Ավետիք Իշխանյան

Ուշացած գնահատական է. Իշխանյանը` «Freedom House»–ի ՀՀ–ում ժողովրդավարության անկման մասին

67
2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո Freedom House իրավապաշտպան կառույցը Հայաստանում զգալի առաջընթաց էր գրանցել, իսկ այժմ անկում է գրանցել։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. «Freedom House» իրավապաշտպան կառույցի կողմից Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշների անկում արձանագրելը ուշացած գնահատական է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նրա խոսքով`միջազգային իրավապաշտպան կառույցները, որոնք ֆինանսավորվում են որևէ պետության կողմից, 2018 թվականի իշխանափոխությունից հետո սուր քննադատության չէին ենթարկում Հայաստանի իշխանություններին և համարում էին, որ ժողովրդավարությունը հաղթել է։

Նշենք, որ այսօր «Freedom House» իրավապաշտպան կառույցը հրապարակել է 2021 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշներն անկում են ապրել:

«Անկախ իրենց քաղաքական համակրանքներից, միջազգային իրավապաշտպան կառույցները հույս ունեին, որ Հայաստանը կգնա ժողովրդավարության ճանապարհով, աչք էին փակում մի շարք երևույթների նկատմամբ։ Ես հույս ունեի, որ 2019 թվականից, երբ Հայաստանում սկսվեց հարձակումներ ՍԴ–ի դեմ, և կեղծ քրեական գործեր հարուցվեցին, միջազգային կառույցներն ավելի սուր կարձագանքեին։ «Freedom House»–ի այս հայտարարությունը, չէի ասի, որ շատ խիստ է, բայց գնահատական է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների տեսակետից»,–ասաց նա։

Իշխանյանի կարծիքով` ժողովրդավարության վերաբերյալ ներկայիս իշխանությունների խոստումները կեղծ են եղել։

Նշենք, որ զեկույցում կա հատված, որում հստակ գրված է` Հայաստանի ընդդիմության քայլերը ևս ազդել են ժողովրդավարության ցուցանիշների անկման վրա։

«Ես, մեղմ ասած, իմ անհամաձայնությունը կհայտնեմ զեկույցի այդ հատվածի հետ, որովհետև եթե զեկույցը անաչառ լիներ, կանդրադառնար մինչ այդ տեղի ունեցած իրադարձություններին, ազատությունների սահմանափակումներին, հավաքների արգելքին, միայն դրան անդրադառնալը զարմանալի է, որովհետև մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցը պետք է դիտարկել պետության կողմից իրականացվող քաղաքականության տեսակետից, այլ ոչ թե բողոքողներին մեղադրել, որ ժողովրդավարության ցուցանիշը կարող է նահանջ ապրել»,–ասաց նա։

Իշխանյանը շեշտեց` Freedom House–ում փորձառու մասնագետներ են աշխատում, և նրանք պետք է հասկանան, որ նման խայտառակ պարտությունից հետո ցանկացած երկրում մարդիկ կարող էին անկարգություններ անել։

Նրա խոսքով` զեկույցը թերի է, հատկապես ընդդիմությանը ոչ օբյեկտիվ մեղադրելու առումով։

Իշխանյանը վստահ է, որ իրական ժողովրդավարական պետություն ունենալու համար անհրաժեշտ է ձևավորել իրավական պետություն, որտեղ անկախ կլինեն դատական և գործադիր իշխանությունները։

Նշենք, որ նախորդ զեկույցում «Freedom House»-ը Հայաստանում մատնանշել էր ժողովրդավարության զգալի առաջընթաց այնպիսի հարցերում, ինչպիսիք են ընտրությունների ժողովրդավարական անցկացումը, քաղաքացիական ինստիտուտների ամրապնդումը, անկախ լրատվամիջոցների զարգացումը և կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ ժամանակ բացառություն էր կազմում միայն դատական համակարգում տիրող իրավիճակը, որում, կազմակերպության վերլուծաբանների կարծիքով, բացակայում էր դատական համակարգի անկախությունը։

«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո փաստորեն առաջին անգամ դեմոկրատական բարեփոխումների ընթացքը Հայաստանում նահանջել է», - նշում են Freedom House-ի վերլուծաբանները:

Հիշեցնենք` «Freedom House»–ը ստեղծվել է 2006 թվականին «Economist Intelligence Unit» մասնավոր կազմակերպության կողմից ՝ աշխարհի 167 պետություններում ժողովրդավարության ցուցանիշը չափելու համար:

Ընդ որում` բոլոր երկրները բաժանվում են չորս կատեգորիաների.

- full democracies (լիարժեք ժողովրդավարություն) (8-ից 10 միավոր),

- flawed democracies (թերի ժողովրդավարություն) (6-ից 7,9 միավոր),

- hybrid regimes (հիբրիդային ռեժիմներ) (4-ից 5,9 միավոր),

- authoritarian regimes (ավտորիտար ռեժիմներ) (0 - ից մինչև 3,9 միավոր):

67
թեգերը:
ժողովրդավարություն, Ավետիք Իշխանյան, Հայաստան
Արման Խոջոյան

Ինչպես ավելացնել բերքը. կառավարության ծրագրերն ու միջանկյալ արդյունքները

2

Հակաճգնաժամային ծրագրերի մի մասն ուղղվել էր գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Այգեգործության, բանջարեղենի ու հացահատիկի մշակության համար մեկնարկել էր մի քանի ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 100 միլիարդ դրամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացնում է ծրագրերի միջանկյալ արդյունքները։

Լիզինգ

2020 թվականին առաջարկվել էր լիզինգի սուբսիդավորման ծրագիր, իսկ օրենսդրության մեջ լուծվել են լիզինգի հետ կապված մի քանի խնդիրներ։ 2019-ի համեմատ, գյուղտեխնիկայի և վերամշակման սարքավորումների լիզինգի պորտֆելն աճել է 2,2 անգամ, և աճի միտումը շարունակվում է նաև 2021-ին։ 2020-ին լիզինգի ծրագրով իրավաբանական անձանց և անհատ ֆերմերների տրամադրվել է շուրջ 950 միավոր տեխնիկա` ընդհանուր 8,8 միլիարդ դրամ արժողությամբ։

Ավելացել է վերամշակման սարքավորումների (ներառյալ սառնարանները, գյուղատնտեսական նշանակության պահեստները և ջերմոցները) լիզինգի պետական օժանդակության սահմանաչափը` 450 միլիոնից մինչև 1 միլիարդ դրամ։ Շահառուները հիմնականում իրավաբանական անձիք են, քանի որ այդչափ մեծ ներդրումներն արդեն մեծ ծավալների արտադրության համար են։ Սակայն մեծ է նաև ֆերմերների/անհատների մասնակցությունը ծրագրին, որոնք ձեռք են բերում փոքր ծավալի վերամշակող սարքավորումներ, կթի ագրեգատներ և այլն։

Վարկեր

2020-ին կառավարությունը սուբսիդավորել է շուրջ 37 հազար վարկեր, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 63 միլիարդ մլրդ դրամ։

«Ձեռնարկությունների մի մասը այդ վարկերով ձեռք է բերել նոր արտադրական և մթերման կարողություններ։ 2020 թվականին, 2019-ի համեմատ, Հայաստանից արտահանվել է 3 հազար տոննա ավելի գյուղմթերք, կամ տոննաժով` 2%–ով ավելի։ Սակայն գումարային արտահայտությամբ աճը եղել է 27-29%, իսկ պահածոների ու հյութերի դեպքում` 30-36%։ Այսինքն, շուկայում առկա է պահանջարկ, իսկ նոր տեխնոլոգիաները և սարքավորումները կնպաստեն ավելի արդյունավետ արտադրության կազմակերպմանը, որն էլ իր հերթին կազդի ինքնարժեքի ձևավորման վրա»,– ընդգծում է փոխնախարարը։

Քերոբյանի խոստացած 30 մլն դոլարանոց գյուղատնտեսական ծրագիրն արդեն մեկնարկել է

Շարունակվում է տրամադրվել նաև տոկոսադրույքների սուբսիդիա` մթերման վարկերի (թե՛ կաթի, թե՛ միրգ–բանջարեղենի)։ 2020 թվականին այս ծրագրով սուբսիդավորվել է 181 կազմակերպության շուրջ 22 միլիարդ դրամի վարկ։

Ըստ այդմ, եթե 2019-ին մթերվել է 86 հազար տոննա պտուղ–բանջարեղեն (չհաշված խաղողը), ապա 2020-ին, չնայած բոլոր դժվարություններին, 98 հազար տոննա։

Հիմնական խնդիրն առաջացել է խաղողի մթերման ժամանակ, քանի որ գինու ու կոնյակի արտահանումը նվազել է մոտ 30%–ով, իսկ տեղի շուկայում վաճառքները նվազել են 70%–ով։ Միևնույն ժամանակ, խաղողի բերքը 2020 թվականին մոտ 35%-ով ավելի էր նախորդ տարվա համեմատ։ Այսինքն, կար մեծ առաջարկ և քիչ պահանջարկ։ Դրան գումարած` հոկտեմբերին քիչ էին բեռնատար մեքենաները (հայտնի պատճառներով)։ «Բայց և այնպես, հաջողվեց այնպես անել, որ ամբողջ խաղողը մթերվի», – նշեց փոխնախարարը։

Ցորենի սերմացու

2020-ին փորձարկվել էր աշնանացան ցորենի սերմացուի ծրագիրը․ ֆերմերները, իրենց ընտրությամբ, գնում էին ցորենի որակյալ (սերտիֆիկացված) սերմացու, որի 1 կգ–ի 70 դրամը (շուրջ մեկ երրորդը) փոխհատուցել էր կառավարությունը։ Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել գրեթե 4 200 տոննա սերմացու, որը, մոտավոր հաշվարկով, ցանվել է 15-17 հազար հեկտարի վրա։

Ինտենսիվ այգեգործություն

Ընդլայնվել է ինտենսիվ այգեգործության ծրագիրը՝ ներառելով ինտենսիվ պտղատու ծառատեսակների, կարկտապաշտպան և ոռոգման համակարգերի ոլորտները։ Մինչև 100 հեկտար այգի հիմնելու դեպքում ֆերմերը պետությունից հետ է ստանում ծախսերի 50%-ը։

Այս տարի ծրագիրը համալրվել է ևս մեկ բաղադրիչով` բարձրարժեք մշակաբույսերի համար (ծնեբեկ, բրյուսելյան կաղամբ և այլն)։ 2020թ․-ին հիմնված այգիների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 570 հա, որը 10 անգամ ավելի է 2019թ․-ի ցուցանիշից։ Այս տարի ծրագրի նկատմամբ պահանջարկն անհամեմատ աճել է։

Ապահովագրություն

2020 թվականին գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը գործարկվել է ծիրանի և խաղողի համար, արդյունքում կնքվել է մոտ 1 500 պայմանագիր` մոտ 2 500 հեկտար այգիների համար։ 2021-ին ապահովագրությունն ընդլայնվել է 11 մշակաբույսի համար, և առաջին եռամսյակում դրա ծածկույթը կազմել է արդեն մոտ 5 հազար հեկտար, իսկ պայմանագրերի թիվը գրեթե կրկնակի աճել է։ Կարկտի և ցրտահարության դեպքում պետությունը հատուցում է վնասների 50%-60%-ը։

Հայաստանի բանկերը պետք է հավելյալ հարկ վճարեն հակաճգնաժամային վարկերի համար. տնտեսագետ

2020-ին գործող ծրագրում կատարվեցին որոշ փոփոխություններ, որով հնարավորություն տրվեց տնտեսավարողներին ձեռք բերել ֆերմենտացիոն տարաներ, հնեցման համար տակառներ, տարատեսակ պարագաներ՝ ապակյա տարաներ, ասեպտիկ պարկեր, փականներ և այլն։ Իսկ կոնյակի սպիրտ արտահանողներին շահագրգռելու համար արտահանվող սպիրտի 100,000 լիտրից ավելի վճարվող յուրաքանչյուր 1 լիտրի 100 դրամը կառավարությունը հետ է վերադարձնում։ Այդ գումարը կարևոր դերակատարում ունի արտահանման շուկայում ավելի մրցունակ լինելու համար։

2
թեգերը:
Հայաստան, գյուղատնտեսություն
Ըստ թեմայի
Աշխատավարձից բացի ուրիշ ինչ. 2021-ին քաղաքացիների ծախսերի մասին ՀՀ ԿԲ–ի ենթադրությունները
Ծառուկյանն ուզում է մարդկանց մատից փուշ հանել. ինչ է առաջարկում նա
Ինչով է պայմանավորված սննադամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը
Լևոն Տեր-Պետրոսյան

Ընտրություն ձախողված իշխանության ու քրեաօլիգարխիկ համակարգի միջև. ՀԱԿ–ը որոշեց մասնակցել

16
(Թարմացված է 18:55 18.05.2021)
ՀԱԿ–ի հայտարարության համաձայն, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Այսօր՝ մայիսի 18-ին, նման որոշում է ընդունվել Հայ ազգային կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստում։

Վարչությունը նաև հայտարարություն է ընդունել, որում մասնավորապես ասվում է, որ երկրում առկա կառավարման ճգնաժամն ավելի է բարդանում երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և լարված հակամարտությամբ։ «Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեաօլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև»,– ասված է հայտարարության մեջ։

Ըստ ՀԱԿ–ի, հանրության մեծամասնությունը նման ընտրությունները չի դիտարկում որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Մինչդեռ, ՀԱԿ–ը որոշել է մասնակցել ընտրություններին` վստահ, որ կարող է ձևավորել արդար իշխանություն։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր նշանակվեց հունիսի 20-ը։

Մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

Փաշինյանը իրականացրեց Տեր-Պետրոսյանի՞ ծրագիրը. Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։

16
թեգերը:
Ընտրություններ, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Լևոն Տեր-Պետրոսյան
Ըստ թեմայի
Տեր–Պետրոսյանը փորձել է իր առաջարկով իսկապես փաստի առաջ կանգնեցնել Փաշինյանին. Սուրենյանց
Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու է մերժել Լևոն Տեր–Պետրոսյանին
Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ