Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Վանեցյան, Համբարձումյան և այլք. ԱԱԾ բարձրաստիճան սպաների միությունը գրանցվել է. «Հրապարակ»

173
(Թարմացված է 09:36 04.05.2021)
«Հրապարակ» թերթն անդրադարձել է նորաստեղծ ՀԿ–ին և տեղեկացրել, որ մայիսի 7-ին նրանք ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելու իրենց ծրագրերն ու գործունեության նպատակները։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 4 - Sputnik. ԱԱԾ նախկին աշխատակիցների, բարձրաստիճան սպաների հասարակական կազմակերպությունն արդեն գրանցված է և կոչվում է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ։ Այն նաև գրասենյակ ունի։ Տեղեկությունը գրում է «Հրապարակ» թերթը իր այսօրվա համարում։

Արդեն հայտնել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են ձևավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին աշխատակիցներ, բարձրաստիճան սպաներ։

Նախաձեռնության հիմնադիրներն են ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյանն ու ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը։ Խորհրդի անդամներից է նաև ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

ՀՀ–ում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը Թաթոյանն է, ամենացածրը՝ Վանեցյանը. Gallup

Շաբաթ օրը ՀԿ անդամները նիստ են արել եւ խորհրդի նախագահ ընտրել Հրանտ Եպիսկոպոսյանին։ Եպիսկոպոսյանի ընտրությունը Միքայել Համբարձումյանը բացատրել է զինվորական աստիճանակարգությամբ` Եպիսկոպոսյան Հրանտը գեներալ-լեյտենանտ է, և, Համբարձումյանի խոսքով, բնականաբար, ինքն էլ պետք է խորհրդի կազմը ղեկավարեր։

Թերթը գրում է, որ մայիսի 7-ին նրանք ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելու իրենց ծրագրերն ու գործունեության նպատակները։

Հիշեցնենք, որ 2020թ-ի հոկտեմբերի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել էր պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Միքայել Համբարձումյանը։ Արդեն նոյեմբերի 8–ին Միքայել Համբարձումյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել էր աշխատանքից, նրան փոպարինել է Արմեն Աբազյանը։

Իսկ Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ–ն ղեկավարել է 2018թ.–ի մայիսի 10–ից մինչև 2019թ.–ի սեպտեմբերի 16–ը։

173
թեգերը:
Միքայել Համբարձումյան, Արթուր Վանեցյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կձևավորվի չեզոք գոտի. ԱԱԾ տնօրենի տեղակալ
«Իրենք շատ բան կարող են խոսել». ԱԱԾ տնօրենի տեղակալը` Մեղրիի միջանցքի մասին
ԱԱԾ–ն փորձում է ինձ լռեցնել. Լարիսա Ալավերդյան
Վարազդատ Հարոյան. արխիվային լուսանկար

Վարազդատ Հարոյանը հեռանում է «Աստանայից». հայտնի է նրա նոր ակումբի անունը

9
(Թարմացված է 16:02 12.05.2021)
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա իսպանական Լա լիգայում: Տեղեկությունը հայտնում են ղազախական լրատվամիջոցները:

Ավելի վաղ լրագրող Արարատ Մամբրեյանը իր  տելեգրամ ալիքում հայտնել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Աստանայից» կտեղափոխվի եվրոպական ակումբ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հայ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Կադիսի» հետ:

Նշենք, որ Հարոյանը «Աստանա» էր տեղափոխվել այս տարվա սկզբին։

Մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն այս մրցաշրջանում «Աստանայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։ «Աստանան» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հարոյանը` «Աստանա» գնալու, «Տամբովի» պարտքի ու իր նախասիրությունների մասին. բացառիկ զրույց

9
թեգերը:
Վարազդատ Հարոյան
Ըստ թեմայի
Վարազդատ Հարոյանը նոր ակումբ է տեղափոխվել
Կասպարով. Իրանական ակումբի` Հարոյանից հրաժարվելը քաղաքական որոշում է
Օրվա կադրը. ռումինացի դարպասապահը նեղսրտությունից «գրավեց» սեփական դարպասը
Ձերբակալում

Հարվածել են վարչության պետի գլխին. Երևանի կենտրոնի ղեկավարի պաշտոնակատարը ձերբակալվել է

11
(Թարմացված է 15:52 12.05.2021)
Մանվել Մարգարյանի աշխատասենյակ մտած անձանցից մեկը կոտրել է Մարգարյանին պատկանող համակարգիչը և ստեղնաշարը` պատճառելով 1.5 մլն դրամի գույքային վնաս:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ազիզյանին և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` անդրադառնալով երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին։

Հայտնել էինք, որ Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է։

«Նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Կենտրոնի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ։ Աշխատանքային խնդիրների շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը և նրա հետ աշխատասենյակ մտած այլ անձինք հարվածել են նշված բաժնի պետին, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը համակարգչի ստեղնաշարով հարվածել է նրա գլխին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավելին, Մանվել Մարգարյանի աշխատասենյակ մտած անձանցից մեկը կոտրել է Մարգարյանին պատկանող համակարգիչը և ստեղնաշարը` պատճառելով 1.5 մլն դրամի գույքային վնաս:

Նույն օրը վարչական շրջանի ղեկավարը և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը ձերբակալվել են: Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, իսկ կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

11
թեգերը:
Ծեծկռտուք, թաղապետ, Ձերբակալություն, Երևան
Ըստ թեմայի
Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը. ՔԿ
«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել
Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան գործով ձերբակալված ծառայակիցը կալանավորվել է