00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր դեպքում և ո՞ր ուսուցիչները կստանան աշխատավարձի 30-50 %-ի չափով հավելավճար

© Sputnik / Armenuhi MkhoyanОдин из классов школы N25 города Гюмри
Один из классов школы N25 города Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Բաժանորդագրվել
Անդրեասյանի խոսքով` գործընթացը բավականին հեշտացվել է, ավելորդ ոչ մի փաստաթուղթ չի պահանջում։ Դրանք կարելի է հանձնել թե՛ առձեռն, թե՛ էլեկտրոնային տարբերակով։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի -Sputnik. Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետը  մայիսի 31–ն է։ Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այս տարի իրականացնում ենք այն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթաց, որոնք դասավանդում են 7-12–րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա,կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներ։ Բոլոր այս առարկաները դասավանդող ուսուցիչները կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն և մասնակցել ատեստավորման գործընթացին , որն իրենից ներկայացնում է գիտելիքների ստուգում գործընթաց։ Արդյունքում ուսուցիչներին  հնարավորություն է տրվում աշխատավարձի 30-50 % չափով հավելավճար ստանալ` կախված այն արդյունքից, որը կցուցաբերեն»,–ասաց փոխնախարարը։

Детский сад общины Айгепар Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2021
Հայաստանի բոլոր մարզերում նոր մանկապարտեզներ ու դպրոցներ կկառուցվեն

Անդրեասյանի խոսքով` գործընթացը բավականին հեշտացվել է, ավելորդ ոչ մի փաստաթուղթ չի պահանջում, ընդամենը դիմում, որ ուսուցիչը ցանկանում է մասնակցել ատեստավորման գործընթացին, տեղեկանք դպրոցից, որով կհավաստվի, որ տվյալ ուսուցիչը 7-12–րդ դասարաններում նշված առարկաներից որևէ մեկը դասավանդում է և դիպլոմի պատճեն։ Փաստաթղթերը կարելի է հանձնել թե՛ առձեռն, թե՛ էլեկտրոնային տարբերակով։ 

Կախված դիմումների քանակից` ԿԳՄՍ նախարարությունը Գնահատման և թեստավորման կենտրոնի միջոցով պլանավորելու է ատեստավորման կազմակերպման գործընթացը։ Մինչև օգոստոսի 20–ը կհրապարակվեն համապատասխան քննությունների օրերի ժամանակացույցը։ Նախատեսվում է, որ սեպտեմբերին կիրականացվի գիտելիքների ստուգման բուն գործընթացը, որի ընթացքում այն ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 80-90% արդյունք կստանան աշխատավարձի 30% հավելավճար, իսկ այն ուսուցիչները, որոնք կցուցաբերն 90% և ավելի արդյունք կստանան աշխատավարձի 50 տոկոս հավելավճար։

Անդրեասյանի խոսքով` նախնական գնահատականներով ակնկալում են ստանալ 2000 –ից ավելի դիմումներ, որոնցից մոտ 1500 ուսուցիչներ կկարողանան տարեվերջին այդ հավելավճարները ստանալ։

Ինչո՞ւ երիտասարդ կադրերը չեն գալիս դպրոց. փորձագետը խոսել է ուսուցիչների խնդիրներից

Առաջիկա օրերին Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կհրապարակվի կոնկրետ առարկաների մասով պահանջվող գրականության ցանկերը, ինչպես նաև կլինեն ուղեցույցներ, որոնք թույլ կտան պատկերացում կազմել, թե ինչպիսի հարցեր և ինչպիսի պատասխաններ է ենթադրում գիտելիքի ստուգման գործընթացը։

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, ակադեմիական քաղաք կհիմնադրվի. Փաշինյանը ԿԳՄՍՆ–ում էր

Հավելենք, որ ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել նաև այն ուսուցիչները, որոնք համատեղ  դասավանդում են բուհում։  Իսկ այն ուսուցիչները, որոնք համատեղության կարգով մի քանի դպրոցում են  աշխատում, կարող են դիմել իրենց հիմնական աշխատավայր հանդիսացող դպրոցից։ Եթե ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, պետք է իր ցանկությամբ ընտրի դրանից մեկը և մասնակցի ատեստավորման գործընթացին։

Լրահոս
0