Դաջվածքով ձեռք

«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել

162
(Թարմացված է 15:51 07.05.2021)
Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Բացահայտվել են «օրենքով գողի» կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող տարբեր անձանց կողմից այդ խմբավորմանը մասնակցելու դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

 2021թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործով 2021թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների կողմից կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել են նույն հիմնարկում պահվող  քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ա.Ա.» մականվամբ և «Կ.Հ.» մականվամբ հայտնի «քրեական հեղինակություն» ունեցող անձինք։ Իսկ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այդ գործառույթները ստանձնել է «Պ.» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը։

Նրանք քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն` տվել են հրահանգներ, ինչպես նաև կազմակերպել և իրականացրել են դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում՝ մոլախաղերի միջոցով), տնօրինել անօրինական ստացված օգուտը և  կատարել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ:

 Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող «Ն.Ն.» և «Վ.» մականուններով հայտնի անձանց տեղափոխելուց հետո՝ 2020թ. մարտ ամսից սկսած, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացրել է նույն հիմնարկում պահվող «Կ.Հ.» մականվամբ հայտնի «քրեական հեղինակություն» ունեցող անձը։ Վերջինս այդ ընթացքում զբաղվել է դրամահավաքով՝ այդ մասին վարելով համապատասխան ցուցակներ և գումարային շարժի մասին «հաշվետվություն» ներկայացնելով «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձանց, իսկ հավաքված գումարները ծախսելով դատապարտյալների և կալանավորների ընդհանուր կարիքների համար, մասնաբաժին փոխանցելով նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց:

Մոսկվայում սպանել են ադրբեջանցի «օրենքով գողին». կադրերը հայտնվել են համացանցում

Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Շ. Ժ.» մականվամբ հայտնի անձը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող, «քրեական հեղինակություն» ունեցող Ս.Ա.-ին նախ հանձնարարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններին համապատասխան ծեծի ենթարկելով պատժել հիմնարկում պահվող կալանավորված անձին, իսկ այնուհետև իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է իր հանձնարարությունը չկատարած հիշյալ այսպես կոչված «զոն նայողի» կարգավիճակ ունեցող անձին փոխարինելու գործընթաց։

Այդ նպատակով նա հանձնարարել է «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահ­մանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել:

Այդ հանձնարարության կատարմանը «Կ.Հ.» մականվամբ հայտնի անձը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 6-րդ մասնաշենքի «զոն նայող» Ա.Բ.-ին, որը երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ անձի թեկնածությունը, որը ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի և այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ և համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների և դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

162
թեգերը:
Ձերբակալություն, օրենքով գող, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), «Նուբարաշեն» ՔԿՀ, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վայոց Ձորում քրոջ որդու սպանության մեջ մեղադրվող տղամարդը ձերբակալվել է
«Իմ քայլն» առաջարկում է թույլ տալ մարդուն ձերբակալել առանց նպատակի
Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը. ՔԿ
ՔՊ–ի կենտրոնական շտաբ

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 58, «Հայաստան» դաշինքը` 18.79%․ նոր տվյալներ

167
(Թարմացված է 03:41 21.06.2021)
Նշենք, որ ընտրությունների՝ մինչ այս պահը հայտնի արդյունքներով խորհրդարան են անցնում երկու ուժ, «Պատիվ ունեմը», ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը դեռևս չեն հաղթահարել անցողիկ շեմը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է թարմացված տվյալներ քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Արդեն հայտնի են 1037 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքները։

ԿԸՀ–ն հրապարակել է կուսակցությունների ու դաշինքների հավաքած քվեների թիվը։

Առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է` 58%, երկրորդում «Հայաստան» դաշինքը` 18.79%։

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 5․35%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին ունի 4․61%: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի այս պահին ընդամենը 1․08% ձայն, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»` 1․18%:

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

167
թեգերը:
Ընտրություններ, ԱԺ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ըստ թեմայի
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. Տիգրան Մուկուչյանն ամփոփեց տվյալները
Արցախի նախագահը ՔՊ–ի գրասենյակում է
Ինչպես է ընթանում քվեաթերթիկների հաշվարկը Երևանում․ տեսանյութ
( / / )

Ինչպես են կենտրոնական շտաբի մոտ Փաշինյանին դիմավորում նրա կողմնակիցները. տեսանյութ

101
(Թարմացված է 03:21 21.06.2021)
Վարչապետի պաշտոնակատարը կեսգիշերից հետո այցելել է «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական շտաբ, որտեղ նրան սպասում էին բազմաթիվ կողմնակիցներ։

Թեպետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ շարունակում է քվեարկության արդյունքների հաշվարկը, բայց արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տոնում է հաղթանակը։ Թե ինչպիսին կլինի խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորությունը, պարզ կլինի թերևս առավոտյան, բայց արդեն ակնհայտ է՝ ՔՊ-ն առաջատար է։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նրա կուսակիցներն ու կողմնակիցները դիմավորեցին ծափերով ու ողջույնի խոսքերով։

Փաշինյանը շտաբ էր եկել կեսգիշերից հետո, երբ ԿԸՀ-ն ամփոփում էր քվեարկության արդյունքները։ Վարչապետի պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն հայտնեց կողմնակիցներին աջակցության համար և հրավիրեց հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:

Sputnik Արմենիայի տեսախկցիկն արձանագրել է, թե ինչպես է երգիչ Արթուր Իսպիրյանը շնորհավորում ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

101
թեգերը:
քվեարկություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Ընտրություններ, ԱԺ
Ըստ թեմայի
ՔՊ 59%, «Հայաստան» դաշինք`18. ԿԸՀ–ն ամփոփել է 501 ընտրատեղամասի արդյունքները
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին
Ինչպիսի իրավախախտումներ են գրանցվել ընտրությունների ընթացքում․ դատախազության տվյալները