Սոս Հակոբյան. արխիվային լուսանկար

Ովքե՞ր կլինեն «Հայրենիքի» և ՀՀԿ–ի միասնական ցուցակում. կարևորվում է 2 սկզբունք

289
(Թարմացված է 09:29 05.05.2021)
Սոս Հակոբյանը նշեց` մարդիկ, որոնց համերաշխությունն օրենքի հետ կարող է կասկածի տակ դրվել, ցուցակում չեն կարող լինել։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել ՀՀԿ–ի հետ դաշինք կազմելու գործընթացը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Այս պահին հստակ է որոշումը միայն դաշինքով գնալու։ Ցուցակի, դաշինքի անվան, ծրագրային դրույթների մասին դեռ որևէ բան հայտնել չեմ կարող, քանի որ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։ Սակայն մարդիկ, որոնց համերաշխությունն օրենքի հետ կարող է կասկածի տակ դրվել, ցուցակում չեն կարող լինել»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` ցուցակում լինելու են երկու սկզբունքի հիման վրա հենված մարդիկ` հանրության շրջանում վստահություն վայելողներն ու ՀՀ-ին իրենց կարողությունների շրջանակներում օգտակար լինողները։

Հարցին, թե Արթուր Վանեցյանը լինելո՞ւ է ցուցակում` Հակոբյանը պատասխանեց, որ Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում և ամբողջ քաղաքական գործընթացում։ Հակոբյանը հավելեց` նույնը կարող է ասել նաև ՀՀԿ–ի ղեկավարի մասին։

Իսկ թե ով կլինի ցուցակի առաջին համարում, դեռ քննարկում են այդ հարցը։

«Մրցակցությունն ընդդիմության ուժերի մեջ չի լինելու, այլ բոլորի ցանկությունը մեկն է` գործող իշխանությունից ազատվելը։ Մենք քաղաքական կոնսուլտացիաներ ունեցել ենք այլ կուսակցությունների և ուժերի հետ»,–ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտնել է ապրիլի 25-ին, ՀՀ նախագահն ընդունել է վարչապետի ու կառավարության հարաժարականը:

ՀՀԿ–ն էլ ապրիլի 29–ին հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին և դա անելու է «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։

289
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Արթուր Վանեցյան, «Հայրենիք» կուսակցություն
Ըստ թեմայի
ՀՀԿ-ն կարող է անակնկալ մատուցել. Սուրենյանցը` ներքաղաքական զարգացումների մասին
Ի՞նչ պայման է դրել Փաշինյանի առաջ ՀՀԿ–ն` վարչապետ ընտրելու դիմաց
Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ–ին բարդ ընտրության առաջ է կանգնեցրել. «Հրապարակ»
Флаг Армении в Сюнике

ԱԱԾ–ն Սյունիքի իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել

0
ՀՀ ԱԱԾ–ն զ գուշացնում է, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: 

«Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին:

0
Բողոքի ակցիա

Երևանում գործադուլ հայտարարած վարորդները շուտով երթուղի դուրս կգան. քաղաքապետարան

47
(Թարմացված է 14:09 12.05.2021)
«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը առաջացած անհարմարության համար:

Կոմիտասի պողոտայում երթուղային «Գազել» է այրվել

Հիշեցնենք` Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները վաղ առավոտից բողոքի ակցիա էին անում։ Երթուղի դուրս չէին եկել թիվ 35, 20, 5, 45, 38, 33, 26, 4 և մի շարք այլ երթուղիներ սպասարկող ավտոբուսներն ու երթուղայինները։ Վարորդները դժգոհում էին, որ արդեն տևական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում, որ դուրս գան աշխատանքի:

Վարորդական իրավունքի քննության բարդացումն իրականում զրո էֆեկտ ունի. Տիգրան Քեյան

47
թեգերը:
վարորդ, ավտոբուս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում ավտոմեքենան հայտնվել է փոսում, վարորդին տեղափոխել են հիվանդանոց
Տուժել են վարորդը, ուղևորը. մանրամասներ`Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ից
Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է