հայկակա՞ն, թե՞ ոչ. Սերժ Սարգսյան

59
(Թարմացված է 23:19 18.06.2021)
ՀՀ երրորդ նախագահը խոստանում է, որ եթե իրենց դաշինքն իշխանության գա, ապա անհապաղ գաղտնազերծվելու են ճանապարհների ապաշրջափակման գործընթացում իշխանությունների ստանձնած պարտավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Մեզանից յուրաքանչյուրի ընտրությունից է կախված՝ արդյոք Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքն ու Վայոց Ձորը կլինե՞ն պաշտպանված, թե՞ ոչ, Արցախը կմնա հայկակա՞ն, թե՞ ոչ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական ամփոփիչ խոսքով դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ «Պատիվ ունեմ» դաշինքը կարող է ապահովել անվտանգ, խաղաղ, արժանապատիվ, ազգային և աշխարհի հետ համաքայլ զարգացող, ուժեղ Հայաստանի Հանրապետություն։

«Դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու մեր պետության ապագան կամ առանց չափազանցության՝ պետություն այլևս լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ես ապավինում եմ ձեր ողջամտությանը, ես ուզում եմ հավատալ, որ ձեզ համար միևնույն չէ, թե որքան երիտասարդ կյանքեր զոհաբերվեցին, որպեսզի մեր պապերի այս սրբազան հողի վրա մենք բոլորս շարունակենք սերնդեսերունդ ապրել ազատ, անկախ, հզոր պետության մեջ, որպեսզի ստիպված չլինենք դեգերել օտար ափերում՝ թողած մեր հողն ու ջուրը, որպեսզի մեր եկեղեցիների զանգերը ղողանջեն և կիրակնօրյա պատարագի կանչեն, այլ ոչ թե պատերազմ գուժեն»,- նշել է ՀՀ երրորդ նախագահը։

Նա դիմել է նաև այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում։ Առաջարկել է, որ իրենք իրենց հարց տան՝ ինչի՞ համար էին երեք տարի առաջ իրենք դուրս եկել փողոց, իրենց ինչե՞ր էին խոստացել, և ի՞նչ ստացան:

«Խոսեք պատերազմից վերադարձած ձեր ընկերների, հարևանների ու բարեկամների հետ, լսեք նրանց պատմությունները և կհամոզվեք, թե ինչ անհեթեթ ձևով են պատերազմ վարել այս տգետ և դավաճան իշխանությունները, ինչի պատճառով այսքան զոհեր ու տարածքային կորուստներ ունեցանք: Կրկին վստահել սրանց՝ նշանակում է սեփական ձեռքերի մեջ ձգել նռնակի օղակը, գնալ ինքնաոչնչացման»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։

ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը Ռուսաստանի համար «կարմիր գիծ է». Փաշինյան

Նա ընդգծել է՝ այս  կործանարար ընթացքը պետք է կանգնեցնել,  բարձրանալ ծնկած վիճակից, ուղղել մեր մեջքը, օր ու գիշեր նվիրումով աշխատել, որ կարողանանք ապրել ու ապրեցնել, շենացնել մեր երկիրը:

ՀՀ երրորդ նախագահը թվարկել է մի քանի խնդիրներ, որոնք «Պատիվ ունեմ» դաշինքը պետք է լուծի՝ իշխանության գալու դեպքում։

Դրանց թվում են՝ կառավարության կառուցվածքի վերանայումը` առնվազն գյուղատնտեսության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների վերականգնում, 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի  ստեղծում, Հայաստանի զինված ուժերի արդիականացման նոր ծրագրի մշակում  և այլն։

ՀՀ երրորդ նախագահը նաև խոստանում է՝ «Պատիվ ունեմ»-ի իշխանության գալու դեպքում

պետք է անհապաղ գաղտնազերծվեն ճանապարհների ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ նախկին իշխանությունների կողմից ստանձնած պարտավորություններն ու այդ գործընթացում հայկական շահը ներառվի։

«Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է, փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին»,- ամփոփել է իր ելույթը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

59
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, Ազգային ժողովի ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Հայաստան, Սերժ Սարգսյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանն ասաց` որոնք են երկրի առաջ ծառացած 4 հիմնական խնդիրները
«Քարոզարշավը հաղթարշավ դարձավ». «Հայաստան» դաշինքի քայլերթը` Երևանում. տեսանյութ
«Գինի լիցն» ու հանրահավաքը. Սիրուշոն երգեց՝ ի աջակցություն «Հայաստանի»