ՀՀ ԱԺ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը խորհրդարանում կքննարկվի փակ դռների հետևում

38
(Թարմացված է 12:10 04.05.2021)
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ զեկույցը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, ուստի հանրությունը դրան կծանոթանա իր ներկայացուցիչների` պատգամավորների միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը խորհրդարանում կքննարկվի փակ դռների հետևում։

Նման որոշում այսօր ԱԺ–ն ընդունեց 71 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ հարցը հանրային կարևոր նշանակություն ունի, մինչդեռ փակ նիստում դրա քննարկումը չի համադրվում հանրային կարևորություն ներկայացնող հարցերի քննարկման բաց ընթացակարգի հետ։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նման որոշման պատճառն այն է, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում կազմված զեկույցը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ։

«Այո, հարցը հանրային կարևորություն է ներկայացնում, այլապես չէր դառնա քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկա, բայց միաժամանակ պետական տարբեր գերատեսչությունների կողմից արձանագրվել է, որ փաթեթը, որը կազմվել է աշխատանքների արդյունքում, պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ»,– ասաց նա` հավելելով, որ հանրությունն այդ փաստաթղթերին իրավունք  ունի ծանոթանալ իր ներկայացուցիչների` ԱԺ պատգամավորների միջոցով։

Եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, այս պատերազմն այլ ելք կունենար. ԳՇ պետ

Հիշեցնենք` 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

38
թեգերը:
Տարոն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Ապրիլյան ԱԺ քննիչ հանձնաժողով, Ապրիլյան քառօրյա պատերազմ
Ըստ թեմայի
Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը
Յուրի Խաչատուրովը կդառնա ապրիլյան պատերազմի դեպքով քրեական գործի «հերոսը». «Հրապարակ»
Ապրիլյան պատերազմի համեմատ` ԱԹՍ–ների խոցելիությունը շուրջ 10 անգամ ավել է. Օհանյան
Паспорт и деньги

Դատարանը «Վստրեչի Ապերին» գրավի դիմաց ազատ է արձակել

2
(Թարմացված է 23:02 11.05.2021)
Փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը, որը հայտնի է «Վստրեչի Ապեր» մկանունով, օրեր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։ Նա նաև հայտնց, որ խափանման միջոցը փոխելու որոշումն այսօր բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում:

Арам Варданян
© Photo : iravaban.net
Արամ Վարդանյան

Թե ինչ չափի գրավ է կիրառվել Վարդանյանին կալանքից ազատելու դիմաց Արևիկ Խաչատրյանը չհստակեցրեց։ Մամուլը հայտնում է 2 և 50 մլն դրամի մասին։

Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հունվարի 8-ին դատավոր Վաչե Մարգարյանը, գործը դատաքննության նախապատրաստելիս, անդրադառնալով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցին, որոշել է փոխել խափանման միջոցն ու 75 մլն դրամ գրավի կիրառումը համարել թույլատրելի, ինչի դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել:

Փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել։

2
Մարգարայի բնակիչ Ստեփանը` դաշտում

«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են

36
(Թարմացված է 22:44 11.05.2021)
Կանաչեղենի վաճառքի առումով տարին հաջող չի եղել գյուղացիների համար. անգամ 30 դրամով չեն կարողացել 1 կապն իրացնել։ Գյուղացիները կա՛մ հենց շուկայում են թողել կանաչին և տուն վերադարձել, կա՛մ էլ թափել են այն։ Նրանք նշում են` պատճառը դրսից ներմուծման ապրանքի ծավալներն են։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. Գյուղացիներն այս տարի լուրջ խնդրի առաջ են կանգնել. բերքը ոչ մի կերպ չի վաճառվում։ Մասնավորապես, նախորդ ամիս նման խնդիր է առաջացել կանաչեղենի շուկայում։ Եթե Երևանում ապրիլին վերավաճառողները կանաչին 100-150 դրամով էին վաճառում, ապա գյուղացիներն այն իրացնել չեն կարողացել անգամ 30 դրամով։ Պատճառը ոչ միայն բերքի արտահանումը կազմակերպել չկարողանալն է, այլ նաև իրանական ապրանքով հայկական շուկան ողողելը։ Գյուղացիները վախենում են, որ շուտով վարունգն ու լոլիկն էլ են արժանանալու կանաչեղենի բախտին: Խնդրի առնչությամբ Sputnik Արմենիան զրուցել է գյուղացիների հետ, պատկան մարմիններից էլ ներմուծման մասին փաստող տեղեկատվություն ստացել։

Գյուղացիները մտահոգ են` այսպես ո՞նց են ապրելու

Արմավիրի մարզի Մարգարա գյուղում ենք։ Այս օրերին գյուղացիներն արդեն անցել են լոլիկ և վարունգ քաղելուն, իսկ որոշները բիբարի սածիլ են տնկում։ Դաշտերից մեկում ամուսինների ենք հանդիպում` Ալլային և Վարդանին. նրանք նույնպես կանաչեղեն են ունեցել, որը վաճառել չեն կարողացել։

Жительница села Маргара Алла за работой
© Sputnik / Asatur Yesayants
Տիկին Ալլան

«Համեմ, կոտեմ, սպանախ, բազուկի ճավ ունեի, բայց չեմ կարողացել վաճառել։ Այսինքն` բազուկը տարա «Մեյմանդյարի» շուկա, բայց անգամ 30 դրամով չկարողացա վաճառել ու բերեցի, խոզերի դեմը լցրինք, ինչ անենք... Հիմա արդեն վերջանալու վրա է կանաչեղենը։ Էդ դարդից պրծանք։ Թե չէ` քաղում ես, մաքրում, փունջ անում ու թափում»,–ասում է ամուսինը։

Նրա խոսքով` հիմա նույն խնդրի առաջ են կանգնելու վարունգի հարցում. նախորդ տարի մինչև հունիս վարունգը 250 դրամ էր, իսկ հիմա նոր–նոր է դրա սեզոնը բացվում, բայց այն արդեն 150 դրամով են վաճառում։

Жители села Маргара, супруги Вардан и Алла за работой
© Sputnik / Asatur Yesayants
Ալլան և Վարդանը

Վարդանն ասում է` միլիոններով ծախս են արել` հոսանք են միացրել ջերմոցում, սերմ են գնել, էլ չասած չարչարանքը։ Ասում է` շատ լավ է, որ գյուղացիներին առանց տոկոսի վարկ են տրամադրում, բայց ապրանքի իրացման խնդիրն էլ պետք է լուծվի, քանի որ ծախսը փակել չեն կարողանում։

«Խնդիրն այն է, որ մեր շուկան փոքր է, դրսից էլ ապրանք շատ է գալիս։ Դե, եթե Իրանից գալիս է ու ավելի էժան է (քանի որ այնտեղ ջերմոցը ջեռուցելու գինը կոպեկներ են), մերն ինչպե՞ս կվաճառվի։ Հիմա կա՛մ պիտի քիչ ներմուծեն, կա՛մ էլ մտածեն մեր ապրանքը դուրս տանելու մասին»,–ասում է Վարդանը։

Մինչ մենք զրուցում ենք, նրա կինը խոտ է հավաքում անասունների համար։ Տիկին Ալլան ասում է, որ բանջարեղենը չի վաճառվում այն գնով, որ գյուղացին իր աշխատանքի արդյունքը տեսնի։

«Մեր աշխատանքն իր ծախսերը չի հանում, թևաթափ ենք լինում։ Աչքիդ առաջ քո չարչարանքը թափելը լավ չէ»,–ասում է նա։

Грядки с саженцами в селе Маргара
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարա

Հարևան դաշտում հանդիպում ենք Ստեփանին, որն էլ հարսի և աղջկա հետ բիբարի սածիլներ է դնում։ Ասում է` ապրիլին 230 կապ սպանախ է թողել «Մեմանդյարի» շուկայում ու դատարկ ձեռքով տուն եկել` գնորդ չի եղել։ Իսկ մեկ կապի գինը 30 դրամ է եղել։

Житель села Маргара Степан за работой
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարայի բնակիչ Ստեփանը

«Ժողովրդի ձեռքը փող չկա, աշխատանք չկա` երկրից գնում են։ Դրան գումարած` դրսից` այս դեպքում արդեն Իրանից եկող ապրանքը մեզ շատ է խփում։ Եթե մենք ապրանք ունենք, որը չի ծախվում և թափում ենք, դրսից բերում են, որ ի՞նչ։ Դաշտերում հերթով ֆռֆռացեք ու հարցրեք, տեսեք մի գյուղացի կգտնե՞ք, որ բանկին պարտք չէ, որ վարկով չի հողը վարում–ցանում»,–ասում է Ստեփանը։

Рука жителя села Маргара Вардана
© Sputnik / Asatur Yesayants
Գյուղացու` աշխատանքից կոշտացած ձեռքը

Նա նշում է նաև, որ գյուղը շատ է սիրում, և չնայած տղան Ռուսաստանում է` արտագնա աշխատանքի է գնացել, սակայն ինքը գյուղից գնացողը չէ։ Ստեփանի խոսքով` եթե ամեն գյուղում ապրանքի չափ նշանակեն, ասեն` ով որակյալ ապրանք ունի, այսքան կգ բերեք, պետությունը կգնի ու կարտահանի, հարցը կլուծվի։

Название села Маргара на арке у въезда в село
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարայի ճանապարհը

Տեղի բնակիչներից Համլետ Բենիամինյանին էլ հանդիպում ենք անասունների համար խոտ քաղելիս։ Ասում է` վարունգն արդեն քաղել է, պետք է շուկա տանի, բայց գներին ծանոթացել է, և այդ գնով վաճառելու դեպքում նորից ձմռան հույսը լինելու է ունեցած միակ կովը։

Житель села Маргара Гамлет Бениаминян за работой
© Sputnik / Asatur Yesayants
Համլետ Բենիամինյան

«Ասում ենք` գոնե թող մի քիչ էլ վատանա վիճակը ու վերջ։ Վարունգից շահույթ չենք ստանալու, բայց ի՞նչ անենք։ Լավ է` ես համեմ, պետրուշկա ունեի, դեկտեմբեր–հունվարին ծախեցի, թե չէ էս սեզոնին որ թողնեի, մյուսների պես տակ էի տալու։ Դե, ինչ անենք, ճար չկա` ո՛չ հիմնարկ կա, ո՛չ ուրիշ աշխատատեղ, և մենք էլ հողի հետ ենք կռիվ տալիս ու բերքը վաճառում այն գնով, ինչ գնով ուզում են»,–ասաց Բենիամինյանը։ Նա հավելեց, որ այս տարի ջերմոց է սարքել վարունգի համար, որի վրա 700 000 դրամ է ծախսել։ Այս գումարը եղած բերքով հետ բերելու հույս չկա։

Житель села Маргара Гамлет Бениаминян за работой
© Sputnik / Asatur Yesayants
Համլետ Բենիամինյան

Ինչի՞ մասին են խոսում թվերը

Այս տարվա հունվարի 1-ից ՀՀ-ում արգելվել է թուրքական ապրանքների ներկրումը, ինչի ֆոնին էականորեն ավելացել են հենց Իրանից ներմուծվող բանջարեղենի ներմուծման ծավալները։ ՀՀ պետեկամուտների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ թարմ կանաչեղենի ներմուծման ծավալները կրճատվել են. եթե նախորդ տարվա հունվար–մարտ ամիսներին Իրանից ՀՀ էր ներմուծվել 61 տոննա թարմ կանաչի, ապա այս տարի միայն 0.7 տոննա կանաչի է ներմուծվել (ի դեպ, 90 տոկոսն անանուխ է եղել)։ Ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա այս տարի 1674.4 տոննա վարունգ և 1311.4 տոննա լոլիկ է ներմուծվել` նախորդ տարվա 1283.7 տոննա վարունգի և 122.6 տոննա լոլիկի համեմատ։

Սակայն պատկերը փոխվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալներով։ Նախարարությունը հղում է տալիս Սննդամթերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվությանը` տրամադրելով այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ ներմուծված լոլիկի, վարունգի և կանաչեղենի վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Մասնավորապես, ապրիլի 31-ի դրությամբ Իրանից ներմուծվել է 256 տոննա կանաչի, 1696 տոննա վարունգ և 1667 տոննա լոլիկ։ Ստացվում է` ապրիլ ամսին է կանաչեղենի 99 տոկոսը ներմուծվել ՀՀ։

Նախարարությունից ևս փաստում են, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքից հետո հայկական շուկայում ավելացել են իրանական ապրանքները։ Օրինակ, այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ Իրանից ներմուծվել է շուրջ 19 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 10 700 տոննայի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա ապրիլի 30-ի դրությամբ Թուրքիայից ներմուծված թարմ պտուղ-բանջարեղենի ծավալը կազմել էր 10 400 տոննա։

Խաղողը կմնա՞ դաշտերում. խաղողագործն ու գինեգործը հայտնվել են դժվար իրավիճակում

Իսկ թե ներմուծման այս ծավալների մեջ վաճառքի առումով հայկականը որքան տեղ պետք է զբաղեցնի շուկայում` արդեն իսկ պարզ է գյուղացիների վիճակից։ Հուսանք, որ ամռան ամիսներին գյուղացիները ստիպված չեն լինի թափել ողջ տարվա եկամուտն ապահովող վարունգի և լոլիկի բերքը, ինչպես եղել է կանաչեղենի պարագայում։

Մաղում ջուր պահելն անհնար է. կբավարարի՞ Ազատի ջրամբարում եղածը ոռոգման ողջ սեզոնի համար

36
թեգերը:
բերք, կանաչեղեն, գյուղացի
Ըստ թեմայի
Գյուղացիները ճանապարհներն այլևս չե՞ն փակի. Փաշինյանը վստահեցնում է` ջուր շատ կա
Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից
Տարաները դեռ լիքն են. արտադրողներն այս տարվա համար գյուղացուն մեծ խոստումներ չեն տալիս