Արման Թաթոյան

Ալիևը կրկին սպառնում է հայ ժողովրդին. Թաթոյանը դիմում է միջազգային կառույցներին

158
(Թարմացված է 11:50 02.05.2021)
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն Ալիևի ելույթից հատվածներ է հրապարակել և կրկին հրավիրել միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի կողմից վարվող քաղաքականության վրա:

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում կրկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթներից է հրապարակել, որոնք բացահայտ ատելություն են տարածում հայ ժողովրդի նկատմամբ։

Թաթոյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդը բարբարոս են, ֆաշիստներ են, զզվելի են ու վայրագություններ կատարող են: Սա այն հարցազրույցն է, որով նա Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով:

Ադրբեջանի նախագահը ապրիլի 20-ին տված հարցազրույցում նշել էր, թե «համաշխարհային պատմության մեջ շատ պատերազմներ են եղել, բայց այս աստիճան դաժանություն, թշնամանք, ըստ իս, համաշխարհային պատերազմների պատմության մեջ չի եղել։ (...) անիծյալ թշնամին այս հողերում ամեն ինչ, բոլոր շենքերը ավերել է։ Հայկական բարբարոսությունը (...) չտեսնված բարբարոսություն է։ Նույնիսկ եթե համեմատենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, այն ժամանակ այսպիսի վայրագություն չէր կատարվում, կրոնական հուշարձանները չէին ավերվում։ Այս ամենը մենք շատ լավ գիտենք։ Հայկական ֆաշիզմը բոլոր երկրներում եղած ֆաշիզմի տեսակներից ամենազզվելի, ամենադաժան ֆաշիզմն է»,- ասել է Ալիևը։

Նա կրկին հայ ժողովրդին պատերազմով է սպառնացել, նշելով, որ Հայաստանում գլուխ են բարձրացնում որոշ ռևանշիստ ուժեր, և նրանք պետք է իմանան, որ ցանկացած պահի, «երբ պետք լինի իրենց գլուխը ճզմվելու է»։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը իր բանակը կրկին բերի-հասցնի այնպիսի վիճակի, որ վերջինս մեր համար որևէ սպառնալիք ներկայացնի։ Եթե մենք հնարավոր սպառնալիք նկատենք, դարձյալ ոչնչացնելու ենք։ Ռազմական ավարի պուրակը, որն այսօր Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել, մի հիմնական նպատակ ունի՝ Ադրբեջանի ժողովուրդը հայկական բարբարոսությունը երբեք չպետք է մոռանա։ Մենք դա երբեք չպետք է մոռանանք։ Մենք դա երբեք չենք մոռանալու։ Սա թող բոլորն իմանան»,-հայտարարել է Ալիևը։

Դա սոսիների պուրակը չէ. ՇՄ նախարարությունը՝ Ալիևների աղմկահարույց լուսանկարի մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կրկին հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը:

 «Ակնհայտ է, որ խոսքը պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն մասին է Հայաստանի ու Արցախի բնակչության, հայ ժողովրդի նկատմամբ: Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը»,- շեշտել է Թաթոյանը:

Ինչպես է ՍՈւ-25-ը հարվածում ադրբեջանական դիրքերին. ՊՆ–ն արխիվային կադրեր է հրապարակել

Նրա խոսքով՝ հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականություն չեն վարել ու չի վարում:

158
թեգերը:
միջազգային կառույցներ, Ադրբեջան, Իլհամ Ալիև, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մտածել չեմ ուզում». մարզիչ Հարությունյանը` պատերազմի ու ադրբեջանցի ընկերների մասին
Ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Ադրբեջանը չի մասնակցել ԵԱՏՄ նիստին, քանի որ Հայաստանը չի համաձայնել. Մհեր Գրիգորյան
Ռուստամ Մուրադով. արխիվային լուսանկար

Բանակցություններն սկսվել են. դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը

1
(Թարմացված է 15:39 15.05.2021)
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռուստամ Մուրադովը ևս 6 ամիս կղեկավարի խաղաղապահ զորախումբը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Սյունիքի սահման ներխուժած ադրբեջանցիների հետ քաշվելու թեմայով Սյունիքում մեկնարկել են բանակցությունները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունները կանգ են առել և շարունակվելու են այսօր։

«Բանակցությունները սկսել են արդեն ժամը 3-ից։ Այն կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը»,–ասաց Հովսեփյանը։

Նա հայտնեց նաև, որ մարզի բնակչությունը մարտական է տրամադրված` պատրաստ պաշտպանելու իրենց հողերը։

Հովսեփյանը հիշեցրեց, որ երեկ ադրբեջանցիները Ակներ գյուղի վերևի մաս են առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։

Ի դեպ, Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռուստամ Մուրադովը ևս 6 ամիս կղեկավարի խաղաղապահ զորախումբը։

1
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Արխիվային լուսանկար

Պատվաստված քաղաքացիներն առանց թեստ հանձնելու կարող են մուտք գործել Հայաստան

2
Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը (կանաչ անձնագիրը), այսինքն երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա: Այս մասին տեղեկանում ենք սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։

«Պատվաստում չստացած քաղաքացիները ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության կորոնավիրուսի բացասական թեստի արդյունքը հաստատող փաստաթուղթ»,–նշված է գրառման մեջ։

Ի դեպ, մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ, 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։

Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

«Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Հայաստան

2
թեգերը:
թեստ, Հայաստան, պատվաստումներ, կորոնավիրուս