ԱԱԾ, սյունիք, հայտարարություն, aac, cyuniq, haytararutyun, novosty armenii
Հայկական դրոշը Սյունիքում

ԱԱԾ–ն Սյունիքի իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել

1070
(Թարմացված է 14:58 12.05.2021)
ՀՀ ԱԱԾ–ն զ գուշացնում է, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: 

«Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Ազգային անվտանգության մարմինները հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին։

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր են տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել է, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է շրջանառվող լուրերին, նշելով, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Ինչպես ԱԱԾ–ն, ՊՆ–ն նույնպես վստահեցրել էր, որ «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

1070
թեգերը:
հայտարարություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Սյունիք
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (170)
Ըստ թեմայի
Կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են. նախարարի պաշտոնակատարը` Սյունիքի սահմանի մասին
Սյունիքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները մարտական հենակետեր են կառուցում
Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է ստեղծվել. Փաշինյան
ՊՆ

Կրակոց չի արձակվել. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

12
ՀՀ ՊՆ–ից Sputnik Արմենիային վստահեցրին, Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի այն հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ։

«Հերթական ապատեղեկատվությունն է։ Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել»,– Sputnik Արմենիային ասացին ՊՆ–ից` նշելով, որ այդ հատվածում իրավիճակը խաղաղ է։

Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հայտարարել է, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 14:30-ից Բերդի շրջանի Այգեձոր գյուղի մոտ տեղակայված դիրքերից հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի ուղղությամբ։

 

12
թեգերը:
կրակոց, Ադրբեջան, Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Տարոն Տոնոյան

Մարզպետները գյուղապետներին կանչում են ու ասում՝ դիմում գրեք, հեռացեք. Տարոն Տոնոյան

10
Տարոն Տոնոյանի խոսքով` իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի ցուցակի անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը ՀՀ դատախազության մոտ ի պաշտպանություն «Հայաստան» դաշինքի անդամ պրոֆեսոր Արմեն Չարչյանի իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ իրենք հավաքվել են ոչ թե դատախազությունից ներողամտություն, մեծահոգություն հայցելու, այլ արդարադատություն պահանջելու:

«Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտե՞ղ են ձեր մարզպետները, որոնք գյուղապետներին կանչում են և ասում ՝ դիմում գրեք ու հեռացեք: Որտե՞ղ են ձեր նախարարներն ու փոխնախարարները, որոնք նույնիսկ քաղծառայողներին են կանչում և ասում՝ դիմում գրեք, հեռացեք: Հարցնում են՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ՏԻՄ ընտրություններին մնացել է 2 ամիս: Ասում են՝ ոչ, հիմա պետք է գրեք: Սա ուժի ցուցադրություն է, սա երկաթյա մանդատի, դիկտատուրայի ցուցադրություն է: Ձախողվելու են, բայց իրենց ձախողումը նաև մեր երկրի ձախողումն է: Ցավը դա է»,-ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով` իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։

«Չի՛ լինելու, մենք ոտքի վրա ենք կանգնած: Արմեն Չարչյանը մեզ համար սիմվոլ է»,–ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, եթե Չարչյանը մնա ազատության մեջ, կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

10
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Մարզպետ, Գյուղապետ, Տարոն Տոնոյան
Ըստ թեմայի
Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
Կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի Չարչյանի համար
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ` Արմեն Չարչյանին տեսակցելու
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել