Տիրան Խաչատրյան

Դատարանը որոշեց Տիրան Խաչատրյանի գործով որպես երրորդ կողմ ներգրավել ՊՆ-ին

62
(Թարմացված է 13:44 29.04.2021)
Անհրաժեշտ է լինելու ևս մեկ դատական նիստ հրավիրել, որի օրվա և ժամի մասին կողմերը անհրաժեշտ ծանուցում կստանան։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչական դատարանը որոշեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով որպես երրորդ կողմ ներգրավել պաշտպանության նախարարությանը։ Որոշումը հրապարակեց դատավոր Մերի Համբարձումյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը: Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը: Տիրան Խաչատրյանի պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին ևս որպես պատասխանող կողմ ներգրավելու մասին։

Դատական նիստի ժամանակ Տիրան Խաչատրյանի պաշտպանները նշեցին, որ հայցադիմում է ներկայացվել նաև պաշտպանության նախարարի փետրվարի 26-ի և մարտի 15-ի հրամաններն անվավեր ճանաչելու մասին։

Արշակ Կարապետյանին ԳՇ–ում նշանակման հարցով Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան

«Դատարանը գտնում է, որ ՀՀ ՊՆ-ին սույն գործով դատավարության մեջ պետք է ներգրավվել որպես երրորդ անձ»,-ասաց Մերի Համբարձումյանը՝ փակելով այսօրվա նիստը։

Հաջորդ դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։ Դատավորի խոսքով` կողմերն այդ մասին անհրաժեշտ ծանուցում կստանան։

Տիրան Խաչատրյանի հայցը վարույթ ընդունելը նրա պաշտոնանկության որոշումը կասեցնելու հիմք է

62
թեգերը:
Դատարան, Տիրան Խաչատրյան, Հայաստան
Էշ

Պարզվել է` ով էր էշին Ազգային ժողովի մոտ բերել

345
(Թարմացված է 11:25 11.05.2021)
Անձնական խուզարկությամբ Ղուկասյանի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն կասկածելի զանգված, և նշված փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Պարզվել է այն մարդու ինքնությունը, որը երեկ՝ մայիսի 10-ին, Ազգային ժողովի դարպասների մոտ ավանակ էր բերել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, նա Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սևադա Ղուկասյանն է։ Ավանակին էլ գյուղում անվանում են «Զազո»։

Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ մի իջևանցի էշով եկել էր Երևան, ԱԺ շենքի մոտ՝ Նիկոլ Փաշինյանին տանելու։
Նա լրագրողներին պատմեց, որ հին հայկական ավանդույթի համաձայն, դավաճաններին էշի վրա թարս նստեցնում են ու քաղաքով պտտացնում, որ բոլորը ճանաչեն, ընդ որում՝ մերկ վիճակում։

Ոստիկաններն ավանակատիրոջը բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ոստիկանության լրատվության բաժնից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ նրան բերման էին ենթարկել հասարակական կարգը խախտելու համար։

Նաև տեղեկացրեցին, որ անձնական խուզարկությամբ Ղուկասյանի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն կասկածելի զանգված, և նշված փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ղուկասյանին բաց են թողել, իսկ ավանակին, մինչև նրան հանձնելը, տեղափոխել էին Երևանի Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ գտնվող կենդանիների խնամքի վայր։

345
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իջևան, էշ, ԱԺ, ՀՀ Ոստիկանություն
«Նորք» ԲԿ

243 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

63
(Թարմացված է 10:58 11.05.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 243–ով և դարձել  219596: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8620 մարդ (-243), կատարվել է 1019359 թեստավորում (+2678), առողջացել են վարակվածներից 205675-ը (+475): Գրանցվել է մահվան 4256 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ավելացել է 4-ով ու դարձել 1045։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Կորոնավիրուսային համավարակի կարանտինի սահմանափակումներից մի քանիսը հանվեցին

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

63
թեգերը:
Մահ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Արսեն Թորոսյանը ճիշտ էր». ԱԺ պատգամավորները պատվաստվեցին COVID-19-ի դեմ AstraZenaca–ով
Որքան գումար է ծախսել ՀՀ առողջապահության նախարարությունը Covid-19–ի դեմ պայքարի շրջանակում
Հայաստանում արդեն մոտ 11 հազար մարդ է պատվաստվել Covid-19-ի դեմ

Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր

0
(Թարմացված է 12:10 11.05.2021)
Կազանի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով աշակերտներ են մահացել։ Զոհերի թվում նաև ուսուցիչ կա։ Չի բացառվում, որ շենքում էլի աշակերտներ կան։

Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ այսօր կրակոցներ ու պայթյուն է հնչել։

Ուժայինները գրոհել են շենքը։ Չի բացառվում, որ շենքում էլի աշակերտներ կան։ Երկրորդ հրաձիգը մնացել է դասարաններից մեկում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Կազանի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, պայթյուն է որոտացել, 9 զոհ կա, որոնցից 8-ը աշակերտներ են, մեկը` ուսուցիչ։ 

Վերջին տեղեկություններով` զոհերի թիվն արդեն հասել է 11-ի։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ դպորցականներից երկուսը մահացել են` նետվելով երրորդ հարկի պատուհանից։

0
թեգերը:
կրակոց, դպրոց, Կազան