Արմեն Սարգսյանը ընդունել է «Ավրորայի» համահիմնադիրներին

ՀՀ նախագահը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորայի» համահիմնադիրներին

41
(Թարմացված է 13:09 03.05.2021)
Արմեն Սարգսյանը նշել է, որ պարտավոր ենք ձեռք ձեռքի տված աշխատել հանուն հայրենիքի, հանուն այն հայրենիքի, որի մասին երազում էին նաև 106 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված մեր հայրենակիցները, որի մասին այսօր մտածում են նաև նրանց սերունդները:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ջանքերի համար: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Եվս մեկ անգամ մեծագույն ցավ արտահայտելով Վարդան Գրեգորյանի կորստյան առթիվ՝ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Ավրորա» նախա­ձեռ­նության բոլոր հիմնադիրներին՝ իրենց գործունեությամբ Հայոց ցեղա­սպա­նության ճանաչման պայքարին մասնակցելու համար: Այդ գործում անուրանալի է բոլորիս սիրելի Վարդան Գրեգորյանի ներդրումը:

«Նա ականավոր մարդասեր էր, գիտնական, հետազոտող ու խորհրդատու ազգային ու միջազգային մակարդակներում, առանցքային դեր ուներ ինչպես հայապահպանության, այնպես էլ հայությանը ներկայացնելու, հայոց արդար դատի մասին բարձրաձայնելու, այն հանրայնացնելու գործում։ Վստահ եմ, որ դուք նույն եռանդով շարունակելու եք Վարդան Գրեգորյանի հետ սկսած գործը՝ ի հիշատակ թե՛ մեր մեծ հայրենակցի, թե՛ նրա ներդրած ավանդի, թե՛ նրա ծավալած պայքարի ու խորապես ազգային գործունեության և, անշուշտ, հանուն այն նպատակների, որոնք նա ավարտին չհասցրեց»,–ասել է ՀՀ նախագահը:

Նշենք, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հայտարար­վեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարվա հերոսների անունները:

Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար

Առաջին անգամ, հիմնադրումից ի վեր, «Ավրորա» մրցանակաբաշխությունն անցկացվեց առանց նրա կնքահայրերից մեկի՝ «Ավրորա» նախա­ձեռնության համահիմնադիր և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնա­ժո­ղովի անդամ Վարդան Գրեգորյանի, որ կյանքից հեռացավ օրեր առաջ:

Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ Բլինկենն ավելի է զայրացրել թուրքերին. Սոլովյով

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Վարդան Գրեգորյանը երբեք չէր թաքցնում իր մեծ սերն առ հայրենիք: Արմեն Սարգսյանը նշել է, որ պարտավոր ենք առնվազն ավելացնել այդ սերը՝ ձեռք ձեռքի աշխատելով հանուն հայրենիքի, հանուն այն հայրենիքի, որի մասին երազում էին նաև 106 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված մեր հայրենակիցները, հանուն այն հայրենիքի, որի մասին այսօր մտածում են նաև նրանց սերունդները:

41
թեգերը:
Հայաստան, Արմեն Սարգսյան, Հայոց ցեղասպանություն, Նուբար Աֆեյան, Ռուբեն Վարդանյան, Ավրորա
թեմա:
Հայոց ցեղասպանություն (248)
Ըստ թեմայի
Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ ճանաչել է Ցեղասպանությունը. Բլինկեն
Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան 1 դար․ ՀՀ նախագահը՝ Ջո Բայդենին
Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում
Քիմ Քարդաշյան

Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

413
(Թարմացված է 00:09 10.05.2021)
Քիմ Քարդաշյանի խոսքով ՝ երկու տարեկան Փսալմը ընտանիքի սիրելին է, որն իրենց կյանքում խաղաղություն է բերել:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Իմ փոքրիկին ես ամենաշատը հայի եմ նմանեցնում։ Նա ինձ չափից շատ հայ է թվում` պապիս պես, և հիշեցնում է հայրիկիս: Նա ամենաքաղցրիկ բալիկն է: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը»,– գրում է Քարդաշյանը։

Նա նաև նշում է, որ փոքրիկն իրենց ընտանիքին ու իրենց կյանքին հանգստություն և խաղաղություն է բերել:

«Քո բոլոր զարմիկները և եղբայրները շատ են սիրում քեզ: Դու իսկապես մեր ուրախությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում »,– գրում է նա։ 

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից Քիմը 4 երեխա ունի։

Աստղային զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է այս տարվա սկզբին:

413
թեգերը:
երեխա, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Քիմ Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին
Քիմ Քարդաշյանը, Թանկյանը` հանուն հայ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման

Հաղթանակի հպարտությունից մինչև կորստի ցավ. մայիսի 9-ը Հայաստանում ու Արցախում

60
(Թարմացված է 00:09 10.05.2021)
  • Մեծ Հայրենական պատերազմի վետերանները «Հաղթանակ» զբոսայգում
  • Զինծառայողները «Հաղթանակ» զբոսայգում
  • Մեծ Հայրենական պատերազմի վետերանները «Հաղթանակ» զբոսայգում
  • ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Հաղթանակ» զբոսայգում՝ Անմար կրակի մոտ
  • ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել են Երևանի քաղաքային պանթեոն։
  • ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Երևանի քաղաքային պանթեոն ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականի զոհերի հուշարձանին։
  • Հայրենիքի ապագա պաշտպանը դրոշը ձեռքին `Հաղթանակի օրը
  • Հարազատները Ստեփանակերտի ռազմական պանթեոնում ոգեկոչում են ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակը
  • Հաղթանակի օրը պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված պատարագ
  • Հաղթանակի օրը պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված պատարագ
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է դնում Ստեփանակերտի հուշահամալիրում
  • «Անմահների գնդի» երթ Ստեփանակերտում
  • «Անմահների գնդի» երթ Ստեփանակերտում
  • Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակի հանրահավաքում
  • Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակի հանրահավաքում
  • Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակի հանրահավաքում
  • Երթ դեպի Եռաբլուր
  • Երթ դեպի Եռաբլուր
  • Երթ դեպի Եռաբլուր
  • Երթ դեպի Եռաբլուր
  • Երթ դեպի Եռաբլուր
  • Երթ դեպի Եռաբլուր
  • Երթ դեպի Եռաբլուր
  • Երթ դեպի Եռաբլուր
  • Երթ դեպի Եռաբլուր
  • Երթ դեպի Եռաբլուր
  • Եպիսկոպոս Բագրատ Գալստանյան
  • Երթ դեպի Եռաբլուր
Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է հայկական երկու հանրապետությունների մայիսյան տոնի ու տխրության ողջ գունապնակը` հիշատակի ու շնորհավորանքների պաշտոնական արարողություններից մինչև կորստի անդառնալի ցավով լցված աչքեր։

Հաղթանակի օրն այս տարի թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում տարբերվում էր նախորդ բոլոր տարիների մայիսի 9-երից։
Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է հայկական երկու հանրապետությունների մայիսյան տոնի ու տխրության ողջ գունապնակը` հիշատակի ու շնորհավորանքների պաշտոնական արարողություններից մինչև կորստի անդառնալի ցավով լցված աչքեր։

Հայաստանի ու Արցախի մայրաքաղաքներում անցակացվեցին նաև Հայրնական Մեծ պատերազմի ու Արցախյան 3 պատերազմների զոհերի լուսանկարներով «անմահների» երթեր։

Օրվա խորհուրդը մոռացության չմատնեց նաև հայաստանյան ներքաղաքակա իրադարձությունները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցություններն այսօր հայտարարեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքով մասնակցելու իրենց որոշման մասին։

Համագործակցության հուշագրի ստորագրությունից հետո Ռոբերտ Քոչարյանը համակիրների առաջ հանդես եկավ հանրահավաքային ելույթով։

Երևանում այսօր կայացավ նաև Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երթ Շառլ Ազնավուրի հրապարակից մինչև Եռաբլուր։

«Մի գնդակ չենք կրակել Շուշիում, թուրք չենք տեսել». ազատամարտիկը` քաղաքի գրավման մասին

60
  • Մեծ Հայրենական պատերազմի վետերանները «Հաղթանակ» զբոսայգում
    © Sputnik / Asatur Yesayants

    Մեծ Հայրենական պատերազմի վետերանները «Հաղթանակ» զբոսայգում

  • Զինծառայողները «Հաղթանակ» զբոսայգում
    © Sputnik / Asatur Yesayants

    Զինծառայողները «Հաղթանակ» զբոսայգում

  • Մեծ Հայրենական պատերազմի վետերանները «Հաղթանակ» զբոսայգում
    © Sputnik / Asatur Yesayants

    Մեծ Հայրենական պատերազմի վետերանները «Հաղթանակ» զբոսայգում

  • ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Հաղթանակ» զբոսայգում՝ Անմար կրակի մոտ
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Հաղթանակ» զբոսայգում՝ Անմար կրակի մոտ

  • ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել են Երևանի քաղաքային պանթեոն։
    © Sputnik / Andranik Ghazaryan

    ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել են Երևանի քաղաքային պանթեոն։

  • ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Երևանի քաղաքային պանթեոն ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականի զոհերի հուշարձանին։
    © Sputnik / Andranik Ghazaryan

    ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Երևանի քաղաքային պանթեոն ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականի զոհերի հուշարձանին։

  • Հայրենիքի ապագա պաշտպանը դրոշը ձեռքին `Հաղթանակի օրը
    © Sputnik / Aram Nersesyan

    Հայրենիքի ապագա պաշտպանը դրոշը ձեռքին `Հաղթանակի օրը

  • Հարազատները Ստեփանակերտի ռազմական պանթեոնում ոգեկոչում են ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակը
    © Sputnik / Aram Nersesyan

    Հարազատները Ստեփանակերտի ռազմական պանթեոնում ոգեկոչում են ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակը

  • Հաղթանակի օրը պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված պատարագ
    © Sputnik / Aram Nersesyan

    Հաղթանակի օրը պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված պատարագ

  • Հաղթանակի օրը պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված պատարագ
    © Sputnik / Aram Nersesyan

    Հաղթանակի օրը պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված պատարագ

  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է դնում Ստեփանակերտի հուշահամալիրում
    © Sputnik / Aram Nersesyan

    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղիկներ է դնում Ստեփանակերտի հուշահամալիրում

  • «Անմահների գնդի» երթ Ստեփանակերտում
    © Sputnik / Aram Nersesyan

    «Անմահների գնդի» երթ Ստեփանակերտում

  • «Անմահների գնդի» երթ Ստեփանակերտում
    © Sputnik / Aram Nersesyan

    «Անմահների գնդի» երթ Ստեփանակերտում

  • Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակի հանրահավաքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակի հանրահավաքում

  • Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակի հանրահավաքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակի հանրահավաքում

  • Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակի հանրահավաքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակի հանրահավաքում

  • Երթ դեպի Եռաբլուր
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Երթ դեպի Եռաբլուր

  • Երթ դեպի Եռաբլուր
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Երթ դեպի Եռաբլուր

  • Երթ դեպի Եռաբլուր
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Երթ դեպի Եռաբլուր

  • Երթ դեպի Եռաբլուր
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Երթ դեպի Եռաբլուր

  • Երթ դեպի Եռաբլուր
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Երթ դեպի Եռաբլուր

  • Երթ դեպի Եռաբլուր
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Երթ դեպի Եռաբլուր

  • Երթ դեպի Եռաբլուր
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Երթ դեպի Եռաբլուր

  • Երթ դեպի Եռաբլուր
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Երթ դեպի Եռաբլուր

  • Երթ դեպի Եռաբլուր
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Երթ դեպի Եռաբլուր

  • Երթ դեպի Եռաբլուր
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Երթ դեպի Եռաբլուր

  • Եպիսկոպոս Բագրատ Գալստանյան
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Եպիսկոպոս Բագրատ Գալստանյան

  • Երթ դեպի Եռաբլուր
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Երթ դեպի Եռաբլուր

թեգերը:
Հայաստան, Արցախ, տոն, Պարտություն, հաղթանակ
Ըստ թեմայի
Մայիսի 9-ի գույնն Արցախում՝ առանց Շուշիի
Կարմիր Շուկան ռազմագերիների հետ փոխանակելը քննարկման ենթակա չէ․ Արցախի արտգործնախարար
Այս ամենը ցավոտ է. հիշում են Շուշին ազատագրած կամավորները