Հրաչյա Հակոբյան. արխիվային լուսանկար

ՀՀ ԱԺ անկախ պատգամավորները պահանջում են ուսումնասիրել Փաշինյանի աներորդու հայտարարությունը

105
(Թարմացված է 13:42 28.04.2021)
Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցով անկախ պատգամավորները դիմել են ԱԺ բոլոր խմբակցություններին, բայց դեռ ոչ մի արձագանք չեն ստացել։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԺ անկախ պատգամավորները հանդես են եկել Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պատգամավորական նախաձեռնությամբ։ Այն ուսումնասիրելու է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի` սյունեցիների հասցեին արած հայտարարությունը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը` նշելով, որ խնդիրը վերաբերում է Սյունիքում տեղի ւունեցած դեպքերից հետո Հակոբյանի հայտնած այն կարծիքին, թե «այդ սյունեցիներինպետք է ստորացնելով բերման ենթարկել»։

«Դա ԱԺ պատգամավորի հնչեցրա՞ծ միտք է։ Ո՛չ, որովհետև նա խախտում է մի շարք օրենքներ, որոնց մասին մենք նշել ենք նաև մեր հայցադիմումի մեջ»,– ասաց Գրիգորյանը։

Պատգամավորը հայտնեց, որ հանձնաժողով ստեղծելու հարցով դիմել են ԱԺ բոլոր խմբակցություններին, բայց դեռ ոչ մի արձագանք չեն ստացել։
Այդուհանդերձ, Աննա Գրիգորյանը վստահ է, որ իրենց առաջարկը չպիտի մերժվի, և հիշեցրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ էթիկայի հանձնաժողով ստեղծելու դեպքը։

«Երբ վերջինս օգտագործել էր «ժեխ» բառը ժողովրդի մասին, նրա նկատմամբ ստեղծվեց էթիկայի հանձնաժողով և հարցը քննվեց։ Ինչո՞ւ այժմ բոլորը լուռ են»,– ասաց նա։

«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք` ապրիլի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից հետո մեկնաբանելով այդ օրը Սյունիքում քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը, Հրաչյա Հակոբյանն ասել էր. «Բա պետք է բերման ենթարկվեն, և պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն, որովհետև նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին»:

Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, փոխհամայնքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։

Գորիսի համայնքապետի տեղակալի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

105
թեգերը:
Գորիս, Սյունիքի մարզ, Սյունիք, Հրաչյա Հակոբյան
Ըստ թեմայի
Որ դեպքում ընտրությունները կարող են չեղարկվել, կամ Փաշինյանի սյունիքյան այցի արդյունքները
«Ես բոքսի օրենքները չգիտեմ»․ Փաշինյանի աներձագը չմենամարտեց Սյունիքի նախկին մարզպետի հետ
Սյունիքում տեղի ունեցածն ուղղորդված էր. Մակունցը կարծում է` բողոքի ակցիայի տեղիք չեն տվել
Սերգեյ Լավրով

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

59
(Թարմացված է 00:37 11.05.2021)
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», - ասել Է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ իրական բարելավում է տեղի ունենում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովն ընդգծում է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

59
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ
Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
Դավիթ Հարությունյան

Հայտնի է, թե ով կղեկավարի «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը. «Փաստինֆո»

79
(Թարմացված է 00:16 11.05.2021)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս պահին հիմնական թեկնածուն նա է, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս են կազմում ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները, որոնք արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին, իսկ ընտրացուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները

79
թեգերը:
Դավիթ Հարությունյան, Ընտրություններ, «Հայրենիք» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան
ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի
ԱԺ–ն երկրորդ անգամ չընտրեց Փաշինյանին. Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների