Արջ

Վայոց Ձորում անտառապահը փորձել է սպանել արջին. կենդանին հարձակվել է նրա վրա

193
(Թարմացված է 13:46 08.05.2021)
Տղամարդը որսորդական ողորկափող հրացանով կրակել է արջի ուղղությամբ։ Կենդանին չի սատկել։ Անտառապահը երկրորդ անգամ էլ է կրակել։ Օգնության է հասել անասնապահը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Վայոց Ձորի Շատին գյուղի բնակիչներից մեկը` 58-ամյա մի տղամարդ, փորձել է սպանել արջին ու վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մայիսի 7-ին` ժամը 06.20-ին, հիվանդանոցից հայտնել են, որ արջի կծած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի 58-ամյա մի բնակիչ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Անտառապահ տղամարդը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել է, որ ժամը 05.30-ի սահմաններում ստուգայց-շրջագայություն է կատարել, որի ժամանակ արջը հարձակվել է իր վրա և պատճառել մարմնական վնասվածք:

Նիժնեմարտովսկում արջը հետապնդել է անցորդներին. տեսանյութ

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ նա ապօրինի որս կատարելու նպատակով գնացել է հանդամաս, այդ ընթացքում ցանկապատված տարածքում գտնվող անասունների վրա արջ է հարձակվել, և 58-ամյա տղամարդը իր օրինական որսորդական ողորկափող հրացանով կրակել է արջի ուղղությամբ, իսկ երբ մոտեցել է արջին, արջը հարձակվել է նրա վրա: Տղամարդը երկրորդ անգամ է կրակել, արջը կրկին հարձակվել է: Ի վերջո, օգնության է հասել տարածքում գտնվող անասնապահը, որը վերցրել է նրա հրացանն ու սպանել արջին:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Աննախադեպ արդյունք. փրկարար կենտրոնում պահվող արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել
`

193
թեգերը:
Ոստիկանություն, արջ, Վայոց Ձոր, Հայաստան
Արմեն Չարչյան

Դատարանը Չարչյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ որոշումը կհրապարակի 20։00–ին

108
(Թարմացված է 18:32 19.06.2021)
Պաշտպանի խոսքով` գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Դատարանում ավարտվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, դատարանի որոշումը կհրապարակվի այսօր` 20.00–ին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ գործով քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին։

«Նրանք ներկայացրել էին համապատասխան դիմում, որով խնդրում էին դատական նիստը հետաձգել, բայց մեր դիրքորոշումն այն է, որ քննիչի դիմումը եղել է անհարգելի, այսինքն` վերջինիս բացակայությունը պայմանավորված չի եղել հարգելի պատճառով, ուստի խնդրեցինք դատարանին, որպեսզի դատական նիստը շարունակվի իրենց բացակայությամբ։ Դատարանը մեր խնդրանքը բավարարեց, քննությունը շարունակվեց վերջիններիս բացակայությամբ։ Մենք ներկայացրինք համապատասխան փաստարկները»,–ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

Ալեքսանյանն ավելացրեց, որ վարույթ իրականացնող մարմինը երեկ որոշում է կայացրել ձայնագրային փորձաքնություն նշանակելու մասին և ի թիվս այլ հարցերի հարց է առաջադրել` արդյոք այդ ձայնագրության մեջ խոսող անձն Արմեն Չարչյանն է:

«Այսինքն` վարույթ իրականացնող մարմինն անգամ կասկած ունի, որ այդ անձն Արմեն Չարյանը չէ: Հարց է առաջանում՝ բա ո՞նց եք քրեական հետապնդում իրականացնում և ազատությունից զրկում», - նշեց նա:

Հիշեցնենք` երեկ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է` տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան

108
թեգերը:
Ձերբակալություն, Արմեն Չարչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը զրուցել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հետ
Թափանցիկ ընտրություններ. Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությանը
ՀՀ բոլոր խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Ձեռնաշղթայով տղամարդ

Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, մեկը պատգամավորի թեկնածու է

90
(Թարմացված է 18:14 19.06.2021)
Տվյալներ են ձեռք բերվել, որ ձերբակալված անձինք անձամբ և միջնորդների միջոցով կաշառք են բաժանել ընտրողներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանում ևս 3 հոգու են ձերբակալել ընտրողներին կաշառք տալու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը։

«ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում ընտրակաշառք բաժանելու և ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ԱԱԾ–ում հարուցված և ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ վերը նշված տարածաշրջանում մի խումբ անձինք 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն տարածաշրջանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՀՔԾ–ի` վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.–ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն:

Վերջիններս կասկածվում են նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը Facebook–ի իր էջում գրել է, որ ձերբակալվածը իրենց դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանն է։

Սնունդ` քվեի դիմաց. Գավառում ընտրակաշառքի գործով ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել

90
թեգերը:
ընտրակաշառք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Հայաստան