Արթուր Դավթյան

Սյունիքում ձերբակալվածներին խոշտանգելու փաստերով քրեական գործ է հարուցվել. գլխավոր դատախազ

46
(Թարմացված է 16:12 30.04.2021)
ՀՀ գլխավոր դատախազը «քաղաքական հետապնդում» տերմինը չի սիրում, բայց վստահեցնում է` եթե որևէ որևէ մեկի նկատմամբ ոստիկաններն անհամաչափ ուժ են գործադրել, կենթարկվեն համապատասխան իրավական գործընթացի։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սյունիքյան այցին հաջորդած քննչական գործողությունների ընթացքում խոշտանգումների վերաբերյալ հաղորդումներով հարուցվել է քրեական գործ։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Չի եղել մի դեպք, որին մենք չենք արձագանքել։ Բոլոր նյութերն ուղարկել ենք Հատուկ քննչական ծառայություն, ունենք արդեն հարուցված քրեական գործ։ Այսինքն` մենք զուտ իրավական դաշտում հետևում ենք բոլոր գործընթացներին։ Որևէ մեկը առերևույթ խուլիգանություն է կատարել, դրան ենք արձագանքել, որևէ մեկի նկատմամբ անհամաչափ ուժ է գործադրվել ոստիկանի կողմից` դրան համապատասխան իրավական գործընթաց, և այստեղ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսել չի կարելի, ես այդ տերմինը չեմ էլ սիրում»,– ասաց Դավթյանը` մեկնաբանելով «քաղաքական հետապնդման» վերաբերյալ հայտարարությունները։

Հիշեցնենք` ապրիլի 21–ին Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել ընդհանրապես չէր հաջողվել, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատներն էլ գնացել էին գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Փաշինյանը իրավապահ մարմինների ղեկավարներին հրահանգել էր իրավական գործընթաց սկսել անհնազանդության մասնակիցների նկատմամբ։

Ինչու են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը հրավիրել ՊԵԿ

Խուլիգանության ու պետության ներկայացուցչի նկատմամբ բռնության հոդվածով բերման էր ենթարկվել Սյունիքի ավելի քան 2 տասնյակ բնակիչ։

Համացանցում նաև տեսանյութեր հրապարակվեցին բերման ենթարկվածների նկատմամբ ուժի կիրառման ու խոշտանգումների վերաբերյալ։

Հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբորը` Արթուր Աղաբեկյանին բերման ենթարկելու փաստը։

46
թեգերը:
Քրեական գործ, Արթուր Դավթյան, Նիկոլ Փաշինյան, Սյունիք, Հայաստան
Բողոքի ակցիա

Երևանում գործադուլ հայտարարած վարորդները շուտով երթուղի դուրս կգան. քաղաքապետարան

13
(Թարմացված է 14:05 12.05.2021)
«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը առաջացած անհարմարության համար:

 

13
թեգերը:
վարորդ, ավտոբուս, Երևան, Հայաստան
Ինքնաթիռ

Երևան-Մոսկվա թռիչքներ. չվացուցակն ու ավիատոմսերի գները

50
(Թարմացված է 14:00 12.05.2021)
Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը բավականին ակտիվացել է։ Sputnik Արմենիան ներկայացնում է Երևան-Մոսկվա թռիչքների չվացուցակը։

Մայիսի 12-15-ը Երևանից Մոսկվա կմեկնի ընդհանուր առմամբ 11 օդանավ: Չվերթերն իրականացնում են յոթ ավիաընկերություններ՝ «Աերոֆլոտ», «Armenia», «Ուրալյան ավիաուղիներ», Պեգաս Ֆլայ», «Յուտեյր», «NordStar», «Իրաերո»:

Անհամբեր զույգը հարսանիք է արել «Դոմոդեդովո» օդանավակայանում. տեսանյութ

Հիշեցնենք, որ Ռուսաստան մեկնելիս Հայաստանի քաղաքացիները պետք է սմարթֆոնում ունենան «Ճամփորդիր առանց COVID–ի» բջջային հավելվածը, որում բեռնվում են սերտիֆիկացված լաբորատորիաներում կատարված թեստի բացասական արդյունքները:

Մայիսի 12

Ավիաընկերություն Օդանավակայան Ժամը
Աերոֆլոտ Շերեմետևո  03:10
Pegas Fly                          Շերեմետևո  12:25
Armenia  Վնուկովո 16:00
Յուտեյր Վնուկովո 21:25

 

Մայիսի 13

Աերոֆլոտ Շերեմետևո 03:20
Աերոֆլոտ Շերեմետևո 11:50
Ուրալյան ավիաուղիներ Ժուկովսկի 14:10

 

Մայիսի 14

NordStar    Դոմոդեդովո 19:10
Armenia   Վնուկովո 11:20
Աերոֆլոտ Շերեմետևո 21:15

 

Մայիսի 15

Իրաերո    Դոմոդեդովո                                             20:30

 

Երևան–Մոսկվա թռիչքների մոտավոր գինը

Ավիաընկերություն Գումար (դրամ)  
Աերոֆլոտ 230 հազար  
Armenia 170 հազար  
NordStar 140 հազար  
Իրաերո 135  հազար  
Յուտեյր 115 հազար  

«Պոբեդան» հունիսից կվերսկսի Գյումրու ուղղությամբ թռիչքներ իրականացնել երեք քաղաքից

50
թեգերը:
Մոսկվա, թռիչք, չվերթ, ինքնաթիռ, Ռուսաստան, Հայաստան