«Էրեբունի» օդանավակայանի դարպասների մոտ. 4 մայիսի, 2021

Հայ գերիներից ևս 3-ը վերադարձան Երևան

826
(Թարմացված է 21:23 04.05.2021)
Տիգրան Ավինյանի գրասենյակից հույս են հայտնել, որ գերիներին վերադարձնելու գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Երեք հայ գերիներն արդեն Հայաստանում են. քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց ռազմական ինքնաթիռը, որով էլ գերիները վերադարձան հայրենիք։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը «Էրեբունի» օդանավակայանում հավաքված լրագրողներին ասաց, որ գերիների վերադարձը հնարավոր է դարձել բացառապես Ռուսաստանի իշխանության, պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավար գեներալ Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ։

Բաքվից Երևան վերադարձած տղաներին տեղափոխել են բուժկենտրոն, որպեսզի նրանք համապատասխան բուժզննում անցնեն։

Նշենք, որ այսօր Sputnik Ադրբեջանը հայտնել էր` Ադրբեջանն ազատ է արձակել Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների․ հայտնի են անունները

826
թեգերը:
Ադրբեջան, Երևան, գերի, Հայաստան
Ըստ թեմայի
Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է արել ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների մասին տեղեկությունները
Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է գերիների հարցը
Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները գերիների հարցով կապի մեջ են
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

«Կպնենք գործին, որ ապրենք». Արթուր Վանեցյանի կոչը ժողովրդին

2
(Թարմացված է 14:16 15.05.2021)
Արթուր Վանեցյանը նշում է, որ մենք լուրջ խնդիրների առաջ ենք և դրա վառ ապացույցը թշնամու զորքերի անարգել ներթափանցումն է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այսօր կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առաջ։ «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման ժամանակ նման հայտարարություն արեց դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով: Այսօր` մայիսի 15–ին, ստորագրվեց դաշինք կազմավորելու մասին հուշագիր։

«Մեր հայրենակիցների մի հատված այսօր սգակիր է, և դրանում մեղավոր ենք բոլորս՝ ժողովուրդը, մտավորականությունը, քաղաքական վերնախավը: Բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ»,–ասաց Վանեցյանը։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

Նրա խոսքով` մենք լուրջ խնդիրների առաջ ենք և դրա վառ ապացույցը օրերս թշնամու զորքերի անարգել ներթափանցումն է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի տարածքներ։ Վանեցյանը վստահեցնում է` այդ սպառնալիքը հաղթահարելու մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել մեր ժողովրդի բոլոր կարողությունները:

«Այլ տարբերակ չկա, բավակա՛ն է արդեն։ Սիրելի՛ ժողովուրդ, իմ կոչը քեզ` ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք»,–իր խոսքն ամփոփեց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

2
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Արթուր Վանեցյան
Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

Հայտնի է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուի անունը. Սերժ Սարգսյանը չկա ցուցակում

69
(Թարմացված է 14:06 15.05.2021)
Սերժ Սարգսյանը նշում է, որ չի հավակնում այլևս պետական որևէ բարձր պաշտոնի և միայն խորհուրդներով է պատրաստ օգնել։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Պատիվ ունեմ»դաշինքի առաջին համարն առաջիկա ընտրություններում կլինի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինիս այդպես ներկայացրին այսօր Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների միջև հուշագիր ստորագրելու ժամանակ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցակում չկա։

«Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել։ Նրանք, ովքեր գլխավորել գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են պետական բարձր պաշտոններ ունենալ։ Իսկ ես հայտարարել եմ` ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, այլ իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ կարծում է` ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար պետական բարձր պաշտոնում։

Հարցին, թե ճի՞շտ է, որ Սարգսյանն ինքն է կազմում ցուցակները` վերջինս հորդորեց նման պրովոկացիոն լուրերի չհավատալ։ Սարգսյանը վստահեցրեց` «Հայրենիք» կուսակցության հետ հավասար դաշնակիցներ են։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»

69
թեգերը:
Ընտրություններ, «Պատիվ ունեմ» դաշինք, Արթուր Վանեցյան, Սերժ Սարգսյան