Հայ–ադրբեջանական սահման

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ «Պետական սահմանի մասին» օրենքում

182
(Թարմացված է 13:22 29.04.2021)
Առաջարկվում է սահմանին նկարահանումները թույլատրել միայն հատուկ թույլտվության առկայությամբ։ Բացի այդ արգելել նկարահանել նաև սահմանապահ կառույցները, շենք–շինությունները, արգելափակոցները,ինչպես նաև սահմանակից պետության տարածքը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ Կառավարությունն առաջարկում է փոփոխել «Պետական սահմանի մասին» օրենքն ու  «Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը։

Օրենսդրական նախաձեռնությունն այսօր ԱԺ  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը։

Նրա խոսքով` օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են սահմանին տեսալուսանկարահանող սարքերի ու անօդաչու թռչող սարքերի օգտագործման, սահմանային շերտ մուտք գործելու, այնտեղ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ու գործող վարչական պատասխանատվության չափը մեծացնելու անհրաժեշտությամբ։

«2020թ–ի փետրվարին ԱԳՆ–ում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ–ում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչների կողմից բարձրաձայնել էր, որ սահմանամերձ բնակավայրերի կամ զբոսաշրջիկների կողմից ՀՀ պետական սահմանին տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերով կատարվող նկարահանումները կարող են խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության վրա։ Օրինակ` բացահայտել սահմանի խոցելի տեղերը։ Բացի այդ շատացել են ԱԹՍ–ների միջոցով մաքսանենգության դեպքերը»,– ասաց Մելքոնյանը։

Ադրբեջանցիները քաշքշել են հովվին, հարվածել աչքին. Արավուսում սահմանը 100-500 մետրի վրա է

Ուստի կառավարությունն առաջարկում է սահմանին նկարահանումները թույլատրել միայն հատուկ թույլտվության առկայությամբ։ Բացի այդ արգելել նկարահանել նաև սահմանապահ կառույցները, շենք–շինությունները, արգելափակոցները,ինչպես նաև սահմանակից պետության տարածքը։ Իսկ սահմանվող նոր կարգը խախտողների նկատմամբ առաջարկվում է կիրառել ներկայիս 30 000 դրամի փոխարեն 100 000 դրամ տուգանք։

182
թեգերը:
Տուգանք, նկարահանում, Հայաստան, Սահման
Ըստ թեմայի
«Վստահ եղեք` բոլորս մտածում ենք ձեր մասին». Սարգսյանն այցելել է Խնածախի սահմանային բնագիծ
«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան
Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել. Կապանի համայնքապետ
Ռուստամ Մուրադով. արխիվային լուսանկար

Բանակցություններն սկսվել են. դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը

2
(Թարմացված է 15:39 15.05.2021)
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռուստամ Մուրադովը ևս 6 ամիս կղեկավարի խաղաղապահ զորախումբը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Սյունիքի սահման ներխուժած ադրբեջանցիների հետ քաշվելու թեմայով Սյունիքում մեկնարկել են բանակցությունները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունները կանգ են առել և շարունակվելու են այսօր։

«Բանակցությունները սկսել են արդեն ժամը 3-ից։ Այն կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը»,–ասաց Հովսեփյանը։

Նա հայտնեց նաև, որ մարզի բնակչությունը մարտական է տրամադրված` պատրաստ պաշտպանելու իրենց հողերը։

Հովսեփյանը հիշեցրեց, որ երեկ ադրբեջանցիները Ակներ գյուղի վերևի մաս են առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։

Ի դեպ, Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռուստամ Մուրադովը ևս 6 ամիս կղեկավարի խաղաղապահ զորախումբը։

2
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Արխիվային լուսանկար

Պատվաստված քաղաքացիներն առանց թեստ հանձնելու կարող են մուտք գործել Հայաստան

2
Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը (կանաչ անձնագիրը), այսինքն երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա: Այս մասին տեղեկանում ենք սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։

«Պատվաստում չստացած քաղաքացիները ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության կորոնավիրուսի բացասական թեստի արդյունքը հաստատող փաստաթուղթ»,–նշված է գրառման մեջ։

Ի դեպ, մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ, 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։

Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

«Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Հայաստան

2
թեգերը:
թեստ, Հայաստան, պատվաստումներ, կորոնավիրուս