00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակրոնի ստորագրությամբ փոստային ծրարը հանվել է աճուրդի. «Հայփոստը» զարգացնում է ֆիլատելիան

© Sputnik / Asatur YesayantsКомпания «Айпост» провела филателистический аукцион
Компания «Айпост» провела филателистический аукцион - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Բաժանորդագրվել
Աճուրդի նպատակը, «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով, գումար ստանալը չէ, այլ Հայաստանում գրեթե անհետացող հոբբիի` ֆիլատելիայի մոռացվող ավանդույթները վերականգնելը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. 2018թ–ին Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ստորագրությունն էր թողել Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված նամականիշով փոստային ծրարի վրա։ Ֆրանսիայի նախագահի ստորագրությամբ ծրարը 2.5 տարի իր ֆոնդում պահելուց հետո «Հայփոստը» որոշել է այն դարձնել հանրության սեփականությունը` վաճառել աճուրդով։

© Sputnik / Asatur Yesayants«Հայփոստի» կազմակերպած աճուրդը
Մակրոնի ստորագրությամբ փոստային ծրարը հանվել է աճուրդի. «Հայփոստը» զարգացնում է ֆիլատելիան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
«Հայփոստի» կազմակերպած աճուրդը

Մակրոնի ստորագրությամբ ծրարի մեկնարկային արժեքը գնահատվել էր 15 000 դրամ։ Աճուրդում այն 70 000 դրամով ձեռք է բերել հայաստանցի նամականիշներ հավաքողներից` ֆիլատելիստներից մեկը։

© Sputnik / Asatur Yesayants«Հայփոստի» կազմակերպած աճուրդը
Մակրոնի ստորագրությամբ փոստային ծրարը հանվել է աճուրդի. «Հայփոստը» զարգացնում է ֆիլատելիան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
«Հայփոստի» կազմակերպած աճուրդը

Փոստային ծրարից բացի «Հայփոստի» կազմակերպած աճուրդում վաճառվել են նաև նամականիշների` Տիգրան Մեծին նվիրված հավաքածուն, հայոց այբուբենի տառերով հավաքածուն և այլ նամականիշներ։

© Sputnik / Asatur Yesayants«Հայփոստի» կազմակերպած աճուրդը
Մակրոնի ստորագրությամբ փոստային ծրարը հանվել է աճուրդի. «Հայփոստը» զարգացնում է ֆիլատելիան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
«Հայփոստի» կազմակերպած աճուրդը

Աճուրդի նպատակը, «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով, վաճառքը կամ գումար ստանալը չէ, այլ Հայաստանում գրեթե անհետացող հոբբիի` ֆիլատելիայի մոռացվող ավանդույթները վերականգնելը։

«Որոշեցինք երեկոներ կազմակերպել, թեկուզ ամեն երեք ամիսը` մեկ, համեմենք դա ջազով, հայկական լավ գինով, դա դառնա երևանյան ևս մեկ ավանդույթ, որտեղ մարդիկ գնում են նամականիշներ, էքսկլյուզիվ նամականիշները աճուրդով են գնում և այլն»,– ասաց Կարապետյանը։

Այսօր կազմակերպված աճուրդն այս շարքի հանդիպումներից առաջինն էր, բայց «Հայփոստում» համոզված են` ոչ վերջինը։

«Նամականիշները միայն փոստային ծառայությունների համար չեն։ Դրանք հատելով Հայաստանի սահմանները` մեր մշակույթը տարածում են ամբողջ աշխարհում։ Ֆիլատելիան վերջիվերջո մշակույթի պոպուլիզացիան է նամականիշների միջոցով»,–նշեց Կարապետյանը։

© Sputnik / Asatur Yesayants«Հայփոստի» կազմակերպած աճուրդը
Մակրոնի ստորագրությամբ փոստային ծրարը հանվել է աճուրդի. «Հայփոստը» զարգացնում է ֆիլատելիան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
«Հայփոստի» կազմակերպած աճուրդը

Ֆիլատելիայով Հայաստանում, Հայկ Կարապետյանի խոսքով, զբաղվում է մի քանի հարյուր մարդ։

«Նույնիսկ հիմա երեխաների համար հատուկ նամականիշներ ենք նախատեսում թողարկել, որ փոքրուց սովորեն նամականիշ հավաքել։ Առաջին փուլում մանկական նամականիշներն իրական նամականիշներ չեն լինի, դրանք ուղղակի կպչուն սթիքերներ են լինելու, բայց նամականիշի ձևով, որպեսզի երեխաներին սովորեցնենք, որ կարելի է նամականիշներ հավաքել, որ կա նման ուղղություն` ֆիլատելիա»,– ասաց Կարապետյանը։

© Sputnik / Asatur Yesayants«Հայփոստի» կազմակերպած աճուրդը
Մակրոնի ստորագրությամբ փոստային ծրարը հանվել է աճուրդի. «Հայփոստը» զարգացնում է ֆիլատելիան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
«Հայփոստի» կազմակերպած աճուրդը

«Հայփոստի» նամականիշների ֆոնդը բավական մեծ է։ Դրանում առկա են 1992թ–ից առայսօր ՀՀ–ում թողարկված բոլոր նամականիշները։

Խորհրդային տարիներին մեծ տարածում ունեցող այս հոբբին անկախ Հայաստանում գրեթե մոռացության է մատնվել։ Ֆիլատելիստների թիվը Հայաստանում այսօր մի քանի հարյուր մարդ է, մինչդեռ աշխարհի շատ երկրներում այն բավական լայն տարածում ունի։ «Հայփոստը» լրջորեն մտադիր է նոր շունչ տալ այս զբաղմունքին, ու նաև հայաստանցիներին սովորեցնել ձեռագիր նամակներ գրել ու դրանց վրա նամականիշներ փակցնել։

© Sputnik / Asatur Yesayants«Հայփոստի» կազմակերպած աճուրդը
Մակրոնի ստորագրությամբ փոստային ծրարը հանվել է աճուրդի. «Հայփոստը» զարգացնում է ֆիլատելիան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
«Հայփոստի» կազմակերպած աճուրդը

«Երևանի կենտրոնական հատվածներում առաջիկայում նախատեսվում է տեղադրել շուրջ 20 փոստային արկղեր, որտեղից հնարավոր կլինի Երևանի տեսարժան վայրերի նկարներով փոստքարտեր գնել ու ուղարկել արտերկիր։ Աշխարհում նման ավանդույթ կա. Չինաստանից եկած հյուրերը այդ երկրից փոստքարտեր են ուղարկում Չինաստան, Ֆրանսիայից եկածները` Ֆրանսիա։ Մենք, ցավոք, այդ մշակույթը կորցրել ենք։ Բայց հիմա նորից փոստարկղեր ենք տեղադրելու, որպեսզի այդ ավանդույթը վերստեղծենք մեր զբոսաշրջիկների համար։ Վերցնում ես փոստքարտը, ձեռագիր ինչ–որ հաղորդագրություն գրում ու ուղարկում»,– ասաց Կարապետյանը։

«Հայփոստի» տնօրենի դիտարկմամբ` Էլեկտրոնային նամակներն ու հաղորդագրությունները ժամանակակից աշխարհում այնքան առօրեական են դարձել, որ դադարել են հուզել և՛ ուղարկողներին և՛ ստացողներին, մինչդեռ ձեռագիր նամակները շատ ավելի հույզեր են առաջացնում։

ՀՀ զինված ուժերին ուղարկվող ծանրոցներն անվճար կառաքվեն. «Հայփոստ»

Լրահոս
0