Արա Այվազյանի և Սերգեյ Լավրորվի հանդիպումը Երևանում

ՌԴ–ն կոչ է անում զերծ մնալ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շահարկելուց

168
(Թարմացված է 15:03 06.05.2021)
ԵԱՀԿ ՄԽ–ի հետագա աշխատանքները պետք ուղղված լինեն նախևառաջ վստահության մթնոլորտի ձևավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր մանրամասն քննարկում են ունեցել Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Տեղեկությունն Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Սերգեյ Լավրովը։

«Արձանագրել ենք ձեռք բերված առաջընթացն ու իրավիճակի կայունացումը»,– ասաց նա։

Լավրովը հայտնեց, որ Ռուսաստանը չի թուլացնում իր ջանքերը նաև Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ականազերծման, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, ինչպես նաև ԼՂ տարածքում միջազգային մասնագիտացված կառույցների աշխատանքի վերագործարկման ուղղությամբ։

«Տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում կարևոր ներդրում ունի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը, որի նպատակն է տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Այս աշխատանքների հաջողությունը եզակի վճռորոշ  նշանակություն կունենա տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կայունացման ու հետկոնֆլիկտային ժամանակահատվածում  համագործակցության անհրաժեշտ պայմանների ստեղծման համար»,– ասաց ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովը նաև ընդգծեց, որ ԵԱՀԿ ՄԽ–ի հետագա աշխատանքները պետք  ուղղված լինեն նախևառաջ վստահության մթնոլորտի ձևավորմանը։

Լավրովը նաև կոչ արեց  զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի քաղաքականացումից։

«Խաղաղության գործընթացը, որը սկսվել է նոյեմբերի 9-ին (2020 թ.), շարունակվում է արդեն շուրջ կես տարի։ Կարիք չկա այժմ քաղաքականացնել գործընթացը»,– ասաց նա` հավելելով, որ գործընթացի քաղաքականացումը կարող է «գլխիվայր շրջել» այն։

ՀՀ դիրքորոշումն անփոփոխ է` աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը. Միրզոյան

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ձևավորվեց աշխատանքային խումբ։ Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

168
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, տարածաշրջան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արա Այվազյան, Սերգեյ Լավրով
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (417)
Ըստ թեմայի
ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին
Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները
Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
Գառնի

Ցերեկային ժամերին խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. եղանակի տեսություն

8
(Թարմացված է 16:48 18.06.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ինչպես կարելի է մուտք գործել Ռուսաստան ԱՊՀ երկրներից. նոր կանոններ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում հունիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Տաշիր» ընկերությունների խումբը պատասխանել է Ադրբեջանի գխավոր դատախազությանը

Երևան քաղաքում հունիսի ևս 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրքաղաքում հունիսի 19–ի գիշերը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36...+38 աստիճան։

8
թեգերը:
Արցախ, շոգ, Երևան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Սերժ Սարգսյան

Ձեր քվեարկությունից է կախված՝ Արցախը կմնա հայկակա՞ն, թե՞ ոչ. Սերժ Սարգսյան

59
(Թարմացված է 23:19 18.06.2021)
ՀՀ երրորդ նախագահը խոստանում է, որ եթե իրենց դաշինքն իշխանության գա, ապա անհապաղ գաղտնազերծվելու են ճանապարհների ապաշրջափակման գործընթացում իշխանությունների ստանձնած պարտավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Մեզանից յուրաքանչյուրի ընտրությունից է կախված՝ արդյոք Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքն ու Վայոց Ձորը կլինե՞ն պաշտպանված, թե՞ ոչ, Արցախը կմնա հայկակա՞ն, թե՞ ոչ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական ամփոփիչ խոսքով դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ «Պատիվ ունեմ» դաշինքը կարող է ապահովել անվտանգ, խաղաղ, արժանապատիվ, ազգային և աշխարհի հետ համաքայլ զարգացող, ուժեղ Հայաստանի Հանրապետություն։

«Դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու մեր պետության ապագան կամ առանց չափազանցության՝ պետություն այլևս լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ես ապավինում եմ ձեր ողջամտությանը, ես ուզում եմ հավատալ, որ ձեզ համար միևնույն չէ, թե որքան երիտասարդ կյանքեր զոհաբերվեցին, որպեսզի մեր պապերի այս սրբազան հողի վրա մենք բոլորս շարունակենք սերնդեսերունդ ապրել ազատ, անկախ, հզոր պետության մեջ, որպեսզի ստիպված չլինենք դեգերել օտար ափերում՝ թողած մեր հողն ու ջուրը, որպեսզի մեր եկեղեցիների զանգերը ղողանջեն և կիրակնօրյա պատարագի կանչեն, այլ ոչ թե պատերազմ գուժեն»,- նշել է ՀՀ երրորդ նախագահը։

Նա դիմել է նաև այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում։ Առաջարկել է, որ իրենք իրենց հարց տան՝ ինչի՞ համար էին երեք տարի առաջ իրենք դուրս եկել փողոց, իրենց ինչե՞ր էին խոստացել, և ի՞նչ ստացան:

«Խոսեք պատերազմից վերադարձած ձեր ընկերների, հարևանների ու բարեկամների հետ, լսեք նրանց պատմությունները և կհամոզվեք, թե ինչ անհեթեթ ձևով են պատերազմ վարել այս տգետ և դավաճան իշխանությունները, ինչի պատճառով այսքան զոհեր ու տարածքային կորուստներ ունեցանք: Կրկին վստահել սրանց՝ նշանակում է սեփական ձեռքերի մեջ ձգել նռնակի օղակը, գնալ ինքնաոչնչացման»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։

ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը Ռուսաստանի համար «կարմիր գիծ է». Փաշինյան

Նա ընդգծել է՝ այս  կործանարար ընթացքը պետք է կանգնեցնել,  բարձրանալ ծնկած վիճակից, ուղղել մեր մեջքը, օր ու գիշեր նվիրումով աշխատել, որ կարողանանք ապրել ու ապրեցնել, շենացնել մեր երկիրը:

ՀՀ երրորդ նախագահը թվարկել է մի քանի խնդիրներ, որոնք «Պատիվ ունեմ» դաշինքը պետք է լուծի՝ իշխանության գալու դեպքում։

Դրանց թվում են՝ կառավարության կառուցվածքի վերանայումը` առնվազն գյուղատնտեսության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների վերականգնում, 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի  ստեղծում, Հայաստանի զինված ուժերի արդիականացման նոր ծրագրի մշակում  և այլն։

ՀՀ երրորդ նախագահը նաև խոստանում է՝ «Պատիվ ունեմ»-ի իշխանության գալու դեպքում

պետք է անհապաղ գաղտնազերծվեն ճանապարհների ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ նախկին իշխանությունների կողմից ստանձնած պարտավորություններն ու այդ գործընթացում հայկական շահը ներառվի։

«Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է, փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին»,- ամփոփել է իր ելույթը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

59
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, Ազգային ժողովի ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Հայաստան, Սերժ Սարգսյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանն ասաց` որոնք են երկրի առաջ ծառացած 4 հիմնական խնդիրները
«Քարոզարշավը հաղթարշավ դարձավ». «Հայաստան» դաշինքի քայլերթը` Երևանում. տեսանյութ
«Գինի լիցն» ու հանրահավաքը. Սիրուշոն երգեց՝ ի աջակցություն «Հայաստանի»