Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում

169
(Թարմացված է 16:48 11.05.2021)
Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ մինչև ընտրություններն ընտրողներին տեսահոլովակների միջոցով մանրամասն կներկայացվի ընտրական նոր կարգը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հունիսի 20-ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրությունների համար կիրառվող քվեաթերթիկները պարունակելու են միայն մեկ նշում` յուրաքանչյուր քաղաքական կուսակցության կամ դաշինքի համար առանձին։ Այս մասին այսօր ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչանը` առավել հանգամանալից ներկայացնելով ԿԸՀ նիստում հաստատված քվեաթերթիկի նմուշը։

«Քաղաքացին, գալով ընտրական տեղամաս, ստանալու է քվեաթերթիկներ (որի նմուշը մենք այսօր հաստատեցինք), որի վրա լինելու է կուսակցության, կուսակցությունների դաշինքների անվանումները, այլ անհրաժեշտ տեղեկություններ, բայց չի ունենալու տարածքային ցուցակ։ Այնուհետև, այցելելով քվեարկության խցիկ, քվեաթերթիկներից կընտրի այն քվեաթերթիկը, ում օգտին ինքը ցանկանում է քվեարկել։ Որևէ նշում, գրառում այդ քվաթերթիկի վրա չի կատարվելու և այդ տեսքով այն դրվելու է ծրարի մեջ։ Մնացած ավելորդ քվեաթերթիկները գցվելու են առանձնացված արկղ, որովհետև յուրաքանչյուր կուսակցության, դաշինքի համար տպագրվելու է առանձին քվեաթերթիկ»,– ասաց Մուկուչյանը։

Այդուհանդերձ, բոլոր այն քվեաթերթիկները, որոնց վրա կլինեն գրիչով արված ինչ–որ նշումներ, կհամարվեն անվավեր։ Իսկ ընտրական տեղամասների հանձնաժողովները պարտավոր կլինեն հետևել, որ քվեախցիկներում գրիչներ չլինեն։

«Գրիչ տեղամասերի քվեախցերում չի տեղադրվելու»,– ասաց ԿԸՀ նախագահը։

ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի

Մուկուչյանը հայտնեց, որ մինչև ընտրությունները ընտրողներին տեսահոլովակների միջոցով մանրամասն կներկայացվի ընտրական նոր կարգը։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում հաստատեց 2021թ–ի հունիսի 20-ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի ձևը։

Ինչպես որոշման նախագծի ներկայացման ժամանակ ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, քվեաթերթիկը նախորդ ընտրություններում կիրառվածից տարբերվելու է նրանով, որ դարձերեսին չի ունենալու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար նախատեսված մաս, ինչը պայմանավորված է Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ, որով մեծամասնական ընտրակարգը Հայաստանում վերացվել է։

Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան

169
թեգերը:
գրիչ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Տիգրան Մուկուչյան, Ընտրություններ
Ըստ թեմայի
Հայտնի է` երբ կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը. ԿԸՀ–ն հաստատեց ժամանակացույցը
Արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց գրիչների. ԿԸՀ–ն հաստատեց նոր քվեաթերթիկի ձևը
«Հիմնավոր չէ». Ռոբերտ Քոչարյանի` ընտրությանը մասնակցելու պատճառով նիստերը չեն հետաձգվի
ՔՊ–ի կենտրոնական շտաբ

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 58, «Հայաստան» դաշինքը` 18.79%․ նոր տվյալներ

134
(Թարմացված է 03:41 21.06.2021)
Նշենք, որ ընտրությունների՝ մինչ այս պահը հայտնի արդյունքներով խորհրդարան են անցնում երկու ուժ, «Պատիվ ունեմը», ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը դեռևս չեն հաղթահարել անցողիկ շեմը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է թարմացված տվյալներ քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Արդեն հայտնի են 1037 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքները։

ԿԸՀ–ն հրապարակել է կուսակցությունների ու դաշինքների հավաքած քվեների թիվը։

Առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է` 58%, երկրորդում «Հայաստան» դաշինքը` 18.79%։

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 5․35%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին ունի 4․61%: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի այս պահին ընդամենը 1․08% ձայն, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»` 1․18%:

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

134
թեգերը:
Ընտրություններ, ԱԺ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ըստ թեմայի
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները
Արցախի նախագահը ՔՊ–ի գրասենյակում է
Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ
( / / )

Ինչպես են կենտրոնական շտաբի մոտ Փաշինյանին դիմավորում նրա կողմնակիցները. տեսանյութ

88
(Թարմացված է 03:21 21.06.2021)
Վարչապետի պաշտոնակատարը կեսգիշերից հետո այցելել է «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական շտաբ, որտեղ նրան սպասում էին բազմաթիվ կողմնակիցներ։

Թեպետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ շարունակում է քվեարկության արդյունքների հաշվարկը, բայց արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տոնում է հաղթանակը։ Թե ինչպիսին կլինի խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորությունը, պարզ կլինի թերևս առավոտյան, բայց արդեն ակնհայտ է՝ ՔՊ-ն առաջատար է։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նրա կուսակիցներն ու կողմնակիցները դիմավորեցին ծափերով ու ողջույնի խոսքերով։

Փաշինյանը շտաբ էր եկել կեսգիշերից հետո, երբ ԿԸՀ-ն ամփոփում էր քվեարկության արդյունքները։ Վարչապետի պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն հայտնեց կողմնակիցներին աջակցության համար և հրավիրեց հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:

Sputnik Արմենիայի տեսախկցիկն արձանագրել է, թե ինչպես է երգիչ Արթուր Իսպիրյանը շնորհավորում ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

88
թեգերը:
քվեարկություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Ընտրություններ, ԱԺ
Ըստ թեմայի
ՔՊ 59%, «Հայաստան» դաշինք`18. ԿԸՀ–ն ամփոփել է 501 ընտրատեղամասի արդյունքները
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին
Ինչպիսի իրավախախտումներ են գրանցվել ընտրությունների ընթացքում․ դատախազության տվյալները