Անդրանիկ Քոչարյան. արխիվային լուսանկար

Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան

471
(Թարմացված է 17:03 12.05.2021)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` այս պահին ՀԱՊԿ–ի միջամտության կարիքը չկա։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Ռուսաստանի ներկայացուցիչն այս պահին գտնվում է Սյունիքում և բանակցություններ են ընթանում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին։

Լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

«Այս պահին Սյունիքում է գտնվում նաև ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարը։ Ինչպես առավոտյան, այնպես էլ հիմա գնում է լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման գործընթաց։ Համոզված եմ, որ բանակցություններն ունենալու են իրենց հանգուցալուծումը»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` այս հարցում Ռուսաստանը մտածելու տեղ ունի, քանի որ հրադադարի կնքման հարցում ՌԴ–ն ծանրակշիռ դեր ունի։

Քոչարյանը նշեց` Սյունիքում ստեղծված խնդրի լուծմամբ հիմա զբաղված են ՌԴ ներկայացուցիչները` ամենաբարձր մակարդակով։

Նա կարծում է, որ նման դեպքեր դեռ լինելու են, սակայն խնդիրն այժմ այն է, որ նման դեպքերը հրադադարի ռեժիմի խախտման չհանգեցնեն։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի` այս պահին ՀԱՊԿ–ի միջամտության կարիքը չկա։ Ավելին, ինքը մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ–ի կոորդինացիոն խորհրդի նիստում ելույթ է ունենալու և անհրաժեշտության դեպքում այսօրվա դեպքին էլ անդրադարձ կկատարի։

Այս պահին բանակցություններ են ընթանում. ՊՆ–ն մեկնաբանում է Իշխանասարի հետ կապված լուրերը

471
թեգերը:
բանակցություն, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Սյունիք, Անդրանիկ Քոչարյան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (166)
Ըստ թեմայի
Կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են. նախարարի պաշտոնակատարը` Սյունիքի սահմանի մասին
Սյունիքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները մարտական հենակետեր են կառուցում
Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է ստեղծվել. Փաշինյան
ՔՊ–ի կենտրոնական շտաբ

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 58, «Հայաստան» դաշինքը` 18.79%․ նոր տվյալներ

94
(Թարմացված է 03:41 21.06.2021)
Նշենք, որ ընտրությունների՝ մինչ այս պահը հայտնի արդյունքներով խորհրդարան են անցնում երկու ուժ, «Պատիվ ունեմը», ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը դեռևս չեն հաղթահարել անցողիկ շեմը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է թարմացված տվյալներ քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Արդեն հայտնի են 1037 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքները։

ԿԸՀ–ն հրապարակել է կուսակցությունների ու դաշինքների հավաքած քվեների թիվը։

Առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է` 58%, երկրորդում «Հայաստան» դաշինքը` 18.79%։

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 5․35%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին ունի 4․61%: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի այս պահին ընդամենը 1․08% ձայն, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»` 1․18%:

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

94
թեգերը:
Ընտրություններ, ԱԺ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ըստ թեմայի
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները
Արցախի նախագահը ՔՊ–ի գրասենյակում է
Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ
( / / )

Ինչպես են կենտրոնական շտաբի մոտ Փաշինյանին դիմավորում նրա կողմնակիցները. տեսանյութ

69
(Թարմացված է 03:21 21.06.2021)
Վարչապետի պաշտոնակատարը կեսգիշերից հետո այցելել է «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական շտաբ, որտեղ նրան սպասում էին բազմաթիվ կողմնակիցներ։

Թեպետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ շարունակում է քվեարկության արդյունքների հաշվարկը, բայց արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տոնում է հաղթանակը։ Թե ինչպիսին կլինի խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորությունը, պարզ կլինի թերևս առավոտյան, բայց արդեն ակնհայտ է՝ ՔՊ-ն առաջատար է։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նրա կուսակիցներն ու կողմնակիցները դիմավորեցին ծափերով ու ողջույնի խոսքերով։

Փաշինյանը շտաբ էր եկել կեսգիշերից հետո, երբ ԿԸՀ-ն ամփոփում էր քվեարկության արդյունքները։ Վարչապետի պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն հայտնեց կողմնակիցներին աջակցության համար և հրավիրեց հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:

Sputnik Արմենիայի տեսախկցիկն արձանագրել է, թե ինչպես է երգիչ Արթուր Իսպիրյանը շնորհավորում ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

69
թեգերը:
քվեարկություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Ընտրություններ, ԱԺ
Ըստ թեմայի
ՔՊ 59%, «Հայաստան» դաշինք`18. ԿԸՀ–ն ամփոփել է 501 ընտրատեղամասի արդյունքները
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին
Ինչպիսի իրավախախտումներ են գրանցվել ընտրությունների ընթացքում․ դատախազության տվյալները