Մարությանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետին

Մարությանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետին. նա ոչ պաշտոնական այցով է Երևան եկել

34
(Թարմացված է 18:26 29.04.2021)
Երևանի քաղաքապետը Դավիթ Սարգսյանի հետ լուսանկարներ է հրապարակել և ասել, թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Մարությանն այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։

«Գործընկերոջս հետ քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայոց երկու պետությունների մայրաքաղաքների միջև սերտ համագործակցությունը խորացնելուն միտված գործողությունների ընթացքը»,– նշել է Մարությանը։

Երևանի քաղաքապետի խոսքով` Սարգսյանը Երևան է եկել ոչ պաշտոնական այցով։

Որքա՞ն ասֆալտբետոնե տարածք կնորոգվի այս տարի. Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է հայտնում

186 համայնք կմիավորվի 11-ի մեջ, Երևանում էլ քաղաքապետ կընտրեն. «Ժողովուրդ»

34
թեգերը:
քաղաքապետ, Ստեփանակերտ, Հայկ Մարության, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետարանը որքա՞ն գումար է ծախսել 2020 թվականին
Հակատուբերկուլոզային դիսպանսերը նորից կգործի. քաղաքապետարանը մոտ 10 մլն կծախսի
Երևանի քաղաքապետարանը չի նորոգել Այգեպարի գնդակոծված մանկապարտեզը, բայց սխալը կուղղի
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Վարչապետի աշխատակազմում պարգևավճարները գերազանցել են աշխատավարձի չափերը

0
(Թարմացված է 19:36 11.05.2021)
Ամենամեծ պարգևավճարները տրվել են դեկտեմբերին, երբ 500 աշխատակցի վճարվել է 235 441 900 դրամ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմում 2020թ–ի ընթացքում 363 178 700 դրամի պարգևավճար է վճարվել։ Ընդ որում, որոշ աշխատաիկիցներ իրենց աշխատավարձը գերազանցող պարգևավճարներ են ստացել։

Նման բացահայտւմ է արել ՀՀ Հաշվեքննիչ պալատը` վարչապետի աշխատակազմի 2020թ–ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ի պետբյուջեի կատարման հաշվեքննության արդյունքում։

Ըստ այդմ, վարչապետի աշխատակազմին 2020 թ–ին «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է 2 566 055 800 դրամ, որի շուրջ կեսը` 1 234 181 400 դրամը` որպես աշխատավարձ, 363 178 700–ը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր նպաստներ ու սոցվճարներ և այլն։

Հետաքրքրական է, որ ամենամեծ պարգևավճարները տրվել են դեկտեմբերին, երբ 500 աշխատակցի վճարվել է 235 441 900 դրամ։

Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերին 504 աշխատողների վճարվել է 56 735 900 դրամ։

Հենց դեկտեմբերյան պարգևավճարների այս չափն էլ, ամենայն հավանականությամբ, գրավել է նաև հաշվեքննողների ուշադրությունը։ Իսկ արդեն մանրակրկիտ հաշվարկը պարզել է, որ վարչապետը որոշել է որոշ աշխատակիցների պարգևատրել իրենց աշխատավարձը գերազանցող գումարներով։

«Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից հատկացված պարգևատրման ժամանակ ՀՀ վարչապետի` 2020 թվականի դեկտեմբերի 25–ի թիվ 1428-Ա որոշմամբ բարեխիղճ աշխատանքի համար խրախուսված որոշ աշխատակիցների պարգևատրման գումարը գերազանցել է մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը»,– ասված է հաշվեքննության մեջ:

Հաշվեքննության հեղինակները միաժամանակ արձանագրում են, որ վարչապետի այս որոշումը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին։

Հաշվեքննությունը փաստում է, որ այդ օրենքի 22–րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և/կամ որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով»:

Վարչապետի աշխատակազմում, սակայն, ՀՊ–ի այս դիտարկման հետ չեն համաձայնում` բացատրելով, որ վարչապետի հիշյալ որոշման մեջ հղում է արվել օրենքի ոչ թե 22–րդ հոդվածի 10-րդ մասին, ինչպես նշել է ՀՊ–ն, այլ 6-րդ հոդվածի 6-րդ մասին, այսինքն` աշխատավարձը գերազանցող պարգևավճարը տրվել է ոչ թե «հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի» համար, այլ «բարեխիղճ աշխատանքի», հետևաբար, այդ պարգևատրման չափը սահմանափակված չէ։

Պարգևավճարների չափերից բացի, հաշվեքննության արդյունքում նաև պարզվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանով հաստատված 700 հաստիքից 143-170–ը 2020թ–ի ընթացքում համալրված չեն եղել։

Արդյունքում` 700 աշխատակցի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդից վճարումներն իրականացվել են 530-557 աշխատակցի։

0
թեգերը:
Վարչապետ, աշխատավարձ, պարգևավճար, Նիկոլ Փաշինյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար

ՀՀ նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

29
(Թարմացված է 19:01 11.05.2021)
Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվածների ու վիրավորների գերակշիռ մասը երեխաներ են։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, կարեկցանքի խոսքեր ուղղել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում մաղթել: 

Ավելի վաղ կազանյան ողբերգության առթիվ ՌԴ նախագահին ցավակցել էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք` այսօր Կազանի թիվ 175 դպրոցում կրակոցներ են հնչել, երեխաներ են մահացել, տասնյակ վիրավորներ կան։ Թաթարստանի իշխանությունների տվյալներով` մահացածներից յոթը երեխաներ են, մեկը` ուսուցչուհի, 21 վիրավոր կա:

Իսկ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով` հրաձգության հետևանքով 7 երեխա է մահացել, 16 վիրավոր կա։ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հայտարարել է, որ հրաձգությունը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որի անունով զենք կա գրանցված: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն):

Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո Պուտինը հրատապ հանձնարարություն է տվել

Մայիսի 12-ը Թաթարստանում սգո օր է հայտարարվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհված երեխաների ծնողներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:

29
թեգերը:
Կազան, Հայաստան, ցավակցություն, Նախագահ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո Պուտինը հրատապ հանձնարարություն է տվել
Կազանի դպրոցում սպանդ կազմակերպած երիտասարդի հարցաքննությունից հատվածներ են հրապարակվել