Հրաչյա Սարգսյան. արխիվային լուսանկար

Երևանի քաղաքապետարանը նոր վերելակների տեղադրման պարտավորություն չունի. Սարգսյան

182
(Թարմացված է 21:42 03.05.2021)
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Երևանում փոխարինման ենթակա 3800 վերելակներից 520-ն արդեն փոխարինվել են նորերով։ Եվս 56-ը կփոխարինվեն ընթացիկ տարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Այդ 56 վերելակի մասով մրցույթ ենք հայտարարել, ինչ-որ մեկը բողոքարկել է մրցույթը։ Երբ ամեն ինչ հարթվի, 1-2 ամիս հետո կկնքենք դրանց փոխարինման պայմանագիրը»,- ասաց նա։

Սարգսյանն նշեց, որ Երևանի քաղաքապետարանը բազմաբնակարան շենքերը նոր վերելակներով կահավորելու պարտավորություն չունի, սակայն պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում քաղաքապետարանում եկել են այն եզրահանգման, որ այնքան էլ իրատեսական չէ, որ բնակիչները կարողանան վերելակ գնելու համար գումար հավաքել։

«Ե՛վ օրենսդրական, և՛ իրավական տեսանկյունից համայնքը ոչ մի պարտավորություն չունի վերելակների փոխարինման հետ կապված, բայց մենք հասկանում ենք, որ եթե մեկ վերելակը 25.000 դոլարի շրջանակում է, ապա 9 հարկանի շենքում միանգամից գումար հավաքել և գնել նոր վերելակ, մի քիչ իրատեսական չէ»,- նշեց փոխքաղաքապետը։

Նոր վերելակները նախատեսվում է տեղադրել հատկապես այն բազմաբնակարան շենքերում, որոնցում 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինվորներ են բնակվում և տեղաշարժվելու դժվարություններ ունեն։

Սարգսյանի խոսքով` միշտ չէ, որ բնակիչները գոհ են լինում նոր վերելակների աշխատանքից։ Դժգոհություններ էլ են ստանում։ Ժամանակ առ ժամանակ դրանց աշխատանքը խափանվում է` երբեմն բնակիչների ոչ բարեխիղճ պահվածքի հետևանքով։

«Շատ դեպքերում նշված է, որ 4 հոգի պետք է բարձրանան, 5 հոգի են նստում, վերելակի մեջ թռչկոտում են, որպեսզի կարողանան համակարգին խաբեն` դռները փակվի, բարձրանան, իսկ դա էլեկտրոնիկա է և միանգամից բլոկավորվում է ու վերելակը կանգնում է»,- հավելեց Սարգսյանը։

Թուրքական ապրանքների արգելքը կերկարաձգվի ևս 6 ամսով. արգելվել է նաև վերելակների ներկրումը

Պատահում է` սպասարկող-մասնագետների կարողություններն ու հմտություններն էլ չեն համապատասխանում նոր սերնդի վերելակների «առանձնահատկություններին»։

Խնդիրը շտկելու նպատակով բազմաբնակարան շենքերի վերելակ սպասարկողները համապատասխան վերապատրաստում են անցել, որ կարողանան նոր սերնդի վերելակների անխափան շահագործումն ապահովել։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում մոտ 4600 վերելակ կա, դրանցից 3500–ը պետք է փոխարինվեն։ Մեկ վերելակ փոխելն արժե մոտ 10 միլիոն դրամ։

Հանրապետության այլ քաղաքներում կա ևս 400 վերելակ, որոնք ավելի անմխիթար վիճակում են։

Բելառուսը Հայաստանին առաջարկել է վերելակների համատեղ արտադրություն սկսել

182
թեգերը:
քաղաքապետարան, փոխքաղաքապետ, Երևան, վերելակ
Ըստ թեմայի
Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն
Երևանի քաղաքապետարանը 2021-ին ոչ թե 100 նոր վերելակ կտեղադրի, այլ 300
Երևանում նախատեսված 500 վերելակներից 251–ը տեղադրված են
Ձերբակալում

Հարվածել են վարչության պետի գլխին. Երևանի կենտրոնի ղեկավարի պաշտոնակատարը ձերբակալվել է

3
(Թարմացված է 15:52 12.05.2021)
Մանվել Մարգարյանի աշխատասենյակ մտած անձանցից մեկը կոտրել է Մարգարյանին պատկանող համակարգիչը և ստեղնաշարը` պատճառելով 1.5 մլն դրամի գույքային վնաս:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Ազիզյանին և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` անդրադառնալով երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին։

Հայտնել էինք, որ Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է։

«Նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Կենտրոնի ղեկավարի պաշտոնակատարը, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի աշխատասենյակ։ Աշխատանքային խնդիրների շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը և նրա հետ աշխատասենյակ մտած այլ անձինք հարվածել են նշված բաժնի պետին, կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը համակարգչի ստեղնաշարով հարվածել է նրա գլխին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավելին, Մանվել Մարգարյանի աշխատասենյակ մտած անձանցից մեկը կոտրել է Մարգարյանին պատկանող համակարգիչը և ստեղնաշարը` պատճառելով 1.5 մլն դրամի գույքային վնաս:

Նույն օրը վարչական շրջանի ղեկավարը և կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը ձերբակալվել են: Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, իսկ կոմունալ բաժնի գլխավոր մասնագետին՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

3
թեգերը:
Ծեծկռտուք, թաղապետ, Ձերբակալություն, Երևան
Ըստ թեմայի
Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը. ՔԿ
«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել
Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան գործով ձերբակալված ծառայակիցը կալանավորվել է
Հաշմանդամի սայլակ

Հայաստանում հաշմանդամությունը կորոշեն նոր սկզբունքով․ Ստեփանյանը` բարեփոխումների մասին

4
Սոցծառայությունների փաթեթը կտրամադրվի քաղաքացու գործունակության աստիճանից ելնելով։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում մասնագետների ռեեստր կստեղծվի, որոնք կզբաղվեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատմամբ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Մայիսի 5-ին խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթը:

«Այս փուլում մենք ունենք խմբեր, որոնք բժշկասոցիալական փորձաքննություն են իրականացնում։ Նրանց կազմում ընդգրկված են հաշմանդամությունը հաստատող բժիշկներ»,- ասաց Ստեփանյանը։

Գործող ձևաչափը կփոխարինի ռեեստրով, որում կընդգրկվեն ոչ միայն բժիշկներ, այլև հարակից ոլորտների մասնագետներ։ Քաղաքացու առողջական վիճակի գնահատման խումբը կձևավորվի այցից մեկ օր առաջ՝ ներկայացված գանգատների հիման վրա:

Ստեփանյանի խոսքով` նախատեսվում է նաև մի շարք միջոցներ ձեռնարկել կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Հետագայում, կախված քաղաքացուն տրամադրած հաշմանդամության կարգից, նրան անհատական ծրագիր կառաջարկվի։ Հնարավոր է` որոշ դեպքերում գործի դրվեն անհատական օգնականի ինստիտուտն ու մի շարք այլ հանրային ծառայություններ:

Քաղաքացին մահից հետո պրոթեզավորվել է, դիմում գրել. Հաշվեքննիչ պալատի ցնցող բացահայտումները

«Մենք վերացնում ենք «հաշմանդամության կարգ» հասկացությունը, այսուհետ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները խմբերի կբաժանվեն ըստ ֆունկցիոնալության աստիճանի՝ թույլ, միջին, ծանր և խորը»,– ասաց Ստեփանյանը:

Սոցծառայությունների փաթեթը կտրամադրվի քաղաքացու գործունակության աստիճանից ելնելով։

Գնահատումը կկատարեն ռեեստրում գրանցված մասնագետները՝ պատահականության սկզբունքով։

Պատերազմի հետքը և՛ հոգում է, և՛ մարմնի վրա. լուսանկարներ

 

4
թեգերը:
հաշմանդամ, Հայաստան