Սեյյեդ Ալի Խամենեի

Խամենեին պատասխան նամակ է գրել Արմեն Սարգսյանին

110
(Թարմացված է 19:48 28.04.2021)
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին ՀՀ նախագահին ուղղված իր նամակում նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն առավել կզարգանան և կամրապնդվեն։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ի պատասխան Նովրուզի և արեգակնային Նոր տարվա առիթով Հայաստանի նախագահի հղած շնորհավորական ուղերձի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, հաշվի առնելով երկու երկրների միջև վաղեմի կապերը և առկա կարողությունները՝ ընդհանուր շահերն ապահովելու, տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու և համաշխարհային արդարություն հաստատելու ուղղությամբ, առավել կզարգանան և կամրապնդվեն»,– նամակում նշել է Սեյյեդ Ալի Խամենեին:

Հիշեցնենք` մարտի 20–ին Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։ Նա իր ուղերձում նշել էր, որ երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության շարունակական զարգացման համար: Իսկ տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը պարտադրում է աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ:

110
թեգերը:
Այաթոլլա Ալի Խամենեի, Արմեն Սարգսյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ–ի միջոցով ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հեռանկարը
Չիրացված ներուժ կա․ նախարար Պապիկյանն ու Իրանի դեսպանը հանդիպել են
«Զանգեզուրի միջանցքը» կխաթարի Հայաստան–Իրան հաղորդակցությունը. Ոսկանյան
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին

1
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Միրզոյանի խոսքով`դա վկայում է արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին:

«Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով այն անվտանգային սպառնալիքները, որոնց առերեսվեցինք Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի ընթացքում»,–գրել է Միրզոյանը:

Խորհրդարանի խոսնակը հավելել է՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային վայրագությունները, պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում անցյալի հանցանքների կրկնության համար:

Հիշեցնենք` մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Որոշմանը կողմ էին արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը։

 

 

1
թեգերը:
Լատվիա, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ
«Հայաստանը ժողովրդավար երկիր է». Փաշինյանը` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
ՀՀ նախագահի նստավայր

ՀՀ նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի

33
(Թարմացված է 20:22 07.05.2021)
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում և տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարբեր ուժերի, ինչպես նաև կոչ է անում բոյկոտել ընտրությունները։ 

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածվող լուրերի կապակցությամբ հայտարարում է, որ բոլոր այդ տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։
Նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետները, մտքերը, խոսքերը կամ ելույթները ներկայացված են բացառապես նախագահի պաշտոնական էջերում`www.president.amFacebookTwitterTelegramTelegramInstagramYouTube

Բազմիցս հայտարարվել է, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է համապետական և համազգային շահերով:

«Նախագահը, իր գործառույթներն իրականացնելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում, չի կարող զբաղվել, չի զբաղվում և նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չէ, չի ներկայացրել և չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ,-նշված է հայտարարության մեջ:

Նախագահականում մեկնարկել է «Զարթոնք» ծրագիրը վիրավորում ստացած զինծառայողների համար

Հանրապետության նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի:

33
թեգերը:
Նախագահ, Հայաստան
Ըստ թեմայի
Նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կաթողիկոսությունների ԱՄՆ թեմերի առաջնորդներին
ՀՀ նախագահը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորայի» համահիմնադիրներին
Արմեն Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահին. տեսանյութ