Արմեն Գևորգյան

«Իմ քայլի» պատգամավորը պետք է հերքի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասին ասածները

69
(Թարմացված է 15:46 03.05.2021)
Պատգամավորն ու փաստաբանը պետք է ոչ միայն հերքեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները, այլ նաև գրեթե 3 միլիոն դրամի փոխհատուցում վճարեն։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- գրել է փաստաբանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել դատարանին ու դատավոր Արթուր Ստեփանյանին՝ արդար և օբյեկտիվ դատական ակտի համար։

«Արդեն իրողություն է, որ Արմեն Գևորգյանը կապ չունի իրեն վերագրվող արարքների հետ, իսկ պատգամավորին և փաստաբանին պետք է հարց հղել` Ադրբեջանի լրտես հանդիսացող անձի խոսքերը տարածելով ի՞նչ խնդիր են լուծել»,- հավելել է Կոչուբաևը։

Ովքեր են լինելու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում. «Հրապարակ»

Արմեն Գևորգյանի ազգականը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Հիշեցնենք՝ դեռ 2019 թվականին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատական հայց էր ներկայացրել պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ: Յուրի Վարդանյանի գործին վերաբերող մի քննարկման ժամանակ պատգամավորը և փաստաբանը հայտարարություններ էին արել, որոնք, ըստ Արմեն Գևորգյանի պաշտպանի, նրա անմեղության կանխավարկածը խախտում են: Մասնավորաբար, Շուշանյանը հայտարարել էր, որ հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրավված եղել կոռուպցիոն գործընթացների մեջ։ Արուսյակ Ջուլհակյանն էլ նշել էր, որ Բյուզանդ փողոցում կառուցապատումն իրականացվել է կաշառքներ տալու, քաղաքացիներին զանգվածային ձևով ունեզրկելու, հակասահմանադրական որոշումներ ընդունելու միջոցով և հավելել, որ այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի համակարգմամբ:

Ստիպված կլինեն գործ հարուցել. դատարանն անհիմն է որակել Արմեն Գևորգյանի վերաբերյալ որոշումը

69
թեգերը:
Պատգամավոր, փաստաբան, Արմեն Գևորգյան, Հայաստան
Անդրանիկ Փիլոյան

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարը մեկնել է Մոսկվա

4
Հայկական պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունց։ Նախարարի պաշտոնակատարը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը մայիսի 14-16-ը կմասնակցեն ԱՊՀ ուժերի «Համալիր անվտանգություն-2021» անվտանգության սարքավորումների 13-րդ միջազգային սրահի աշխատանքներին:

Հայկական պատվիրակությունը կայցելի ՌԴ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, կմասնակցի հրշեջ-փրկարարների հուշարձանների համալիրում ծաղկեդրման արարողությանը, նախատեսված են արտակարգ իրավիճակների արձագանքման զորավարժություններ:

Նախատեսված են նաև այցելություններ հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների «Լիդեր» և ՌԴ ԱԻՆ Նոգինսկի փրկարարական կենտրոններ:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը կմասնակցի միջազգային ցուցադրական զորավարժություններին, կքննարկվեն նաև երկու երկրների հումանիտար կառույցների համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

 

4
Ադամ Շիֆ

Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

71
(Թարմացված է 09:26 13.05.2021)
Կոնգրեսականը շեշտել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ նոր պատերազմի հավանականությամբ», - գրել է ԱՄՆ կոնգրեսականն իր ֆեյսբուքյան  էջում։

Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին։

«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի ակտիվ ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց  Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է կոնգրեսականը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր, որ «իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարց է քննարկվել

71
թեգերը:
Սյունիքի մարզ, Հայաստան, ԱՄՆ, Ադամ Շիֆ
Ըստ թեմայի
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին 
Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ
Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան