Նիկոլ Փաշինյանի ու Սերժ սարգսյանի հանդիպումը. արխիվային լուսանկար

«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». Սերժ Սարգսյանը բացատրել է` ինչ է նկատի ունեցել սա ասելով

981
(Թարմացված է 21:23 30.04.2021)
«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը երեք տարվա ընթացքում թևավոր է դարձել: Գրեթե բոլորն օգտագործում են այդ արտահայտությունը` թերևս առանց հասկանալու այդ բառերի իմաստը:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին և բացատրել` ինչ է ինքն ուզել ասել «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» հայտնի արտահայտությամբ:

«Ես կարող եմ բառացի մեջբերել` ինչ-որ ասել եմ հարցազրույցում, թե դա ինչպես պետք է հնչեր իմ նախավերջին խմբագրումից հետո՝ շատ պարզ: Տեքստը հասկանալի է, ես ընթերցում եմ այդ հատվածը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ամեն գնով, կրկնում եմ, ամեն գնով պետք է հասնի իշխանության: Ես սխալվեցի` կարծելով, որ նրա համար թանկ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանք»: Այս բարդ նախադասությունները ես պարզեցրել եմ՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքը, որ թեև շատ պարզ չէր ասված, բայց կարող էր սա ավելորդ լարվածություն առաջացնել»,–ասել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ այս արտահայտությունը երեք տարվա ընթացքում թևավոր է դարձել: Գրեթե բոլորն օգտագործում են այդ արտահայտությունը` թերևս առանց հասկանալու այդ բառերի իմաստը:

Քոչարյանը չէ. Սերժ Սարգսյանն ասել է` ում է աջակցելու առաջիկա ընտրություններում

Հիշեցնենք` 2018թ–ի ապրիլի 22–ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կայացավ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Այդ հանդիպումից հետո «թավշյա հեղափոխության» առաջնորդը ձերբակալվեց, ապա ժողովրդական ալիքի ճնշման տակ ազատ արձակվեց։ 

Ապրիլի 23–ին ՀՀ երրորդ նախագահ, նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ 

Սերժ Սարգսյանը գիտեր` որտեղ է բերել-հասցրել Ղարաբաղի բանակցային գործընթացը. Նիկոլ Փաշինյան

981
թեգերը:
Սերժ Սարգսյան, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Քաղաքագետն ասել է` ինչ ազդեցություն կունենա Սերժ Սարգսյանն ընտրական գործընթացի վրա
Սերժ Սարգսյանի գրասենյակը հրաժարվում է մեկնաբանել «կապիտուլյանտի հնչեցրած ստերը»
«Եթե մենք գայլ ենք, ապա իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են». Սերժ Սարգսյան
Արխիվային լուսանկար

267 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

7
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 267–ով և դարձել 220217: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8124 մարդ, կատարվել է 1026974 թեստավորում, առողջացել են վարակվածներից 206752-ը: Գրանցվել է մահվան 4291 դեպք (+19)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը՝ 1050։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

7
թեգերը:
Մահ, հիվանդ, համավարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Moderna»-ն ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ
Դավիթ Բաբայանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և լուսանկար հրապարակել
«Արդյունքը լավ է»․ Պուտինը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին
Արխիվային լուսանկար

Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը. ՄԻՊ

13
(Թարմացված է 10:36 13.05.2021)
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը։ Այդ մասին նշված է ՀՀ մարդու պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով:

«Ընտրական իրավունքի երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար ուղղություններից է: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը:

Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

Այս նպատակի համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերից է ապահովել վիրավորանքի, հայհոյանքի ու ատելության բացառումը, երկրում համերաշխության մթնոլորտի երաշխավորումը:

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները, հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում են լարվածությունը:

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ:

Պաշտպանի աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում:

Քվեարկությանը օրը Պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով: Աշխատանքային խմբի ներկայացուցիչները կգործուղվեն այն մարզեր կամ համայնքներ, որտեղ չկան մարզային ստորաբաժանումներ։

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100:

13
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
ԱԺ–ն երկրորդ անգամ չընտրեց Փաշինյանին. Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների
Արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց գրիչների. ԿԸՀ–ն հաստատեց նոր քվեաթերթիկի ձևը
Հայտնի է` երբ կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը. ԿԸՀ–ն հաստատեց ժամանակացույցը