Արխիվային լուսանկար

Դաշնակցությունը որևէ ճնշումից վախեցողը չէ. ՀՅԴ բյուրոյի հայտարարությունը

81
(Թարմացված է 19:51 01.05.2021)
ՀՅԴ բյուրոն հայտնում է, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը թիրախավորում է քաղաքական հակառակորդներին։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. ՀՅԴ բյուրոն հայտարարություն է տարածել` ասելով, որ քաղաքական հետապնդումների թիրախում են հայտնվել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության պատասխանատուները, անդամներն ու համակիրները։

Հայտնել էինք, որ ապրիլի 27-ին ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն` Հայկ Գեքիմյանին, կալանավորեցին։ Ապրիլի 22-ին դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հրմշտոց էր տեղի ունեցել. Հեքիմյանը ապրիլի 23-ի երեկոյան բերման էր ենթարկվել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով։

«Արժանապատիվ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արվում լռեցնել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալություններով և շինծու քրեական գործեր հարուցելով։ Ակնհայտ է, որ իրավապահների այս գործելակերպը թելադրված է օրվա իշխանությունների կողմից։ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազությանն ու քննչական մարմիններին՝ թիրախավորելով քաղաքական հակառակորդներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով

Նման գործելաոճը, ըստ ՀՅԴ բյուրոյի, ի ցույց է դնում օրվա իշխանությունների մոտ առկա քաղաքական ճգնաժամը։

Բյուրոն վստահեցնում է` Դաշնակցությունը որևէ ճնշումից վախեցողը չէ. վկան կուսակցության 130 տարվա պատմությունն է։

81
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, հայտարարություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Ըստ թեմայի
Մի շարք ՀՅԴ–ականների հարցաքննությանն են կանչել. նրանց թվում նախկին նախարար կա
Անտրամաբանական կլինի, եթե ՀՅԴ–ն չմասնակցի. Մադոյանը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
Հարցերը մնում են օդից կախված. ՀՅԴ գործիչը` Քոչարյանի հայտարարության մասին
Հայկական ԱԷԿ

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն 141 օր չի աշխատի

2
(Թարմացված է 15:14 15.05.2021)
Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այսօր հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագորժման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Նման հաղորդագրություն է տարածել Հայկական ԱԷԿ-ը:

Սա նշանակում է, որ հայկական ԱԷԿ-ն այսօրվանից կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև պլանային-նախազգուշացնող վերանորոգումն է նախագծի մեկնարկից ի վեր։

«Անցյալ տարին նվիրված էր ՊՆՎ-2021 շրջանակում նորոգման աշխատանքների նախապատրաստմանը․ անցկացվել են անհրաժեշտ բոլոր ստուգումները, մատակարարվել են սարքավորումները, իրականացվել են ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման աշխատանքները։ Հիմնական բոլոր միջոցառումները կիրականացվեն մինչև 2021-ի հոկտեմբերը նեռարյալ»,–ասել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։

Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կունենա

Այս տարի լրանում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի մեկնարկի 45-ամյակը՝ 45 տարի առաջ այն միացել է էներգահամակարգին։ Ի դեպ, արդիականացումից հետո այն հնարավոր կլինի շահագործել առնվազն մինչև 2036 թվականը։

«Աշխատանքներն իրականացնելու նպատակով կայան է ժամանել ռուսաստանցի 120 մասնագետ։ Այս տարվա ընթացքում, նորոգման ժամանակահատվածում, Ռուսաստանից կներգրավվի շուրջ 350 ատոմագործ։ Սա Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման կարևոր փուլ է, և ուրախ ենք մասնակցել այս իրադարձությանը և օգնել մեր ընկերներին կերտել Հայաստանի ատոմային ոլորտի պատմությունը»,–ասել է Յուրի Սվիրիդենկոն ՝ հայկական ԱԷԿ-ի շահագորժման ժամկետի երկարացման նախագծի ղեկավարը ռուսական կողմից:

Նշենք, որ արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

Չեռնոբիլի աղետից անցել է 35 տարի. որքանո՞վ է անվտանգ Մեծամորի ատոմակայանը

2
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ատոմակայան
Ըստ թեմայի
Նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու երկաթուղու բացումը մեկ շղթայի օղակներ են. Փաշինյան
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հայաստանում երկրորդ ատոմակայան կառուցելու հնարավորությունը
Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնո

Կանադայի արտգործնախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

16
(Թարմացված է 14:56 15.05.2021)
Կանադայի արտգործնախարարը նշել է, որ բոլոր այն գործողությունները, որոնք կարող են խաթարել հրադադարի ռեժիմը և սրել լարվածությունը, պետք է դադարեցվեն։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն խոր մտահոգություն է հայտնել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի, Հայաստանի տարածք ներխուժելու մասին հաղորդագրություններով: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, շարունակել բանակցել մշտական և խաղաղ կարգավորման համար: Բոլոր այն գործողությունները, որոնք կարող են խաթարել հրադադարի ռեժիմը և սրել լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- Twitter–ի իր միկրոբլոգում նշել է Կանադայի ԱԳ նախարարը:

​Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

16
թեգերը:
Սյունիք, Սահման, Նախարար, Կանադա
Ըստ թեմայի
ՀՀ–ն բարձր է գնահատում միջազգային գործընկերների ջանքերը Սյունիքի հարցով. հայտարարություն
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Սյունիքի հետ կապված կարգադրություններ է տվել
Իշխանասարում ադրբեջանցիների ներկայությունը վտանգում է Սյունիքի խմելու ջրի հասանելիությունը
ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի