Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում

«Մենք նույնիսկ իրենց գերեզմաններն ենք պահել». Սոթքում ադրբեջանցիների շիրիմները կանգուն են

369
(Թարմացված է 14:54 03.05.2021)
Ադրբեջանում պարբերաբար եկեղեցիներ են քանդվում ու վանդալները սեփական «հերոսության» տեսանյութերով ողողում են համացանցը, բայց Ադրբեջանն ինքն է Հայաստանի դեմ գանգատ է ներկայացնում ՄԻԵԴ` թե իբր հայերը ոչնչացնում են իրենց մշակույթը։

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող գյուղերն իրար կապող ճանապարհն անցնում է ցորենի ցանքատարածությունների, անմշակ հողերի ու նույնիսկ ադրբեջանական գերեզմանոցների կողքով։ Ավտոճանապարհից հստակ նշմարվում են մուսուլմանական հավատքին ու մշակույթին բնորոշ շիրմաքարերը։

Բանն այն է, որ Սոթք համայնքի կազմի մեջ մտնող գյուղերի մի մասում խորհրդային տարիներին ադրբեջանցիներ են բնակվել, որոնք Արցախյան պատերազմի ժամանակ հեռացել են` այստեղ թողնելով իրենց նախնիների գերեզմանները։ Իսկ Ադրբեջանի տարածքից տեղահանված ու այստեղ վերաբնակեցված հայերն այդ գերեզմաններին ձեռք չեն տվել։

Надгробия могил на азербайджанском кладбище в Сотке
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում

«Մենք նույնիսկ իրենց գերեզմաններն ենք պահել»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում, խոսելով հայերի ու ադրբեջանցիների` միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի տարբերության մասին, ասում է Գանձակում (Կիրովաբադում) ծնված, այսօր Սոթքի Գեղամասար գյուղում բնակվող Նաիրա Գրիգորյանը։

Արձան ու եկեղեցի են պղծում, նվաստացնում զառամյալ արցախցուն. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանին

«Դե հիմա գնացեք, փորձեք Ադրբեջանում հայկական որևէ մշակութային հուշարձան գտնել»,– ասում է նա։

Մեր խոսակցությանը միջամտում է նույն գյուղի մեկ այլ բնակիչ, որը 1989–ին տեղահանվել է Ադրբեջանի Շամքորի շրջանի Ջագիր գյուղից։

Надгробия могил на азербайджанском кладбище в Сотке
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում

«Ինչու՞ միայն գերեզմանները։ Մեր գյուղում հին եկեղեցի կար` հենց գյուղի կենտրոնում։ Ճիշտ է, խորհրդային տարիներին չէր գործում, բայց կանգուն էր մնացել։ Հիմա համացանցում ադրբեջանցիների նկարած նկարներ, տեսանյութեր կան մեր  գյուղից, եկեղեցու տեղն էլ չի երևում։ Գերեզմաններն էլ են ավիրել։ Մեր նախնիների հիշատակը պղծել են, ջնջել»,– ասում է տղամարդը։

Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին. տեսանյութ

Գեղամասարից դեպի Փոքր Մասրիկ ճանապարհին գտնվող ադրբեջանական գերեզմանոցի մոտ կանգ ենք առնում` մոտիկից տեսնելու ու արձանագրելու, թե որքանով են պահպանված շիրմաքարերը։

Դրանք ոչ միայն կանգուն են, այլև գրեթե անվնաս։ Հիմնական մասի վրա պարզորոշ ընթեռնելի են գրությունները` անուններն ու տարեթվերը։ Որոշների վրա անգամ նկարներն են պահպանվել։

Надгробия могил на азербайджанском кладбище в Сотке
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում

Իսկ մի քանի վնասված գերեզմանաքարերից ակնհայտ է դառնում, որ դրանք վնասվել են բնության ու ժամանակի ներգործությունից` թեքվել են, ճաքել, բայց ոչ դիտավորությամբ ավերվել։

Ի դեպ, ասենք, որ գերեզմանաքարերից ամենահինը, դատելով դրանց վրա առկա գրություններից, տեղադրվել է 1960–ական թվականներին, ինչը վկայում է, որ առաջին ադրբեջանցիներն այս գյուղերում բնակվել են 20-րդ դարի կեսից հետո։

Մեր ճանապարհին հանդիպած ադրբեջանական հաջորդ գերեզմանոցը ևս հայկական մենթալիտետի հետաքրքիր իրողություն է բացահայտում։ Դրա երկու կողմերում ցորենի ցանքատարածություններ են։ Բայց հայ մշակները հողին չեն հավասարեցրել թշնամու նախնյաց հիշատակը, նրանց մշակույթը։ Մինչդեռ, կարող էին նրանց օրինակով ավիրել ու մի ամբողջ նոր հողակտոր ստանալ։

Надгробия могил на азербайджанском кладбище в Сотке
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում

Այս պայմաններում, երբ Ադրբեջանում պարբերաբար եկեղեցիներ են քանդվում ու վանդալները սեփական «հերոսության» տեսանյութերով ողողում են համացանցը, Ադրբեջանն ինքն է Հայաստանի դեմ գանգատ է ներկայացնում ՄԻԵԴ` թե, իբր հայերը ոչնչացնում են իրենց մշակույթը։

ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գանգատի բովանդակությանը դեռ ծանոթ չէ։ Նրա խոսքով` դեռ պետք է հասկանալ, թե ինչ փաստեր է ներկայացրել Ադրբեջանը։ Այդուհանդերձ, նա համոզված է, որ պնդումները հիմնավոր չեն լինի ու դրանց դեմ հակափաստարկներ ներկայացնելը Հայաստանի համար բավական դյուրին կլինի։

Надгробия могил на азербайджанском кладбище в Сотке
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում

«Ի տարբերություն ադրբեջանական իրականության, մեզ մոտ այդ դիտավորության գիծը բացակայում է, որովհետև մենք այդ հետևողական քայլերով ոչնչացնելու քաղաքականությունը չունենք ու երբեք չենք ունեցել։ Գուցե կան որոշ լքված վայրեր, լքված հուշարձաններ, բայց մարդկանց մոտ միտում չկա դրանք դիտավորությամբ ոչնչացնելու»,– ասում է Կիրակոսյանը։

Նրա խոսքով` հայկական մշակութային օբյեկտների, այդ թվում` գերեզմանատների, գերեզմանաքարերի սրբապղծումը Ադրբեջանի իշխանությունների համար արդեն սովորական երևույթներ են։ Նույնիսկ ոչ պատերազմական, խաղաղ ժամանակ էլ նրանք այդ քաղաքականությունը մշտապես իրականացրել են։

Надгробия могил на азербайджанском кладбище в Сотке
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում

«Թե՛ Արցախի, թե՛ Նախիջևանի պարագայում հիմնական նպատակը եղել է հայաթափել և գործել պատմությունը կեղծելու իրենց տրամաբանության մեջ։ Իրենք դեռ խորհրդային տարիներից են կեղծել պատմությունը, ընդ որում, նաև հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, որպես ալբանական, աղվանական, ուդիական ներկայացնելու ճանապարհով»,– ասում է Եղիշե Կիրակոսյանը։

Ադրբեջանցիները հերթական եկեղեցին են պղծել. տեսանյութում Մատաղիսի եկեղեցին է

Նշենք, որ 1989 թվականին Հայաստանը` խորհրդային իշխանության պարտադրանքով ու Հայկական ԽՍՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի տարածքում ադրբեջանցիների թողած գույքի համար 110 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք փոխհատուցում է վճարել ադրբեջանցի 14,5 հազար ընտանիքների։ Մինչդեռ Ադրբեջանից տեղահանված ավելի քան 400 հազար հայերը մինչ օրս Ադրբեջանից որևէ փոխհատուցում չեն ստացել` լքելով այդ երկիրն իրենց կյանքի անմիջական սպառնալիքով` դրանից բխող գույքային-նյութական և բարոյական կորուստներով:

  • Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում
    Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում
    Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում
    Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում
    Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում
    Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում
    Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 6
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանցիների գերեզմանները Սոթքում

 

369
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, Սոթք, գերեզման, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հուսով ենք` Բաքուն միջոցներ կձեռնարկի». Զախարովան՝ Քարինտակի ու Շուշիի վանդալիզմի մասին
Թշնամու ձեռագիրը. սուրբ Ղազանչեցոցի պատերին գրառումներ են հայտնվել
Ղազանչեցոցի վրա հարձակումը հնարավոր է՝ ռազմական հանցագործություն է. Human Rights Watch
Ադամ Շիֆ

Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

36
(Թարմացված է 09:26 13.05.2021)
Կոնգրեսականը շեշտել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ նոր պատերազմի հավանականությամբ», - գրել է ԱՄՆ կոնգրեսականն իր ֆեյսբուքյան  էջում։

Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին։

«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի ակտիվ ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց  Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է կոնգրեսականը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր, որ «իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարց է քննարկվել

36
թեգերը:
Սյունիքի մարզ, Հայաստան, ԱՄՆ, Ադամ Շիֆ
Ըստ թեմայի
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին 
Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ
Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան
Արխիվային լուսանկար

Շրթունքները հինգ րոպեում մեծացնելու հեշտ տարբերակը հաճելիորեն զարմացրել է օգտատերերին

23
(Թարմացված է 13:56 12.05.2021)
Պարզ հնարքն իսկապես կարող է անգնահատելի լինել շատ կանանց համար, որոնք այս կամ այն պատճառով գեղեցկության սրահներ այցելելու հնարավորություն չունեն։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Տան պայմաններում շրթունքները մեծացնելու հեշտ, արագ ու արդյունավետ միջոցը, որով ամերիկացի բլոգեր Բրիթանի Միլերը կիսվել է TikTok-ում, ուրախացրել է  հազարավոր օգտատերերի: Երիտասարդ գեղեցկուհին տեսանյութում ցավ չպատճառող այլընտրանք է առաջարկել բոլոր տեսակի ցավոտ ներարկումներին։ Հրապարակումն արժանացել է Mirror պարբերականի ուշադրությանը:

Գաղտնիքը շատ պարզ է ՝ բավական է շրթունքներին քսել դարչինի փոշուց ու դարչինի յուղից պատրաստված խառնուրդ։ Սկրաբի նման մի բան է ստացվում։

 

​Տեսանյութում աղջիկը մանրամասն պատմում ու ցույց է տալիս, թե ինչպես ու ինչ համամասնությամբ է պետք խառնել բաղադրիչները, ինչպես օգտագործել, որքան պահել ու ինչպես շրթունքների վրայից ճիշտ հանել խառնուրդը:

Արդյունքն ակնհայտ է։ Դարչինի սկրաբը մաքրելուց հետո շուրթերն իսկապես ավելի հաստ ու հրապուրիչ տեսք ունեն։

«Աստված իմ, դրանք իսկապես ահավոր մեծ են երևում։ Ահա, աղջիկներ, հիանալի միջոց», - ասել է Բրիթանին։ Տեսանյութն արդեն ավելի քան 350 հազար «հավանություն» է ստացել։

Աղջիկը վստահեցնում է, որ արդյունքը  մոտ վեց ժամ է պահպանվում, բայց պետք չէ միանգամից փորձել շրթունքների մեծացման այս տարբերակը: Ավելի լավ է թեստ անել ու համոզվել, որ ալերգիկ ռեակցիաներ չկան։

Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

Դարչինի սկրաբն իրենց վրա փորձարկած օգտատերերն արդեն մեկնաբանություններ են գրել։

««Դարչինի վաճառքը կտրուկ կաճի», «Աստված իմ, շուրթերը սքանչելի տեսք ունեն», «Դարչինը վառում է, բայց արդյունքը դրանարժե»», - գրել են գոհ մնացած բաժանորդները:

Ավելացնենք, որ դարչինի վերականգնող և խթանող հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Շուրթերի ծավալի մեծացման էֆեկտը ստացվում է արյան հոսքի շնորհիվ, որը թեթև այրում ու ծակծկոց է առաջացնում։

«Գեղեցկությունը հեշտ չի տրվում». Ռևայի հայուհի կինը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել

23
թեգերը:
դարչին, Կին, շրթունք
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը` սպիտակ զգեստով և շրթունքին ամրացված օղակով
«Դոմ 2»–ի մասնակից Արա Չոբանյանը որոշել է հաստացնել շուրթերը. լուսանկարներ և տեսանյութ
Մամ, շրթունքներդ այսպես արա, նկարվում ենք. Քեշյանը հրապարակել է մոր հետ զրույցը
Դիմակը խանգարո՞ւմ է շուրթերը մեծացրած կամ քիթը փոքրացրած հայերին
Հրթիռներն արձակվում են Գազայի տարածքից

3 երկիր ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ անցկացնելու առաջարկ է արել իսրայելա-պաղեստինյան հարցի առնչությամբ

0
(Թարմացված է 09:36 13.05.2021)
ՄԱԿ-ն արդեն վիրտուալ ձևաչափով երկու փակ նիստ է անցկացրել այս հարցի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Չինաստանը, Նորվեգիան և Թունիսն առաջարկել են ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման թեմայով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով France Presse-ին։

Ֆրանսիական գործակալության դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ ենթադրյալ բաց նիստը տեղի կունենա իսրայելական և պաղեստինյան կողմերի մասնակցությամբ:

Գործակալության տվյալներով՝ այս շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն արդեն վիրտուալ ձևաչափով երկու փակ նիստ է անցկացրել այս հարցի կապակցությամբ։

Ավելի վաղ ՄԱԿ-ում աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ միայն ԱՄՆ-ն է արգելափակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ հայտարարության ընդունումը:

Մայիսի 10-ին իրավիճակն Իսրայելի ու Գազայի պաղեստինյան հատվածի սահմանին կտրուկ սրվել է։ Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգը որսացել է դրանցից 200-ը: Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, դրա հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 67 մարդ։ Եվս 203 մարդ վիրավորվել է: Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 6 իսրայելցի, ավելի քան 200-ը վիրավորվել է։

«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ չեզոքացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առանցքային դեմքերին։

0
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան. պատրիարքարանի ներկայացուցիչ
Երուսաղեմում պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա. տեսանյութ
Չավուշօղլուն առաջարկում է միջազգային «պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին