Արման Թաթոյան, մարիա կարապետյան, աժ, սյունքի, սահման, աժ, novosti armenii, syunik, sahman, tatyan, maria karapetyan
Արման Թաթոյան

Պետությունը ոչինչ չի անում ու մեզ մեղադրում է մեդիատեռորի մեջ. Թաթոյանին ԱԺ–ում բարկացրին

151
(Թարմացված է 18:43 06.05.2021)
ՀՀ ՄԻՊ–ի գնահատմամբ`պատգամավորի ելույթը վիրավորական, բացահայտ մանիպուլյատիվ ելույթ էր, որով նա փորձում էր նսեմացնել ՀՀ ՄԻՊ–ի աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին, որն այսօր ԱԺ էր գնացել 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը ներկայացնելու, բարկացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը։ Իր ելույթում Կարապետյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրել էր «մեդիատոռորին միանալու» համար։

«Մեդիատեռորի մեջ ենք մեղադրում ՄԻՊ–ին, լո՞ւրջ եք ասում, իսկ ինչպես հասկանանք, որ մարդիկ պատերազմից հետո գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ, պետությունը որդեգրել էր չափազանց սխալ քաղաքականություն, անընդհատ ասվում էր` ոչինչ տեղի չի ունենում, ու տեղը լցվում էր ապատեղեկատվությամբ»,–բարկացած ասաց Թաթոյանը։

Նա հիշեցրեց, որ հիմա Ադրբեջանի նպատակն է աշխարհին ասել` ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա, տեսեք` հայերն էլ են ասում` ամեն ինչ նորմալ է։ «Պետությունը ոչինչ չի անում ու մեղադրում է մեդիատեռորի մեջ»,–ասաց նա։

Անդրադառնալով Կարապետյանի ելույթում հնչած գնահատականներին, թե սահմանազատման հարցում ԱԳՆ–ի հետ չեն համագործակցել, Թաթոյանը պատասխան հարց հղեց` որտեղի՞ց գիտեք, որ ԱԳՆ–ի հետ չեն համագործակցել։ Նա ընդգծեց, որ ինքը, որպես ՄԻՊ, որևէ քայլ չի անում, որը կհակասի մեր երկրի արտաքին քաղաքականությանը։

Վազգեններին շան պես կապել ենք. Թաթոյանը ներկայացրել է հայատյացության նոր դրսևորումները

«Դուք գնացե՞լ եք Գորիսից–Շուռնուխ կամ Ճակատեն գնացող հատվածը, հարց տվե՞լ եք` ինչ տեղի կունենա, եթե այնտեղ ավտովթար լինի։ Ադրբեջանցիները պիտի գան, իրենց հատվածն է, ստացվում է Ադրբեջանի քննչական մարմինները պիտի գան մեր քաղաքացուն հարցաքննությա՞ն ենթարկեն։ Կառավարող խմբի անդամ եք, գնացե՞լ եք, հարցրել եք, որ քաղաքացու հետ նման դեպք լինի, ոնց եք գնալու պաշտպանեք նրա իրավունքները։ Թե տանելու են ձերբակալեն որպես գերի վերցնեն»,–հարց տվեց ՀՀ ՄԻՊ–ը։

Կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են. նախարարի պաշտոնակատարը` Սյունիքի սահմանի մասին

Նա պատմեց, որ ինքն Արդարադատության նախարարությանը այդ հարցադրմամբ նամակ է գրել, բայց իրենք էլ չգիտեն` նման դեպքերում ինչ են անելու։

«Մենք պիտի ջուր չլցնենք Ադրբեջանի ջրաղացին»,–հորդորեց Թաթոյանը։

Վերջում նա պատգամավորին հիշեցրեց, որ նրա ելույթը վիրավորական, բացահայտ մանիպուլյատիվ ելույթ էր, որով Կարապետյանը փորձում էր նսեմացնել ՀՀ ՄԻՊ–ի աշխատանքը։

151
թեգերը:
Սահման, Սյունիք, «Իմ քայլը» խմբակցություն, Մարիա Կարապետյան, ԱԺ, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
«Նորոգման աշխատանքների» քողի տակ Ադրբեջանն աղավաղում է Շուշիի Ղազանչեցոցը. Արցախի ՄԻՊ
Գլխատումներ, մահացածների նկատմամբ անարգանք․ ՄԻՊ-ը 297 տեսանյութ ու լուսանկար է վերլուծել
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են գերությունից վերադարձած անձանց
ՊՆ

Կրակոց չի արձակվել. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

67
(Թարմացված է 19:17 24.06.2021)
ՀՀ ՊՆ–ից Sputnik Արմենիային վստահեցրին, որ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի այն հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ։

«Հերթական ապատեղեկատվությունն է։ Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել»,– Sputnik Արմենիային ասացին ՊՆ–ից` նշելով, որ այդ հատվածում իրավիճակը խաղաղ է։

Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հայտարարել է, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 14:30-ից Բերդի շրջանի Այգեձոր գյուղի մոտ տեղակայված դիրքերից հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի ուղղությամբ։

Շուշիի հռչակագիրը խոսում է Կովկասում Թուրքիայի առաջխաղացման մասին․ Զատուլին

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Մոտ օրերս ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքից մինչև Սյունիք. Գնել Սանոսյան

67
թեգերը:
կրակոց, Ադրբեջան, Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Տարոն Տոնոյան

Մարզպետները գյուղապետներին կանչում են ու ասում՝ դիմում գրեք, հեռացեք. Տարոն Տոնոյան

18
Տարոն Տոնոյանի խոսքով` իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի ցուցակի անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը ՀՀ դատախազության մոտ ի պաշտպանություն «Հայաստան» դաշինքի անդամ պրոֆեսոր Արմեն Չարչյանի իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ իրենք հավաքվել են ոչ թե դատախազությունից ներողամտություն, մեծահոգություն հայցելու, այլ արդարադատություն պահանջելու:

«Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտե՞ղ են ձեր մարզպետները, որոնք գյուղապետներին կանչում են և ասում ՝ դիմում գրեք ու հեռացեք: Որտե՞ղ են ձեր նախարարներն ու փոխնախարարները, որոնք նույնիսկ քաղծառայողներին են կանչում և ասում՝ դիմում գրեք, հեռացեք: Հարցնում են՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ՏԻՄ ընտրություններին մնացել է 2 ամիս: Ասում են՝ ոչ, հիմա պետք է գրեք: Սա ուժի ցուցադրություն է, սա երկաթյա մանդատի, դիկտատուրայի ցուցադրություն է: Ձախողվելու են, բայց իրենց ձախողումը նաև մեր երկրի ձախողումն է: Ցավը դա է»,-ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով` իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։

«Չի՛ լինելու, մենք ոտքի վրա ենք կանգնած: Արմեն Չարչյանը մեզ համար սիմվոլ է»,–ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, եթե Չարչյանը մնա ազատության մեջ, կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

18
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Մարզպետ, Գյուղապետ, Տարոն Տոնոյան
Ըստ թեմայի
Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
Կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի Չարչյանի համար
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ` Արմեն Չարչյանին տեսակցելու
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Թուրքիան փորձում է ազատվել ծովային լորձից․ տեսանյութ

0
(Թարմացված է 19:23 24.06.2021)
Մարմարա ծովում լորձի հայտնվելը կապում են արդյունաբերական ձեռնարկությունների թափոնների և կոյուղու ցանցերի արտահոսքերի հետ:

Թուրքիան փորձում է ազատվել ծովային լորձից, որը ծածկում է Մարմարա ծովի ամբողջ առափնյակը Ստամբուլի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այդ լորձը ֆոտոպլանկտոնի շերտ է, որը վտանգավոր է ծովային օրգանիզմների համար։ Դրա պատճառով թթվածինը չի թափանցում ջրի մեջ, և ծովի բնակիչները զանգվածաբար սատկում են։ Գիտնականներն արդեն հայտարարել են, որ իրավիճակն աղետալի է։

«Եթե ջրում թթվածին չկա, ուրեմն կյանք էլ չկա։ Ձկները, ոստրեները, անողնաշարավոր էակները կմահանան։ Լորձը խցանում է ձկների խռիկները, ինչի հետևանքով նրանք ջրահեղձ են լինում»,-պարզաբանել է հիդրոկենսաբանության ամբիոնի դոցենտ Մուհարեմ Բալչին։

Լորձի հայտնվելը կապում են արդյունաբերական ձեռնարկությունների թափոնների և կոյուղու ցանցերի արտահոսքերի հետ:

Կեսարիայի Սբ. Թորոս հայկական եկեղեցին` գանձագողերի թիրախում. 2 մետրանոց փոս են փորել

Այժմ գիտնականները փորձում են լորձի օգտահանման եղանակներ գտնել։ Նաև ջրի մաքրման աշխատանքներ են ընթանում։

Չինաստանում երկնաքերը հանկարծ թեքվել է, մարդիկ սարսափահար փախել են. տեսանյութեր

0
թեգերը:
Ծով, Ստամբուլ, Թուրքիա