Կազան

Փաշինյանը Կազանում կայցելի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ

26
(Թարմացված է 11:10 29.04.2021)
Նիկոլ Փաշինյանը երկու օր կանցկացնի Ռուսաստանում։ Նա Կազան է մեկնում աշխատանքային այցով։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-30-ը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Փաշինյանը հանձնարարեց, որ կառավարության նիստին ներկա բոլոր անձինք պատվաստվեն

Վարչապետի պաշտոնակատարը կայցելի Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։

Պետք է լինել համբերատար. Փաշինյանը հուսով է, որ Ադրբեջանը շուտով կվերադարձնի գերիներին

26
թեգերը:
Կազան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1197)
ՄԻԵԴ

Հայաստանն ընդդեմ Թուրքիայի ՄԻԵԴ է դիմել

8
(Թարմացված է 17:21 18.05.2021)
ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատը վարույթ է ընդունվել:

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Թուրքիայի Հանրապետության։ Տեղեկությունը հայտնում են ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Նշվում է, որ գանգատը վերաբերում է արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու փաստերին, ինչը հանդիսանում է միջազգային կոնվենցիաների խախտում։

Մասնավորապես, Թուքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են Թուրքիայի այս գործողությունների մասին վկայող բազմաթիվ ծավալուն ապացույցներ։

ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատն ընդունվել է վարույթ:

Թուրքիան տեղեկացվել է ՀՀ–ից իր դեմ ներկայացված գանգատի մասին։

8
թեգերը:
Թուրքիա, Հայաստան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
Սահմանային գոտի, արխիվային լուսանկար

ՊՆ–ն հաստատեց` հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել

244
(Թարմացված է 17:01 18.05.2021)
Ըստ տրամադրված մեկնաբանության, միջադեպը տեղի է ունեցել Գեղարքունիքում, երեկ` մայիսի 17–ին, և արագ հարթվել է։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել։

Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հասատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ըստ տրամադրված մեկնաբանության, միջադեպը տեղի է ունեցել երեկ և արագ հարթվել է։  Այլ մանրամասներ ՊՆ–ը չի հայտնում։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներիում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

244
թեգերը:
Վարդենիս, Ծեծկռտուք, սահմանապահ, Սահման, Գեղարքունիքի մարզ, ադրբեջանցի, Ադրբեջան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
ԱԽ քարտուղարն ասել է, թե ինչու Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցիները չեն գերեվարվել
Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը
Գրիգորյանը սահմանային իրավիճակը քննարկել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահի հետ