ԱԳՆ

Ողջունում ենք Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ ՀՀ ԱԳՆ

70
(Թարմացված է 21:07 06.05.2021)
ԱԳՆ հայտարարությունում նշված է, որ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ ՀՀ արտգործնախարարությունը ողջունում է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը: Հայտարարությունը հրապարակված է ԱԳՆ կայքում։

«Կիսում ենք Լատվիայի խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ նման հանցագործությունների ճանաչումը կոչված է կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով», - գրված է հայտարարությունում։

Նշվում է, որ սա ևս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման ուղղությամբ:

«Այս հռչակագիրը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է», - շեշտում է ԱԳՆ–ն։

Հիշեցնենք՝ այսօր Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հայտարարության մեջ ասված էր` Լատվիան ճանաչում է, որ Օսմանյան իշխանությունների գործողությունների հետևանքով հայ ժողովրդի մի ստվար քանակություն արտաքսվել է, բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների և սպանդի գործադրմամբ, դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ։

70
թեգերը:
Լատվիա, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան
Ըստ թեմայի
Փորձագետը՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս չի գա
ԱՄՆ-ի «կտրող-ծակող» փաստարկները, կամ ինչ է թաքնված Հայոց ցեղասպանության ճանաչման հետևում
ԱՄՆ դատարանները կարող են վերսկսել Ցեղասպանության մասով Թուրքիայի դեմ հայցերի քննարկումը
Հիվանդանոց

81 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

2
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 81–ով և դարձել 224167: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2607 մարդ (-173), կատարվել է 1142332 թեստավորում (+3613), առողջացել են վարակվածներից 215893-ը (+238): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 4496։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել՝ 1094։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը

2
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, հիվանդ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հետևանքով մահացածների պարագայում նույնպես դիահերձում կիրականացվի
Պետությունը շուրջ 26.5 մլրդ դրամ է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման ու բուժման նպատակով
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների թիվը հատել է 50 հազարի շեմը
Արմեն Չարչյան

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան

83
(Թարմացված է 10:11 19.06.2021)
Դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ, որպեսզի Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն ստանան։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բժշկական հաստատության ղեկավարի կողմից տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը: ՀՔԾ–ի հաղորդագրության համաձայն` Չարչյանը ճնշում է գործադրել աշխատակիցների նկատմամբ։

«Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Չարչյանն ընդունել է զրույցի փաստը»,– Facebook–ի իր էջում գրել է Աբրահամյանը։

Նա նշել է` քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է ԱԺ պատգամավորության թեկնածու:

Հիշեցնենք` երեկ համացանցում հայտնված ձայնագրությունում Չարչյանն ասում է, որ տնօրինությունը «շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու» նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

83
թեգերը:
Գոռ Աբրահամյան, ձայնագրություն, Արմեն Չարչյան