արթուր դավթյան, հայաստան, վարձկան ահաբեկիչներ, novosti armenii, artur davtyan, vardzkan ahabekichner
Վարձկանները Սիրիայում. արխիվային լուսանկար

Հայաստանը հետախուզում է հայտարարել Արցախի պատերազմին մասնակցած 40 ահաբեկչի նկատմամբ

233
(Թարմացված է 18:44 06.05.2021)
Քրեական գործերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս Արցախյան պատերազմից առաջ Թուրքիայի միջամտությամբ ահաբեկչական խմբավորումներ ու Սիրիայի բնակիչներից վարձկաններ են ներգրավվել ու տեղափոխվել Ադրբեջան։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցով ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ ուղղակի կապի կամ ուղիղ համագործակցության մեջ չի եղել։ Այս մասին ՀՀ ԳԴ Արթուր Դավթյանը հայտնեց այսօր ԱԺ–ում` դատախազության 2020 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս։

«Բայց ՌԴ դատախազության միջնորդությամբ բազմաթիվ վարույթներով տեղեկություններ են փոխանցվել, ստացվել են տեղեկություններ։ Հատկապես` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր զինծառայողների կամ քաղաքացիական անձանց խոշտանգումների փաստերը մշտական ռեժիմով ներկայացվում են, պահանջ է ներկայացվում, որպեսզի նաև մեր ռուսաստանցի գործընկերոջ հետևողականությամբ դրանցով մենք ունենանք արդարացի արձագանքներ»,– ասաց Դավթյանը։

Դատախազը նաև հայտնեց, որ քրեական գործերով ապացույցներ են ձեռք բերվել  այն մասին, որ դեռևս Արցախյան պատերազմից առաջ Թուրքիայի միջամտությամբ ահաբեկչական խմբավորումներ ու Սիրիայի բնակիչներից վարձկաններ են ներգրավվել ու տեղափոխվել Ադրբեջան։

«Մեր կողմից ձերբակալած երկու ահաբեկիչների նկատմամբ արդեն ունենք դատական ակտ, նրանք դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Ունենք շուրջ 4 տասնյակ հետախուզվող ահաբեկիչներ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել պատերազմին, այդ թվում ` ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ»,– ասաց Դավթյանը։

Թուրքիայի վարձած ահաբեկիչները կօգտագործվեն նաև ԱՊՀ մյուս երկրներում. Մելիք–Շահնազարյան

Հիշեցնենք` մայիսի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված վարձկան 2 ահաբեկիչներին դատապարտել էր ցմահ ազատազրկման։

233
թեգերը:
Արթուր Դավթյան, հետախուզում, Արցախյան պատերազմ, Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, ահաբեկիչ
Ըստ թեմայի
ԼՂ հակամարտության գոտում շուրջ 2000 վարձկան է ներգրավված. Սերգեյ Լավրով
Գերեվարված սիրիացի վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին կկալանավորվի. ՔԿ
Տարոն Տոնոյան

Մարզպետները գյուղապետներին կանչում են ու ասում՝ դիմում գրեք, հեռացեք. Տարոն Տոնոյան

8
Տարոն Տոնոյանի խոսքով` իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի ցուցակի անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը ՀՀ դատախազության մոտ ի պաշտպանություն «Հայաստան» դաշինքի անդամ պրոֆեսոր Արմեն Չարչյանի իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ իրենք հավաքվել են ոչ թե դատախազությունից ներողամտություն, մեծահոգություն հայցելու, այլ արդարադատություն պահանջելու:

«Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտե՞ղ են ձեր մարզպետները, որոնք գյուղապետներին կանչում են և ասում ՝ դիմում գրեք ու հեռացեք: Որտե՞ղ են ձեր նախարարներն ու փոխնախարարները, որոնք նույնիսկ քաղծառայողներին են կանչում և ասում՝ դիմում գրեք, հեռացեք: Հարցնում են՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ՏԻՄ ընտրություններին մնացել է 2 ամիս: Ասում են՝ ոչ, հիմա պետք է գրեք: Սա ուժի ցուցադրություն է, սա երկաթյա մանդատի, դիկտատուրայի ցուցադրություն է: Ձախողվելու են, բայց իրենց ձախողումը նաև մեր երկրի ձախողումն է: Ցավը դա է»,-ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով` իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։

«Չի՛ լինելու, մենք ոտքի վրա ենք կանգնած: Արմեն Չարչյանը մեզ համար սիմվոլ է»,–ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, եթե Չարչյանը մնա ազատության մեջ, կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

8
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Մարզպետ, Գյուղապետ, Տարոն Տոնոյան
Ըստ թեմայի
Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
Կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի Չարչյանի համար
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ` Արմեն Չարչյանին տեսակցելու
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

19
(Թարմացված է 19:02 24.06.2021)
Մայր Աթոռից շեշտում են, որ ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Մայր աթոռից հայտնում են, որ խորը մտահոգությամբ տեղեկացել են Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին ու նշում, որ անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։

«Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։

Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը»,-նշված է հաղորդագության մեջ։

Վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանը ամենածանր և դժվարին իրավիճակներում փրկել է հազարավոր կյանքեր և այսօր էլ, գլխավորելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, շարունակում է իր անմնացորդ ծառայությունը բերել մեր ժողովրդին և հայրենիքին։ Այժմ, կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է նրա առողջությունը, ինչպես նաև բացառվել է նրա օժանդակությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության հարցերում։

«Վստահ ենք, որ քրեական գործով նախաքննությունը կարելի է անցկացնել առանց բժիշկ Արմեն Չարչյանին հասարակությունից մեկուսացնելու»,-շեշտում են Մայր Աթոռից:

Հավելենք, որ քիչ առաջ Գլխավոր դատախազության մոտ ավարտվեց «Հայաստան» դաշինքի բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Հատուկ քննչական ծառայությունը որոշեց նրան որպես մեղադրյալ ներգրավել, իսկ քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։  Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք նաև, որ պրոֆեսոր Չարչյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

19
թեգերը:
կալանք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ` Արմեն Չարչյանին տեսակցելու
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի Չարչյանի համար